Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 17 օգոստոս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Անտուն կենդանիների պաշտպանության միջազգային օր, Գաբոն՝ Անկախության օր, Ինդոնեզիա՝ Անկախության օր, Արգենտինա՝ Գեներալ Սան-Մարտինի հիշատակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1827 – տեղի է ունեցել Օշականի ճակատամարտը ռուս-պարսկական զորքերի միջև: Աբբաս-Միրզան 30-հազարանոց զորքով հանկարծակի հարձակվել է Էջմիածնի վրա: Օշական գյուղի մոտ տեղի է ունեցել արյունահեղ ճակատամարտ Կրասովսկու փոքրիկ զորաջոկատի և թվով տասն անգամ գերազանցող պարսկական զորքերի միջև:

1828- ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Արդահանի թուրքական կայազորը հանձնվել է ռուսներին:

1906- էջմիածնում բացվել է 46 պատգամավորների մասնակցությամբ ժողով, որի  նախագահ է ընտրվել Դաշնակցություն կուսակցության նշանավոր գործիչ Սիմոն Զավարյանը, սակայն կովկասյան իշխանությունները խիստ անհանգստացած ժողովի ըմբոստ ելույթներից ցրել են այն:

1926 –ծնվել է  նկարիչ Հովհաննես Շարամբեյանը, որը ավելի քան երեսուն տարի աշխատել է Դիլիջանի հին փողոցի վերականգնման վրա մասնակցելով նախագծմանը, լուծելով կազմակերպչական հարցեր, ստեղծելով շենքերի մանրամասների էսքիզներ։

1937- ծնվել է երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Արաքսի Սարյանը (Հարությունյան)։

1949 – ծնվել է քանդակագործ Մարիամ Հակոբյանը:

1954 – վախճանվել է Օսմանյան կայսերական զորքերի հայազգի հրետանավոր, կապիտան Սարգիս Թորոսյանը։

1968 – ծնվել է ծանրորդ, աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը։

1988– վախճանվել է անվանի ռեժիսոր, դերասան Հրաչյա Ղափլանյանը:

1990-գնդակոծվել է Նոյեմբերյանի տարածքում անկլավ հանդիսացող ադերբեջանաբնակ Վերին Աքսիբար գուղը, եղել է մեկ զոհ:

2001- Երևանում սկսվել են Համահայկական երկրորդ խաղերը, որին մասնակցել են շուրջ 3000 մարզիկներ աշխարհի 32 երկրի 95 քաղաքներից:

2007 –վախճանվել է  նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը:

2008- սկսվել է անհատների անդամագրումը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ):

2011 – վախճանվել է բյուզանդագետ և հայագետ Հրաչ Բարթիկյանը:

2018-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր կառավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրած բազմամարդ հանրահավաքում «հեղափոխական Հանրապետության հրապարակը» հռչակել է որպես երկրի բարձրագույն և միակ իշխանություն։

-«Սասնա ծռերի» առանցքային անդամներ Արայիկ Խանդոյանը և Վարուժան Ավետիսյանը կալանքից ազատ են արձակվել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1502 —Քրիստոփոր Կոլոմբոսը Հոնդուրասը հայտարարել է Իսպանիայի սեփականություն:

1601 —ծնվել է ֆրանսիացի մաթեմատիկոս, անալիտիկ երկրաչափության և թվերի թեորիայի ստեղծող Պիեռ Ֆերման:

1686 – ծնվել է իտալացի կոմպոզիտոր Նիկոլա Պորպորան:

1771 —անգլիացի գիտնական Ջոն Պրիստլին հայտնագործել է ֆոտոսինթեզը:

1812- ռուս-ֆրանսիական պատերազմի ժամանակ ցար Ալեքսանդր 1-ինը Միխաիլ Կուտուզովին նշանակել է բոլոր ռուսական բանակների գերագույն գլխավոր հրամանատար:

1836 —ցար Նիկոլայ 1-ինի հրամանաով մոսկովյան Կրեմլում տեղադրվել է Ցար-զանգը:

1886 – վախճանվել է ռուս նշանավոր քիմիկոս Ալեքսանդր Բուտլերովը:

1896 —Բրիջիդ Դրիսկոլլը դարձել է ավտոմեքենայի հարվածից աշխարհում առաջին զոհը:

1903 – հունգարացի Ժոզեֆ Պուլիտցերը կազմել է կտակ, համաձայն որի հետագայում սահմանվել է Պուլիտցերյան մրցանակը։

1911 –ծնվել է  խորհրդային շախմատիստ Միխայիլ Բոտվիննիկը:

1933 —փորձարկվել է առաջին խորհրդային հեղուկ  վառելիքով աշխատող հրթիռը:

1935 –ծնվել է  ռուս դերասան Օլեգ Տաբակովը:

1943 – ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան Ռոբերտ Դե Նիրոն:

1945– Ինդոնեզիան անկախացել է Նիդեռլանդներից։

1960 – Գաբոնն անկախացել է Ֆրանսիայից։

1960 – ծնվել է ամերիկացի դերասան և ռեժիսոր Շոն Փենը:

1962 —Բեռլինյան պատն անցնելու փորձի ժամանակ եղել է առաջին զոհը (Պետեր Ֆեխտերը):

1965 —Վիետնամական պատերազմի ժամանակ Վանտիոնգ թերակղզում սկսվել է  «Starlite» օպերացիան, որը ԱՄՆ-ի բանակի առաջին խոշորամաշտաբ ցամաքային գործողությունն էր Վիետնամում:

1967 —ամերիկացի բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին ամուսնացել է օրթոդոքսալ մուսուլմանուհու հետ, որով իսկ հաստատել է այն, որ ինքը հավատափոխ է եղել:

1970 – տիեզերք է ուղարկվել «Վեներա-7» տիեզերանավը։ Այն առաջին ապարատն էր, որ այլ մոլորակից Երկիր է ուղարկել տեղեկություններ:

1978 —ԱՄՆ-ի զինված ուժերում սպառազինության մեջ է մտել  F-16 կործանիչը:

1999 - Թուրքիայի Իզմիթ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից զոհվել է ավելի քան 17000 մարդ:

2008 – վախճանվել է իտալացի նավթային մագնատՖրանկո Սենսին:

2009- Ռուսաստանի Նազրան քաղաքում տեղի է ունեցել խոշոր ահաբեկչական գործողություն, որի արդյունքում զոհվել է 20 և վիրավորվել 138 մարդ:

Կ. Խաչիկյան

Քանի դեռ հիվանդությունը կա, ախտանշաններն էլ են առկա. բժիշկը` Սրբազանի հետ հանդիպման և սպասվող հնարավոր ռեպրեսիաների մասինՎարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներինՈ՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Քաղաքացին 2800 դոլարով hրազեններ է գնել ու բռնվել (տեսանյութ) Կիրանցում գերլարված է․ չափագրումներ են իրականացվում (լուսանկար)Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է Հայաստանի առաջարկներին․ դեսպան «Ճանապարհը կառուցենք կլինի անվտանգություն»․ ՍանոսյանՆոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործից Նախարարությունը և պետությունը դրամաշնորհներ են ստանում զանազան այլ կառույցներից և կենտրոններից, որ այդ ծրագրերն անեն. մասնագետը՝ թունավորումների աճի մասինՔաղաքական գործիչներից ովքեր են այսօր հանդիպել Բագրատ սրբազանի հետ«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում«Սաղ նստած լաց են ըլմ»․ հուզիչ տեսանյութ՝ ԿիրանցիցՎթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Շատ բան կկորցնեմ Ֆրանսիայից հեռանալով, բայց ինձ ինչ-որ հրաշալի բան է սպասվում. Մբապե Ռոնալդուն արդյունավետության նոր ռեկորդ է գրանցել Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ ԿարապետյանՄեր փափագն է եղել, որ եռագույնը հաղթի սև ու սպիտակին․ ՍրբազանԿիրանցից բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով․ ՔԿՀամաձայնվե՛ք, որ արյnւն չթափվի«2024-ի այս օրը, առանց մեկ կրակոցի, հանձնվում է Կիրանցը, ու ոչ միայն...»«Թենիս խաղացե'ք». Նիկոլ Փաշինյանը` դպրոցականներին (տեսանյութ)Արևմուտքը չի կարող ստանձնել Հայաստանի անվտանգության երաշխավորի գործառույթըՀա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»Բողոքի ակցիաներին մասնակցող ձերբակալված 5 անդամները ազատ են արձակվելԵրևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմովՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Նրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում. Տիգրան Աբրահամյան «Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»1992թ. հայկական զինված խմբավորումները գրավել են Բերդձոր՝ Լաչին քաղաքը. պատմության այս օրը (18 մայիս)«Ռուսաստանից հրաժարվելը հակառակ արդյունք կտա». Հայաստանը կտուժի Արևմուտք փախչելու համար29-ամյա կինը ամուսնուց գողացել է մոտ 2,5 միլիոն դրամ և ոսկյա զարդեր և խաղադրույք արելԱրևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Հեղուկ գազի գինը կրկին նվազել է Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»Մանրամասներ Երևան-Գյnւմրի ճանապարհին վթարից. զnհ nւ վիրավnր կաՍանկտ Պետերբուրգի բուհերից մեկում պայթյուն է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները կհանգեցնեն Հայաստանի փլուզմանը. նախկին նախարար«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»Հայտնի է ով էր «Կիրանց» հացատան հատուկ հյուրըՄեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Արեւային կայանի, «Ֆլայ Արնայի» ծրագրերը ձախողվել են․ «Հրապարակ»Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով, ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ» Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». «Ժողովուրդ» Ով է իրականացնում ցnւցարարներին ցրելnւ, ծեծելnւ ինuտրnւկտաժը․ «Հրապարակ»
Ամենադիտված