ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի քաղաքապետարանը չի հերքում, որ «Մհեր Մկրտչյան» թատրոնի տնօրենի պաշտոնի համար դիտարկվում է Սոս Ջանիբեկյանի թեկնածությունը

ՄՇԱԿՈՒՅԹ

Երևանի քաղաքապետարանն արձագանքել է տարածվող լուրերին, թե դերասան Սոս Ջանիբեկյանը կնշանակվի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրեն։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը նշեց, որ թատրոնի տնօրենի նշանակման համար նախ պետք է մրցույթ հայտարարվի, թեկնածուները պետք է մասնակցեն մրցույթին, իսկ հաղթողը Երևանի քաղաքապետի որոշմամբ ստանձնի տնօրենի պարտականությունները:

«Դեռ մրցույթ չկա, չկա նաև մասնակիցների ցանկ, ուստի այն տեղեկությունները, թե Սոս Ջանիբեկյանը նշանակվել է «Մհեր Մկրտչյան» թատրոնի տնօրեն, չի համապատասխանում իրականությանը»,-նշեց Կոստանյանը և չհերքեց՝ Ջանիբեկյանի թեկնածության վերաբերյալ քննարկումներ կան:

Անդրադառնալով մրցույթի հայտարարման ժամկետներին՝ Կոստանյանն ասաց՝ ժամկետներ դեռ չեն նախանշվում:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, թե իբր դերասան Սոս Ջանիբեկյանը նշանակվելու է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրեն: Ջանիբեկյանը չէր հերքել լուրն ու նշել էր, որ այն դեռ քննարկման փուլում է:

 

 

 
 
 
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular