ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոլիվուդյան ռեժիսոր Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը ձեռք է բերել «Variance Films» ընկերությունը

ՄՇԱԿՈՒՅԹ
Alphanews.am-ը գրում է.

2-րդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված իրավիճակի մասին պատմող «Ամերիկացի» դրաման, որի հոլիվուդյան ռեժիսորը, սցենարիստը և գլխավոր դերակատարը հայազգի Մայքլ Գուրջյանն է, ձեռք է բերվել «Variance Films» անկախ կինոդիստրիբյուտորի կողմից։ Ֆիլմը նկարահանվել է Հայաստանում՝ People of Ar Productions-ի կողմից։

«Ամերիկացին» կենտրոնանում է գլխավոր հերոս Չարլիի վրա, որը հայրենիք է վերադառնում 1948-ին՝ մանուկ հասակում Օսմանյան կայսրության հալածանքների պատճառով ԱՄՆ փախչելուց տասնամյակներ անց: Գուրջյանն «Էմմի»-ի մրցանակակիր է։

Նրա ռեժիսորական դեբյուտը «Պատրանք» ֆիլմն է եղել։ Գործիչը կիսով չափ է հայ՝ հոր կողմից։ Նրա պապին ու տատին հաջողվել է փախչել Հայոց ցեղասպանությունից՝ մինչև 1915 թիվը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular