Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 13օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ձախլիկների միջազգային օր, Լավաշի միջազգային օր, Հայաստան՝ շինարարների օր, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն՝ Անկախության օր, Թունիս՝ Կանաց օր, Ճապոնիա՝ Օբոնի(հանգուցյալներին հիշելու օր):

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1173 – վախճանվել է եկեղեցական գործիչ, աստվածաբան, բանաստեղծ, երաժշտագետ, երգահան, պատմիչ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Շնորհալին:

1929 – ծնվել է կինոռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանը:

1943 – ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը:

1984 – վախճանվել է միջազգային գրոսմայստեր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, շախմատային տեսաբան և վերլուծաբան, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր, «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը՝  «Երկաթե Տիգրան»-ը:

1987 –վախճանվել է խորհրդահայ կերպարվեստի սկզբնավորողներից մեկը հանդիսացող նկարիչ Գաբրիել Գյուրջյանը:

2005- նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանից պահանջել է հիմնավորել երթուղային միկրոավտոբուսների ուղեվարձը 100-ից 130 դրամ դարձնելու մասին որոշումը, և, քանի որ քաղաքապետը չի կարողացել լուրջ հիմնավորում տալ, պահանջել է չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը՝ սակագինը դարձնելով 100 դրամ:

2008-ռուս-վրացական պատերազմի ժամանակ ռուսական տանկերի և հետևակի մարտական մեքենաների շարասյունը դուրս է եկել վրացական Գորի քաղաքից և շարժվել է մայրաքաղաք Թբիլիսիի ուղղությամբ:

2010- ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփլեցուն համերգային դահլիճում առաջին երևանյան մենահամերգով ներկայացել է հայ հանդիսատեսին:

2011-Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում  տեղի է ունեցել Համահայկական 5-րդ  խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

2017-Խոսրովի արգելոցում  բռնկվել է խոշոր հրդեհ:

2018- վերաքննիչ դատարանը վերացրել է առաջին ատյանի դատարանի որոշումը և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել:

2022- վախճանվել է նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ, գեներալ Սեյրան Սարոյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

582 - Մորիկը դարձել է Արևելյան Հռոմի կայսր:

1521 – Իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսը գրավել է ացտեկների մայրաքաղաք Տենոչտիտլանը։

1672 —Քրիստիան Գյույգենսը Մարսի հարավային կիսագնդում հայտնաբերել է սառցային գլխարկ:

1814 —ծնվել է շվեդ ֆիզիկոս և աստղագետ, սպեկտրոմետրիայի հիմնադիր Յոնաս Անգստրեմը:

1826 – վախճանվել է ֆրանսիացի բժիշկ և անատոմ, ախտորոշման կլինիկո-անատոմիական մեթոդի հիմնադիր, ստետոսկոպի ստեղծող Ռենե Լաեննեկը:

1829 —ծնվել է ռուս ֆիզիոլոգ, աշխատանքի ֆիզիոլոգիայի հիմնադիր Իվան Սեչենովը:

1863 – վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Էժեն Դելակրուան:

1899 —ամերիկացի գյուտարար Ուիլյամ Գրեյը արտոնագրել է հեռախոս-ավտոմատը:

1907- Նյու Յորքում սկսում են աշխատել առաջին տաքսիները:

1912 —ֆրանսիացի բժիշկ Օդինը հայտարարել է, որ առաջին անգամ աշխարհում իրեն հաջողվել է անջատել քաղցկեղի վիրուսը:

1913 —Շեֆֆիլդում ձուլել են առաջին չժանգոտվող պողպատը:

1920 – տեղի է ունեցելՎարշավյան ճակատամարտը, որը խորհրդա-լեհական պատերազմի կարևոր ճակատամարտերից մեկն է։

1926 – ծնվել է կուբացի հեղափոխական, Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոն։

1932 —Հռոմում Մակրոնին առաջին անգամ փորձարկել է կարճալիք ռադիոն:

1940 —վիշինյան ֆրանսիայում արգելվել են բոլոր մասոնական կառույցները:

1946 – վախճանվել է գիտա-ֆանտաստիկ ժանրի բրիտանացի գրող և հրապարակախոս Հերբերտ Ուելսը:

1960 —Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը հայտարարել է իր անկախությունը ֆրանսիայից:

1961 —Գերմանիայի Դեմոկրատական հանրապետությունը փակել է սահմանը Արևելյան և Արևմտյան Բեռլինների միջև:

1899 – ծնվել է անգլիացի կինոռեժիսոր և պրոդյուսեր Ալֆրեդ Հիչքոքը:

2001– Մեթյու Հոլմանը և Բրետ Գլեդմանը հայտնաբերել են Ուրանի 4 անկանոն արբանյակները` Լաոմեդեյան, Ֆրանցիսկոն, Տրինկուլոն և Ֆերդինանդը:

2004- տեղի է ունեցել 27-րդ Ամառային Օլիմպիական խաղերի բացումը Աթենքում՝ Հունաստանի մայրաքաղաքում:

Կ.Խաչիկյան

Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործից Նախարարությունը և պետությունը դրամաշնորհներ են ստանում զանազան այլ կառույցներից և կենտրոններից, որ այդ ծրագրերն անեն. մասնագետը՝ թունավորումների աճի մասինՔաղաքական գործիչներից ովքեր են այսօր հանդիպել Բագրատ սրբազանի հետ«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում«Սաղ նստած լաց են ըլմ»․ հուզիչ տեսանյութ՝ ԿիրանցիցՎթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Շատ բան կկորցնեմ Ֆրանսիայից հեռանալով, բայց ինձ ինչ-որ հրաշալի բան է սպասվում. Մբապե Ռոնալդուն արդյունավետության նոր ռեկորդ է գրանցել Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ ԿարապետյանՄեր փափագն է եղել, որ եռագույնը հաղթի սև ու սպիտակին․ ՍրբազանԿիրանցից բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով․ ՔԿՀամաձայնվե՛ք, որ արյnւն չթափվի«2024-ի այս օրը, առանց մեկ կրակոցի, հանձնվում է Կիրանցը, ու ոչ միայն...»«Թենիս խաղացե'ք». Նիկոլ Փաշինյանը` դպրոցականներին (տեսանյութ)Արևմուտքը չի կարող ստանձնել Հայաստանի անվտանգության երաշխավորի գործառույթըՀա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»Բողոքի ակցիաներին մասնակցող ձերբակալված 5 անդամները ազատ են արձակվելԵրևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմովՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Նրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում. Տիգրան Աբրահամյան «Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»1992թ. հայկական զինված խմբավորումները գրավել են Բերդձոր՝ Լաչին քաղաքը. պատմության այս օրը (18 մայիս)«Ռուսաստանից հրաժարվելը հակառակ արդյունք կտա». Հայաստանը կտուժի Արևմուտք փախչելու համար29-ամյա կինը ամուսնուց գողացել է մոտ 2,5 միլիոն դրամ և ոսկյա զարդեր և խաղադրույք արելԱրևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Հեղուկ գազի գինը կրկին նվազել է Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»Մանրամասներ Երևան-Գյnւմրի ճանապարհին վթարից. զnհ nւ վիրավnր կաՍանկտ Պետերբուրգի բուհերից մեկում պայթյուն է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները կհանգեցնեն Հայաստանի փլուզմանը. նախկին նախարար«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»Հայտնի է ով էր «Կիրանց» հացատան հատուկ հյուրըՄեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Արեւային կայանի, «Ֆլայ Արնայի» ծրագրերը ձախողվել են․ «Հրապարակ»Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով, ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ» Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». «Ժողովուրդ» Ով է իրականացնում ցnւցարարներին ցրելnւ, ծեծելnւ ինuտրnւկտաժը․ «Հրապարակ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ» Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին. «Հրապարակ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Բաքվում ապօրինի պահվող Արցախի ղեկավարների խնդրի վրաԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տունԱյդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ
Ամենադիտված