ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


9-ամյա հայ պատանին Վրաստանում անցկացված միջազգային մրցույթում առաջին տեղն է գրավել. տեսանյութ

ՄՇԱԿՈՒՅԹ
Alphanews.am-ը գրում է.

Վրաստանում կայացած Orange Kobuleti միջազգային մրցույթ-փառատոնում հայ մասնակիցը՝ 9-ամյա Վլադ Բաղդասարյանը, վոկալի մրցույթում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։ Հայ պատանին կատարել է Կարինա Առուստամյանի Colors of Your Dream երգը, որով երգչուհին ներկայացրել էր Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2019»-ում։

Ամենամյա այս իրադարձությունն անց է կացվում 1981 թ-ից եւ կազմակերպվում է Քոբուլեթիի Հանրային հեռուստաընկերության կողմից։ Մրցույթ-փառատոնի նպատակն է տարբեր ազգերի ներկայացուցիչների շնորհիվ բացահայտել մշակույթների բազմազանությունը։

«Շատ մեծ տպավորություններով եմ վերադարձել մրցույթից»,- style.news-ի հետ զրույցում կիսվել է Վլադը՝ անկեղծորեն հավելելով,- «Մինչ բեմ բարձրանալը, սակայն, մի փոքր վախ կար իմ ներսում, բայց հենց բարձրացա բեմ, դա անցավ։ Ճիշտն ասած՝ մտածում էի լավ հորիզոնական զբաղեցնելու մասին, բայց չէի պատկերացնում, որ կլինեմ հենց առաջին տեղում, քանի որ բեմի վրա փորձի հնարավորություն չէի ունեցել մինչեւ ելույթս»։

Երգի ընտրությունը ոգեւորել է երգչին, քանի որ «Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցությունն իր առաջնային երազանքներից է: «Ընտրել ենք այս երգը, քանի որ այն իմ ամենասիրելի մրցույթից է՝ «Մանկական Եվրատեսիլ»-ից: Երբեմն գիշերը՝ երբ քնում եմ, երազումս տեսնում եմ, որ ես եմ ներկայացնում Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ում։ Հետո անընդհատ սկսում եմ այդ մասին մտածել։ Այդ հետաքրքրությունն ինձ մոտ առաջացավ, հատկապես, Մալենայի մասնակցությունից ու հաղթանակից հետո, բայց այդ ժամանակ դեռ վոկալով չէի զբաղվում։ Հիմա ուզում եմ կատարելագործվել, որպեսզի ներկայացնեմ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2027»-ում»,- եզրափակել է 9-ամյա Վլադը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular