ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իտալացի և հայ հնագետները սկսում են Հատիս լեռան ամրոցի պեղումները

ՄՇԱԿՈՒՅԹ
Alphanews.am-ը գրում է.
 
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը պեղումներ է սկսել Կոտայքի մարզի Հատիս լեռան ամրոցի տարածքում։

Բերդը կանգնած է Հատիս լեռան կոնաձև գագաթին։ Պատերի լայնությունը 2-ից 4,5 մետր է, իսկ բարձրությունը՝ մոտ 1-3 մ։ Բերդը կառուցվել է մեծ և միջին չափի բազալտե քարերից։ Արևմտյան պարսպի ողջ երկարությամբ ձգվում են հնագույն բնակավայրի հիմնական շինությունները։

Հաշվի առնելով տեղանքի բավականին ընդարձակ լինելը՝ «Հատիսի ամրոցի» մի մասի պեղումներով կզբաղվեն հայ, մյուս մասի պեղումներով իտալացի հնագետները։

Նրանք գտել են տարբեր ժամանակաշրջանների խեցիների նմուշներ, բրոնզի դարի նետերի նմուշներ, երկաթե նիզակի գլխիկ, երկաթե և բրոնզե զարդեր, արծաթե մետաղադրամ, որոնցով կարելի է տարբերակել Ալեքսանդր Մակեդոնացու պատկերը։

Պեղումները դեռ շարունակվում են։ Նախատեսում են ավարտել միայն օգոստոսի վերջին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular