Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 09 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Արգենտինա՝ Անկախության օր, Հարավային Սուդան՝ Անկախության օր, Ուկրաինա՝ Պարտենիտի օր, Ադրբեջան՝ Դիվանագիտական աշխատողների օր, Ղազախստան՝ Ջրային տնտեսության աշխատողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1902-ծնվել է ջազային երաժիշտ, Հայաստանի պետական էստրադային նվագախմբի ստեղծող Արտեմի Այվազյանը: 

1915 —Առաջին աշխարհամարտի ժամանակ Ռուսաստանի կովկասյան բանակի ձախ թևը սկսել է  Ալաշկերտի օպերացիան: 

1936 – վախճանվել է հայ խորհրդային կուսակցական և քաղաքական գործիչ Աղասի Խանջյանը:

1941– ծնվել է քաղաքական գործիչ և իրավապաշտպան, ԽՍՀՄ այլախոհ Պուշկին Սերոբյանը: 

2007- Ազատության հրապարակում տեղի է ունեցել երևանյան 4-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: 

2007- վախճանվել է երգչուհի, երգահան Էլվինա Մակարյանը:

– Արարատի գագաթը նվաճել է ամենամեծ 9-հոգանոց մի խումբ:

2010- երկրաշարժից հետո անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագրի շրջանակներում, որն իրականացրել է «Գլենդեյլ Հիլզ» ընկերությունը, Գյումրիի Մուշ–2 թաղամասում հանդիսավորությամբ շահագործման է հանձնվել 1056 նոր բնակարան:

2015-հետխորհրդային Ռուսաստանի առաջին մուլտիմիլիոնատերերից մեկը՝ տնտեսագետ Գերման Ստերլիգովը, լքել է վերջին տասնհինգ տարիներին իր բնակության վայր Սլոբոդա գյուղական համայնքը և ընտանիքով հաստատվել Ղարաբաղում:

2018-ամառային զորակոչի ութերորդ օրը ծառայության է մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։

-Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել: 

-«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը իր հրաժարականի դիմումն է ներկայացրել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին:

2021- Սյունիքի մարզի Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը ձերբակալվել է ԱԱԾ-ի կողմից։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1686-յոթ եվրոպական երկրներ ստեղծել են Աուգսբուրգյան լիգան՝ նպատակ ունենալով կանգնեցնել Ֆրանսիայի էքսպանսիան Արևելյան Եվրոպայում:

1762– սկսվել է Եկատերինա 2-րդի կառավարումը Ռուսական կայսրությունում, որը շարունակվել է  շուրջ 34 տարի:

1816 – Արգենտինան հռչակել է իր անկախությունը Իսպանիայից:

1877 —Համաանգլիական թենիսի և կրիկետի ակումբը Ուիմբիլդոնում կազմակերպել է թենիսի առաջին առաջնությունը:

1856 – վախճանվել է իտալացի ֆիզիկոս և քիմիկոս Ամեդեո Ավոգադրոն: 

1887 —անգլիացի թղթի ֆաբրիկանտ Ջոն Դիկինսոնը թղթարտադրողների ամենամյա հանդիպման ընթրիքի ժամանակ ներկայացրել է առաջին թղթե անձեռոցիկը:

1894 –ծնվել է խորհրդային ֆիզիկոս Պյոտր Կապիցան:

1906 —Ռուսաստանի ցարը ցրել է Ռուսական կայսրության 1-ին Պետական դուման:

1919 — 208 կողմ և 115 դեմ ձայներով գերմանական ռայխստագը հաստատել է Գերմանիայի համար նվաստացուցիչ Վերսալյան պայմանագիրը:

1938- Մեծ Բրիտանիայի խանութներում միանգամից վաճառքի են հանվել 35 միլիոն հակագազ, առաջին անգամ հակագազ է առաջարկվել խաղաղ բնակչությանը:

1941-ԽՍՀՄ-ի  ռազմական դատարանը գենետիկ Վավիլովին դատապարտել է մահվան՝ Անգլիայի օգտին լրտեսության մեղադրանքով: 

1950-ծնվել է Ուկրաինայի 4-րդ նախագահ Վիկտոր Յանուկովիչը։

1955– տպագրվել է Բերտրան Ռասելի և Ալբերտ Էյնշտեյնի համատեղ կազմած մանիֆեստը:

1956– ծնվել է ամերիկացի դերասան, Օսկարի կրկնակի դափնեկիր Թոմ Հենքսը:

1957- հայտնագործվել է Մենդելեևի աղուսյակի 102-րդ էլեմենտը՝ նոբելիումը:

1975– ծնվել է ամերիկացի երգիչ-երգահան, երաժշտական պրոդյուսեր, մուլտիինստրումենտալիստ Ջեք Ուայթը:

1984 – վախճանվել է ԽՍՀՄ դերասանուհի Ֆաինա Ռանևսկայան: 

2002-Աֆրիկյան Միասնականության Կազմակերպությունը (ОАЕ), որը միավորում է աֆրիկյան 53 երկիր վերանվանվել է Աֆրիկյան Միության:

2006- Իրկուտսկի օդակայանում վայրէջքի ժամանակ Airbus A310 ինքնաթիռի վթարից զոհվել է 124 մարդ:

2011– Հարավային Սուդանը հռչակել է իր անկախությունը՝ Դժուբի մայրաքաղաքով:

2020-Թուրքիայի Պետական խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու մասին:

 

Կ.Խաչիկյան

Հաղթանակը շուտով կլինի, շատ կուզեմ, որ այդ օրը լինի Մայիսի 28-ը, որ այդ տոնը նորից վերաիմաստավորենք Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել բնակավայր՝ Խարկովի շրջանից Նոր Զելանդիայում 5,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Բացահայտե'ք ով է Փաշինյանը, ի՞նչ ողբերգություն է եղել 2018-ին, որը թաքցվում է. երաժիշտը` Սրբազանին (տեսանյութ) Քանի դեռ հիվանդությունը կա, ախտանշաններն էլ են առկա. բժիշկը` Սրբազանի հետ հանդիպման և սպասվող հնարավոր ռեպրեսիաների մասինՎարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներինՈ՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Քաղաքացին 2800 դոլարով hրազեններ է գնել ու բռնվել (տեսանյութ) Կիրանցում գերլարված է․ չափագրումներ են իրականացվում (լուսանկար)Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է Հայաստանի առաջարկներին․ դեսպան «Ճանապարհը կառուցենք կլինի անվտանգություն»․ ՍանոսյանՆոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործից Նախարարությունը և պետությունը դրամաշնորհներ են ստանում զանազան այլ կառույցներից և կենտրոններից, որ այդ ծրագրերն անեն. մասնագետը՝ թունավորումների աճի մասինՔաղաքական գործիչներից ովքեր են այսօր հանդիպել Բագրատ սրբազանի հետ«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում«Սաղ նստած լաց են ըլմ»․ հուզիչ տեսանյութ՝ ԿիրանցիցՎթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Շատ բան կկորցնեմ Ֆրանսիայից հեռանալով, բայց ինձ ինչ-որ հրաշալի բան է սպասվում. Մբապե Ռոնալդուն արդյունավետության նոր ռեկորդ է գրանցել Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ ԿարապետյանՄեր փափագն է եղել, որ եռագույնը հաղթի սև ու սպիտակին․ ՍրբազանԿիրանցից բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով․ ՔԿՀամաձայնվե՛ք, որ արյnւն չթափվի«2024-ի այս օրը, առանց մեկ կրակոցի, հանձնվում է Կիրանցը, ու ոչ միայն...»«Թենիս խաղացե'ք». Նիկոլ Փաշինյանը` դպրոցականներին (տեսանյութ)Արևմուտքը չի կարող ստանձնել Հայաստանի անվտանգության երաշխավորի գործառույթըՀա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»Բողոքի ակցիաներին մասնակցող ձերբակալված 5 անդամները ազատ են արձակվելԵրևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմովՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Նրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում. Տիգրան Աբրահամյան «Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»1992թ. հայկական զինված խմբավորումները գրավել են Բերդձոր՝ Լաչին քաղաքը. պատմության այս օրը (18 մայիս)«Ռուսաստանից հրաժարվելը հակառակ արդյունք կտա». Հայաստանը կտուժի Արևմուտք փախչելու համար29-ամյա կինը ամուսնուց գողացել է մոտ 2,5 միլիոն դրամ և ոսկյա զարդեր և խաղադրույք արելԱրևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Հեղուկ գազի գինը կրկին նվազել է Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»Մանրամասներ Երևան-Գյnւմրի ճանապարհին վթարից. զnհ nւ վիրավnր կաՍանկտ Պետերբուրգի բուհերից մեկում պայթյուն է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները կհանգեցնեն Հայաստանի փլուզմանը. նախկին նախարար«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»Հայտնի է ով էր «Կիրանց» հացատան հատուկ հյուրըՄեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Արեւային կայանի, «Ֆլայ Արնայի» ծրագրերը ձախողվել են․ «Հրապարակ»Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով, ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
Ամենադիտված