Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 05 հուլիս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Հայաստան՝ Սահմանադրության օր, Ալժիր՝ Անկախության օր, Կանաչ Հրվանդան՝ Անկախության օր, Վենեսուելա՝ Անկախության օր, Արգենտինա՝ Երեխաների օր, Չեխիա և Սլովակիա՝ Կիրիլի և Մեֆոդիի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1813– ծնվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին  (Քերեստեճյան)։

1896 -Վանում թուրքերը փորձել են գրավել Այգեստանը, բայց մատնվել են անհաջողության: Վանի պաշտպանները հերոսաբար հետ են մղել հակառակորդի բոլոր գրոհները:

1921– Կենտրոնական Կոմիտեի ՌԿԿ(բ) Կովկասյան բյուրոն չեղյալ համարելով նախկին որոշումը նոր որոշմամբ Լեռնային Ղարաբաղը միացվել է Ադրբեջանական ԽՍՀ-ին, առանց բնակչության կարծիքը հաշվի առնելու։

–Խորհրդային Միությունում ընդունվել է դեկրետ, որը թույլ էր տալիս պետական ձեռնարկությունները վարձակալության հանձնել մասնավոր անձանց՝ սկսվել է ՆԷՊ-ը:

1949– ծնվել է հայ ազգային, քաղաքական գործիչ, խորհրդային ժամանակներում նշանավոր այլախոհ, 1968-ից գաղտնի գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, այնուհետև ղեկավար, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

1989 – վախճանվել էհայ բյուզանդագետ, արվեստաբան, հայագետ Սիրարփի Տեր-Ներսիսյանը:

1995– տեղի են ունեցել Հայաստանի առաջին գումարման Ազգային ժողովի ընտրությունները։ Բացի դա հանրաքվեով ընդունվել է  Հայաստանի Սահմանադրությունը:

2004-ավարտվել է  «Ոսկե Ծիրան» առաջին միջազգային կինոփառատոնը, որի խաղարկային ֆիլմերի անվանակարգում «Ոսկե Ծիրան» մրցանակի է արժանացել կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոնկարը: 

2011-Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների մեջ մեղադրվող սփյուռքահայ գործարար, «Մեթալ փրինս» ընկերության սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը: 

2016-Շիրակի մարզի Մարմաշեն, Վահրամաբերդ ու Կապս գյուղերում տեղացած կարկուտը զգալի վնասներ է հասցրել և բերքը կորցրած գյուղացիները փակել են  ճանապարհը՝ ցանկանալով պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել:

2019-Նախագահ Արմեն Սարգսյանն ուժային կառույցների ղեկավարներին տվել է նոր կոչումներն՝ Արթուր Վանեցյանին և Վալերի Օսիպյանին՝ գեներալ-մայոր,  Արթուր Դավթյանին, Հայկ Գրիգորյանին և Սասուն Խաչատրյանին՝ Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1770 –Խիոսսի նեղուցում սկսվել է Չեսմենյան ճակատամարտը ռուսական և թուրքական նավատորմների միջև:

1802 –ծնվել է ռուս ադմիարալ և ծովագնաց Պավել Նախիմովը:

1811– Վենեսուելան հռչակել է իր անկախությունը Իսպանիայից։

1829 –Ուրալից արևելք ոսկու հանքերում 14-ամյա ճորտ Պավել Պոպովը գտել է առաջին ալմաստը Ռուսաստանում:

1831-Սանկտ-Պետերբուրգում սկսվել է խոլերային ապստամբությունը:

1833 –վախճանվել է ֆրանսիացի գյուտարար, հելիոգրաֆի ստեղծող և լուսանկարչության ստեղծողներից մեկը համարվող Ժոզեֆ Նյեպսը:

1841-անգլիացի Թոմաս Կուկը ստեղծել է առաջին զբոսաշրջային գործակալությունը:

1857-ծնվել է գերմանական և համաշխարհային կոմունիստական շարժման գործիչ Կլարա Ցետկինը:

1865 –Լոնդոնում ստեղծվել է «Փրկության բանակ» բարեգործական կազմակերպությունը:

1881-Եգիպտոսի Լուքսոր տարածքում հայտնաբերվել են Սեթ 1-ինի, Ամենհոտեպ 1-ինի, Թութանհամոն 3-րդի և Ռամզես 2-րդ Մեծի դամբարանները:

1884 –Գերմանիան հայտարարել է իր իշխանությունը Տոգոյի հանդեպ:

1911 – ծնվել է Ֆրանսիայի 19-րդ վարչապետ Ժորժ Պոմպիդուն:

1946-Փարիզում նորաձևությունների ցուցադրության ժամանակ ֆրանսիացի մոդելյեր Լուի Ռեարը առաջին անգամ հանդիսատեսին ցուցադրել է լողազգեստ-բիկինին: Այդ զգեստով հարթակ էր բարձրացել մանեկենուհի Միշելին Բերնարդինին:

1950 –գնդակահարվել է լեգենդար սիցիլիցի բանդիտ և անջատողական Սալվատորե Դժուլիանոն:

1962 - Ալժիրն անկախություն է ձեռք բերել Ֆրանսիայից:

1969– վախճանվել էգերմանացի ճարտարապետ և տեսաբան, Բաուհաուզի հիմնադիր Վալտեր Գրոպիուսը։

1954 - Էլվիս Փրեսլին ձայնագրել է That's All Right (Ամեն ինչ լավ է) անունով իր առաջին երգը:

1986 – Մոսկվայում տեղի է ունեցել առաջին «Բարի կամքի խաղերի» բացման հանդիսավոր արարողությունը։

1996 - Դոլլի անունով ոչխարը դարձել է առաջին կլոնավորված կաթնասունը:

1999 –Կուբան ԱՄՆ-ին դատական հայց է ներկայացրել 181 միլիարդ դոլլարի չափով կապված 40-ամյա տնտեսական շրջափակման արդյունքում կրած վնասների հետ:

2012 - Լոնդոնում բացվում է The Shard (Բեկոր) անունով և 310 մետր բարձրությունով Եվրոպայի ամենաբարձր երկնաքերը:

2021 —վախճանվել է ռուս և խորհրդային դերասան և ռեժիսյոր Վլադիմիր Մենշովը:

Կ. Խաչիկյան

 

 

Ռոնալդուն արդյունավետության նոր ռեկորդ է գրանցել Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ ԿարապետյանՄեր փափագն է եղել, որ եռագույնը հաղթի սև ու սպիտակին․ ՍրբազանԿիրանցից բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով․ ՔԿՀամաձայնվե՛ք, որ արյnւն չթափվի«2024-ի այս օրը, առանց մեկ կրակոցի, հանձնվում է Կիրանցը, ու ոչ միայն...»«Թենիս խաղացե'ք». Նիկոլ Փաշինյանը` դպրոցականներին (տեսանյութ)Արևմուտքը չի կարող ստանձնել Հայաստանի անվտանգության երաշխավորի գործառույթըՀա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»Բողոքի ակցիաներին մասնակցող ձերբակալված 5 անդամները ազատ են արձակվելԵրևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմովՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Նրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում. Տիգրան Աբրահամյան «Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»1992թ. հայկական զինված խմբավորումները գրավել են Բերդձոր՝ Լաչին քաղաքը. պատմության այս օրը (18 մայիս)«Ռուսաստանից հրաժարվելը հակառակ արդյունք կտա». Հայաստանը կտուժի Արևմուտք փախչելու համար29-ամյա կինը ամուսնուց գողացել է մոտ 2,5 միլիոն դրամ և ոսկյա զարդեր և խաղադրույք արելԱրևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Հեղուկ գազի գինը կրկին նվազել է Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»Մանրամասներ Երևան-Գյnւմրի ճանապարհին վթարից. զnհ nւ վիրավnր կաՍանկտ Պետերբուրգի բուհերից մեկում պայթյուն է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները կհանգեցնեն Հայաստանի փլուզմանը. նախկին նախարար«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»Հայտնի է ով էր «Կիրանց» հացատան հատուկ հյուրըՄեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Արեւային կայանի, «Ֆլայ Արնայի» ծրագրերը ձախողվել են․ «Հրապարակ»Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով, ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ» Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». «Ժողովուրդ» Ով է իրականացնում ցnւցարարներին ցրելnւ, ծեծելnւ ինuտրnւկտաժը․ «Հրապարակ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ» Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին. «Հրապարակ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Բաքվում ապօրինի պահվող Արցախի ղեկավարների խնդրի վրաԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տունԱյդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում քայլեր ձեռնարկել չլուծված հարցերի լուծման համարԳերմանիան պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳ նախարարՀայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՀաղթանակից բացի՝ այլ տարբերակ չունենք․ ով համբերի, հավերժական կյանք կունենա․ Բագրատ ՍրբազանԱյս օրերին ակցիաների մասնակից 300-ից ավելի մարդ են բերման ենթարկել․ Ռուբեն ՄելիքյանՄիրզոյանն ու Ավստրիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլերԵթե ավտոյով եղա, քշելու եմ ոստիկանների կողքով և «սիգնալ» տամ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
Ամենադիտված