Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկնարկել է «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» հայագիտական միջազգային գիտաժողովը

ՄՇԱԿՈՒՅԹ

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում հունիսի 21-23-ն անցկացվում է «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողովը: Այն նվիրված է միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցին:

«Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողովը կազմակերպել է Մատենադարանը՝ որպես միջնադարյան հայ գրավոր մշակույթի կարևորագույն կենտրոն:

Հունիսի 21-ին գիտաժողովի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանը: Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Ասողիկ աբեղա Կարապետյանը գիտաժողովի մասնակիցներին փոխանցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, իսկ Բերիո թեմի առաջնորդ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը՝  Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի օրհնության գրերը:

Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովի շրջանակում ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանն ընթերցել է նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը. «Հայաստանի Հանրապետության անմիջական նախաձեռնությամբ և Կիպրոսի, Իտալիայի, Հունաստանի և Սիրիայի աջակցությամբ 2021 թվականի նոյեմբերի 23-ին՝ Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ժամանակ, Հայաստանի կողմից ներկայացված Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի (Կաթողիկոս Ներսես Դ Կլայեցի) մահվան 850-րդ տարելիցը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում»: Հոբելյանական տարին լավ առիթ է վերաիմաստավորելու և վերարժևորելու  միջնադարի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության հանգուցային ներկայացուցչի կյանքն ու գործունեությունը, որը կարևոր նշանակություն է ունեցել մեր ազգային դիմագծի, մշակույթի և լեզվի ամրապնդման համար: Հատկապես ուզում եմ ընդգծել Շնորհալու քաղաքական և հասարակական գործունեության կարևորությունը, գործունեություն, որը բացառիկ, որոշ առումներով շրջադարձային նշանակություն է ունեցել ազգային կարևոր նպատակների և արժեքների հաստատման ու արմատավորման համար, դարձել ուղենշային ազգային համախմբվածության, կենտրոնացված պետականության ստեղծման խոսույթի շրջանակում: Այսօր էլ՝ շուրջ 9 դար անց, Շնորհալու «Թուղթ ընդհանրականը» և «Ողբ Եդեսիոյ» ստեղծագործությունները, որոնք մեր միջնադարի լավագույն գրական նմուշներից են, չեն կորցրել իրենց արդիականությունը և խտացնում են հզոր պետականություն ունենալու հայ ժողովրդի պատմական ազգային իղձերը:

Այսօր, երբ հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը կրկին վտանգված է, պետական մշակութային քաղաքականության տեսանկյունից չափազանց կարևորվում է հայկական մշակութային ժառանգության միջազգայնացումը, միջազգային տարբեր հարթակներում մեր ժառանգության պատշաճ ներկայացումը: ՀՀ կառավարության աջակցությամբ հունիսի 27-28-ին աննախադեպ միջոցառումներ են նախատեսված նաև Ֆրանսիայում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, որի շրջանակում համաշխարհային մշակույթի մայրաքաղաք Փարիզում կկազմակերպվեն Շնորհալուն նվիրված ցուցահանդես և գիտաժողով, որոնք կամփոփվեն «Հովեր» կամերային երգչախմբի հոգևոր երաժշտության համերգով:

Ներսես Շնորհալու տարելիցի միջոցառումների շրջանակում նախորդ տարի ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի» նախաձեռնությամբ լույս է տեսել նաև Ներսես Շնորհալու «Մատենագիրք Հայոց» ԻԲ հատորը:

Ուզում եմ վստահություն հայտնել, որ ինչպես Մաշտոցյան Մատենադարանում կազմակերպված գիտաժողովը, այնպես էլ Ֆրանսիայում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում նախատեսվելիք միջոցառումներն ուղենշային կդառնան Ներսես Շնորհալու բազմաշերտ և հարուստ ժառանգության վերաբերյալ նոր ուսումնասիրությունների նախաձեռնության, միջազգային ակադեմիական հարթակներում մեր ժառանգության հանդեպ նոր գիտական հետաքրքրության ձևավորման և միջազգայնացման համար: Շնորհավորում եմ գիտաժողովի մեկնարկի կապակցությամբ, մաղթում եմ հագեցած քննարկումներ»:

Գիտաժողովի առաջին լիագումար նիստում հանդես են եկել Կարեն Մաթևոսյանը՝ «Ներսես Շնորհալու ծննդյան թվականն ըստ իր եղբորորդի Գրիգորի հիշատակարանի», Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը՝ «Ս. Ներսէս Շնորհալի Մեկնիչը», Լեւոն արքեպիսկոպոս Զէքիեանը՝ «Շնորհալիի Էկումենական աստուածաբանութեան հիմնարար սկզբունքներն ու ընթացակարգը», Թեո Մաարտըն Վան Լինտը՝ «Աղօթք եւ բանաստեղծութիւն Ներսէս Շնորհալու գրուածքների մէջ «Յիսուս Որդի»-ի օրինակով, Կլոդ-Արմեն Մութաֆյանը՝ «Մլեհ, հաջողակ հայ իշխան մը», Ազատ Բոզոյանը՝ «ԺԲ դարի հասարակության կառուցվածքը ըստ Ներսես Շնորհալու թղթերի», Նազենի Ղարիբյանը՝ «Ներսես Շնորհալու հայրենասիրական գաղափարների արտացոլումը հայկական Ճաշոցում» թեմաներով:

Գիտաժողովի շրջանակում Մատենադարանի թանգարանային մասնաշենքում բացվել է «Ներսես Շնորհալու ժառանգությունը» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են բազմաշնորհ հայրապետի գրական ժառանգությունը և գործունեությունը։ Ցուցադրված ձեռագրերն անդրադառնում են վերջինիս ստեղծագործության տարբեր ոլորտներին` վիպասանական, բանաստեղծական, ինչպես նաև ներկայացնում են Շնորհալուն՝ որպես երգահան, աստվածաբան, տեսաբան, քարոզիչ և եկեղեցական մեծ գործիչ։ Ներկայացված են Մատենադարանում պահվող ձեռագրերը, ինչպես նաև Շնորհալու ամենահայտնի գործերից մեկի` «Հավատով խոստովանիմ» աղոթքի ձեռագիր և տպագիր օրինակ հմայիլներն ու հնատիպ գրքերը` տարբեր լեզուներով (անգլերեն, չինարեն, եբրայերեն և այլն): Ցուցադրությունը կգործի մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը։

Ցուցահանդեսի ընթացքում ելույթով հանդես է եկել «Գեղարդ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան): Հնչել են Ներսես Շնորհալու ստեղծագործությունները:

Ներսես Շնորհալու տարելիցի առթիվ իրականացվում են մի շարք միջոցառումներ: Համերգային ծրագրերով հանդես կգան Արմեն Հյուսնունցը և Հայաստանի պետական ջազ քառյակը. նրանք կներկայացնեն հայ ջազային երաժշտություն՝ միջնադարյան մոտիվներով: Ելույթ կունենա նաև «Հովել» ստեղծագործական խումբը. կկատարվի ժամանակակից հոգևոր երաժշտություն՝ Շնորհալու պոեզիայով:

Ձեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ Հայրապետյան «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը ԱԺ մի քանի պատգամավորներ՝ չնայած ոստիկանական բլոկադային, հասան Կիրանց (տեսանյութ) Միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին․ «Դիտմա՞մբ ես եկել» Փոփոխություններ դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի կարգում Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ Ռուսաստանը կթաղի Հայաստանում ռուսաֆոբիա սերմանելու ծրագրերըՂազախստանում կայացած Բայրամովի ու Միրզոյանի բանակցությունները ձախողվել ենՇառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնական համերգ տեղի կունենա Երևանում ԱԱԾ-ն զգուշացնում է«Չափդ արա»․ հրմշտոց ոստիկանի և պատգամավորների միջև (տեսանյութ)BP-ն Ադրբեջանում նավթի արդյունահանումը կրճատել է«Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին Վիեննա֊Երևան չվերթի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել (տեսանյութ)Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը ԿիրանցԼույս չի լինի Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում Բացառիկ․ ինչի համար և ում պատճառով է բանտարկվել Անաիս Սարդարյանի ամուսինը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, թե որ դեպքում կհայտարարվի Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա գրոհների մեղավորըՎահագն Չախալյանը ազատության մեջ է․ քննիչի միջնորդությունը մասնակի բավարարվել է ԱՄՆ-ում միկրոավտոբուս է վթարվել․ 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել1918թ. թուրքերը ներխուժել են Սուրմալու, գեներալ Հալիլ բեյը հայտարարել է, թե «հայերը պարտված են և պետք է ենթարկվեն». պատմության այս օրը (19 մայիս)Խուլիգանություն Երևանի Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ ինչ է կատարվել Ուշագրավ մանրամասներ․ ինչու՞ էր երիտասարդը դանակահարել 2 քույրերինՄի քանի ժամ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն. մանրամասներ Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում ՀՀ-ում կան փակ ճանապարհներՌուբլին կայծակնային աճ է գրանցում Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը Վթար Սյունիքի մարզում․ 4 վիրավոր կա Քանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ) Ալիևն ու Ռայիսին կհանդիպեն Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըՓաշինյանն ո՞ւմ է հանձնելու Սյունիքի 42 կմ-ըՀուզիչ տեսանյութ․ Կիրանցի բնակչուհին օգնություն է խնդրումՀայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Աղմկահարույց սպանություն՝ Վանատուր թաղամասի եկեղեցու բակում․ մանրամասներՕտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Վրաստանի նախագահի վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս. Միշել«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումներըՄենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ Առաքելյան1 րոպեից քիչ ժամանակ պահանջվեց նորակառույց դպրոցից Ադրբեջան հասնելու համար. Կիրանցի բնակիչը ցույց տվեց սահմանըԳազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարԻնչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասինՌուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. ԼավրովԳնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու, դու ուղղակի քմահաճույք ես կատարում. Բագրատ ՍրբազանՀստակ է՝ մենք ինչ ենք ուզում անել․ ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ Ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ ՍրբազանՏավուշի մարզպետը սպառնում է Կիրանցի բնակչին թողնել սեփական տունը այլապես «զարքով կհանեն». ՏեսանյութԲագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը, ԱԱԾ-ին էլ հրապարակային դիմեց՝ թույլ տվեք հանդիպել նրա հետ
Ամենադիտված