Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեոնարդո դա Վինչիի մայրը Կովկասի լեռներից բերված ստրուկ էր. իտալացի պրոֆեսոր

ՄՇԱԿՈՒՅԹ

Վերածննդի դարաշրջանի խորհրդանիշ Լեոնարդո դա Վինչին միայն կիսով չափ էր իտալացի, քանի որ նրա մայրը, ինչպես պարզել է գիտնականներից մեկը, Կովկասի լեռներից բերված ստրուկ էր. այս են վկայում նոր հետազոտության արդյունքները:

Ինչպես գրում է Daily Mail-ը, դա Վինչիի մայրը վաղուց համարվում էր տոսկանացի գյուղացի, սակայն Նեապոլի համալսարանի պրոֆեսոր Կառլո Վեչեն, որը դա Վինչիի գծով մասնագետ է, կարծում է, որ ճշմարտությունն ավելի բարդ է:

«Լեոնարդոյի մայրը չերքեզ ստրուկ էր, որը բերվել էր Կովկասյան լեռներում գտնվող իր տնից, մի քանի անգամ վաճառվել և վերավաճառվել Կոստանդնուպոլսում, այնուհետև Վենետիկում, նախքան Ֆլորենցիա ժամանելը», - ասել է պրոֆեսորը նոր գրքի շնորհանդեսի ժամանակ: Իտալական քաղաքում նա հանդիպել է երիտասարդ նոտար Պիետրո դա Վինչիին, արդյունքում նրանք ունեցել են որդի, որին անվանել են Լեոնարդո:

Տասնամյակներ շարունակ դա Վինչիի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարած Վեչեի բացահայտումները հիմնված են Ֆլորենցիայի քաղաքային արխիվների վրա: Դրանք հիմք են հանդիսացել Վեչեի՝ «Լեոնարդոյի մոր՝ Կատերինայի ժպիտը» վերտառությամբ նոր վեպի համար:

Պարբերականը նկատում է, որ դա Վինչիի մասին ցանկացած նոր բացահայտում բուռն կերպով վիճարկվում է փորձագետների փոքր համայնքի կողմից, բայց Վեչեն պնդում է, որ ապացույցներ կան: Նրա գտած փաստաթղթերից է դա Վինչիի հոր կողմից գրված փաստաթուղթը, որը Կատերինայի էմանսիպացիայի օրինական փաստաթուղթն է՝ «իր ազատությունը և մարդկային արժանապատվությունը վերականգնելու համար»: Այս փաստաթուղթը թվագրված է 1452 թվականին և ներկայացվել է երեքշաբթի Ֆլորենցիայում Giunti հրատարակչության գլխավոր շտաբ բնակարանում կայացած մամուլի ասուլիսում։

Վեչեի պնդումն արմատական փոփոխություն է մտցնում դա Վինչիի կենսագրության հարցում. ըստ ընդունված կարծիքի՝ նա համարվում է Պիետրո դա Վինչիի և երիտասարդ տոսկանացի գյուղացի Կատերինա դի Մեո Լիպիի որդին:

Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումըԶորակցում եմ ԻԻՀ կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին․ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հրապարակվել է Իրանում կործանված ուղղաթիռի ուղևորների նախնական ցուցակը․ նոր լուսանկարներ Հայտնի է՝ ո՞վ կիրականացնի Իրանի նախագահի լիազորությունները Հրապարակվել են կադրեր` Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից (տեսանյութ) Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռի վթարի հետևանքով․ նոր կադրեր Ձեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ Հայրապետյան «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը ԱԺ մի քանի պատգամավորներ՝ չնայած ոստիկանական բլոկադային, հասան Կիրանց (տեսանյութ) Միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին․ «Դիտմա՞մբ ես եկել» Փոփոխություններ դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի կարգում Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ Ռուսաստանը կթաղի Հայաստանում ռուսաֆոբիա սերմանելու ծրագրերըՂազախստանում կայացած Բայրամովի ու Միրզոյանի բանակցությունները ձախողվել ենՇառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնական համերգ տեղի կունենա Երևանում ԱԱԾ-ն զգուշացնում է«Չափդ արա»․ հրմշտոց ոստիկանի և պատգամավորների միջև (տեսանյութ)BP-ն Ադրբեջանում նավթի արդյունահանումը կրճատել է«Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին Վիեննա֊Երևան չվերթի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել (տեսանյութ)Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը ԿիրանցԼույս չի լինի Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում Բացառիկ․ ինչի համար և ում պատճառով է բանտարկվել Անաիս Սարդարյանի ամուսինը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, թե որ դեպքում կհայտարարվի Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա գրոհների մեղավորըՎահագն Չախալյանը ազատության մեջ է․ քննիչի միջնորդությունը մասնակի բավարարվել է ԱՄՆ-ում միկրոավտոբուս է վթարվել․ 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել1918թ. թուրքերը ներխուժել են Սուրմալու, գեներալ Հալիլ բեյը հայտարարել է, թե «հայերը պարտված են և պետք է ենթարկվեն». պատմության այս օրը (19 մայիս)Խուլիգանություն Երևանի Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ ինչ է կատարվել Ուշագրավ մանրամասներ․ ինչու՞ էր երիտասարդը դանակահարել 2 քույրերինՄի քանի ժամ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն. մանրամասներ Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում ՀՀ-ում կան փակ ճանապարհներՌուբլին կայծակնային աճ է գրանցում Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը Վթար Սյունիքի մարզում․ 4 վիրավոր կա Քանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ) Ալիևն ու Ռայիսին կհանդիպեն Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըՓաշինյանն ո՞ւմ է հանձնելու Սյունիքի 42 կմ-ըՀուզիչ տեսանյութ․ Կիրանցի բնակչուհին օգնություն է խնդրումՀայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Աղմկահարույց սպանություն՝ Վանատուր թաղամասի եկեղեցու բակում․ մանրամասներՕտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Վրաստանի նախագահի վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս. Միշել«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումներըՄենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ Առաքելյան1 րոպեից քիչ ժամանակ պահանջվեց նորակառույց դպրոցից Ադրբեջան հասնելու համար. Կիրանցի բնակիչը ցույց տվեց սահմանըԳազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Ամենադիտված