Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ… արբալետ

ՄՇԱԿՈՒՅԹ

Արբալետը կամ աղեղնազենը, ինչպես անվանում են այն հայերենում, ներկայացնում է իրենից նետի տեղադրման փորվածքով փայտյա խզակոթ՝ ժամանակակից  հրացանների նման,  որին ամրացված է ուժեղ առաձգական  աղեղ:  Արբալետից  կրակում են  կարճ նետերով, որոնք սովորաբար պատրաստված են լինում մետաղական լարերից:

Նետի տեղադրման փորվածքը ունենում է ուղղորդիչ, որտեղ էլ  նետը  տեղադրվում է  արձակելուց առաջ: Բացի այդ արբելետը պարտադիր ունենում է աղեղի լարման և կրակոցի ձգանային մեխանիզմներ:
Արբալետը հազարամյակների պատմություն ունի: Սա իրականում շատ հին զենք է, սակայն իհարկե այնքան հին չէ ինչքան նետ ու աղեղը: Իրականում արբալետը նետ-աղեղի  զարգացման տարբերակներից մեկն է:

Հին տարեգրություններում դրանց մասին  առաջին հիշատակությունները թվագրվում են մ.թ.ա. 5-րդ դարով: Հին չինացի մտածող Սուն-Ցզին է թողել առաջին հիշատակությունը արբալետի մասին: Բացի այդ, չինացի հնագետները պեղումների ժամանակ մինչ այժմ էլ գտնում են արբալետների որոշ կառուցվածքային տարրեր, ինչը վկայում է դրանց պատրաստման համար օգտագործված նյութերի  բարձր որակի մասին: Միևնույն ժամանակ Հին Հունաստանի բնակիչները ևս նման զենք են պատրաստել: Ամենապարզ արբալետները օգտագործել են նաև հին հռոմեացիները: Հռոմում դրանց մի քանի տեսակներ կային, օրինակ  «մենուբալլիստ», «արկուբալլիստ»: Այնուամենայնիվ մարդկության պատմության մի որոշակի էտապում արբալետները որոշակիորեն մոռացվել են, չեն պատրաստվել և օգտագործվել պատերազմների ժամանակ:

Այս զենքի զարգացման երկրորդ փուլը սկսվել է 12-րդ դարում: Հենց այդ ժամանակաշրջանում է, որ  Եվրոպայում բռնկվել են մի շարք  պատերազմներ: Արբալետի առավելությունը  սովորական նետ-աղեղի նկատմամբ հանդիսանում է այն, որ ավելի ծանր նետը թռիչքի ավելի մեծ արագություն է ստանում և ավելի դիպուկ է խոցում, և որպես արդյունք, ավելի մեծ արդյունավետություն է ցուցաբերում ճակատմարտում:


Բանն այն է, որ  արբալետի լարման մեխանիզմը  հնարավորություն է տալիս հասնել աղեղի առավել  լարման աստիճանի և մշտապես լարված վիճակում պահելով այն օգտագործել անհրաժեշտ վայրկյանին, ինչը սովորական աղեղի դեպքում անհնար է իրականացնել: Բացի դա արբալետի մինչև 400 գրամ կշիռ ունեցող մետաղական ծանր նետը մեծ արագությամբ արձակվելով ունակ է խոցել զրահավորված հակառակորդին, որը սովորական նետ-աղեղի նետը ունակ չէ իրականացնել: Պետք է հաշվի առնել նաև այն, որ այդ զենքի ուղղորդիչի շնորհիվ մեծապես աճում է արձակված նետի դիպուկությունը: Այնուամենայնիվ արբալետը մի շատ մեծ թերություն ունի: Նրա լարման գործընթացը բավականին դժվար ու ժամանակատար է, որն էլ կարող է զինվորի կյանքն արժանանալ: Ամենապարզ արբալետը լարվում է միայն հրաձիգի մկանային ուժի օգնությամբ՝  արբալետը հենվում է գետնին  և քաշվում աղեղի լարը մինչև վերջ:

Միայն 19-րդ դարում են հայտնվել ավելի բարդ այնպիսի արբալետներ, որոնք հնարավորություն են տվել բարձրացնել այդ զենքի կրակի արագությունը: Սակայն միջնադարյան զինվորները կարող էին միայն երազել այդպիսի արբալետների մասին, քանի որ դրանք շատ թանկ էին:

Տեխնոլոգիական առաջընթացին  զուգընթաց արբալետները արդիականացվել են և բարդացվել: Դրանք  հագեցել են այնպիսի  լրացուցիչ մեխանիզմներով, որոնք հնարավորություն են տվել հրաձիգին մկանային ուժի օգտագործումը նվազեցնել, զենքը ավելի դիպուկ դարձնել որպես ուղղորդիչներ օգտագործելով խողովակներ (ժամանակակից հրազենային ձենքերի փողերի նախատիպեր):

Հենց այդպես էլ առաջացել է «արկեբուզան»՝ արբալետ, որը մետաղական գնդիկներ՝ փամփուշտներ,  է կրակում:
Ներկայումս  շատ հեշտ է արբալետ գնել գրեթե ցանկացած  որսորդական կամ սպորտային խանութում:  Օգտագործելով ժամանակակից կոմպոզիտային նյութեր և նոր տեխնոլոգիաներ, արտադրողները հասել են արբալետների  առավելագույն հզորության և հուսալիության: Այդ զենքի զարգացումը շարունակվում է նաև հիմա:

Սակայն արբալետների կիրառման շրջանակն այսօր չափազանց նեղ է: Սովորաբար դա սպորտ է, չնայած այն դեռ ծառայում է նաև զինվորականներին: Աշխարհի առաջատար երկրների հատուկ ստորաբաժանումները արբալետներ  օգտագործում են թշնամուն անաղմուկ վերացնելու և խոչընդոտներ հաղթահարելու համար:



Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Ձեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ Հայրապետյան «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը ԱԺ մի քանի պատգամավորներ՝ չնայած ոստիկանական բլոկադային, հասան Կիրանց (տեսանյութ) Միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին․ «Դիտմա՞մբ ես եկել» Փոփոխություններ դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի կարգում Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ Ռուսաստանը կթաղի Հայաստանում ռուսաֆոբիա սերմանելու ծրագրերըՂազախստանում կայացած Բայրամովի ու Միրզոյանի բանակցությունները ձախողվել ենՇառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնական համերգ տեղի կունենա Երևանում ԱԱԾ-ն զգուշացնում է«Չափդ արա»․ հրմշտոց ոստիկանի և պատգամավորների միջև (տեսանյութ)BP-ն Ադրբեջանում նավթի արդյունահանումը կրճատել է«Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին Վիեննա֊Երևան չվերթի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել (տեսանյութ)Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը ԿիրանցԼույս չի լինի Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում Բացառիկ․ ինչի համար և ում պատճառով է բանտարկվել Անաիս Սարդարյանի ամուսինը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, թե որ դեպքում կհայտարարվի Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա գրոհների մեղավորըՎահագն Չախալյանը ազատության մեջ է․ քննիչի միջնորդությունը մասնակի բավարարվել է ԱՄՆ-ում միկրոավտոբուս է վթարվել․ 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել1918թ. թուրքերը ներխուժել են Սուրմալու, գեներալ Հալիլ բեյը հայտարարել է, թե «հայերը պարտված են և պետք է ենթարկվեն». պատմության այս օրը (19 մայիս)Խուլիգանություն Երևանի Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ ինչ է կատարվել Ուշագրավ մանրամասներ․ ինչու՞ էր երիտասարդը դանակահարել 2 քույրերինՄի քանի ժամ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն. մանրամասներ Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում ՀՀ-ում կան փակ ճանապարհներՌուբլին կայծակնային աճ է գրանցում Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը Վթար Սյունիքի մարզում․ 4 վիրավոր կա Քանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ) Ալիևն ու Ռայիսին կհանդիպեն Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըՓաշինյանն ո՞ւմ է հանձնելու Սյունիքի 42 կմ-ըՀուզիչ տեսանյութ․ Կիրանցի բնակչուհին օգնություն է խնդրումՀայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Աղմկահարույց սպանություն՝ Վանատուր թաղամասի եկեղեցու բակում․ մանրամասներՕտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Վրաստանի նախագահի վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս. Միշել«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումներըՄենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ Առաքելյան1 րոպեից քիչ ժամանակ պահանջվեց նորակառույց դպրոցից Ադրբեջան հասնելու համար. Կիրանցի բնակիչը ցույց տվեց սահմանըԳազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարԻնչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասինՌուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. ԼավրովԳնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու, դու ուղղակի քմահաճույք ես կատարում. Բագրատ ՍրբազանՀստակ է՝ մենք ինչ ենք ուզում անել․ ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ Ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ ՍրբազանՏավուշի մարզպետը սպառնում է Կիրանցի բնակչին թողնել սեփական տունը այլապես «զարքով կհանեն». ՏեսանյութԲագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը, ԱԱԾ-ին էլ հրապարակային դիմեց՝ թույլ տվեք հանդիպել նրա հետ
Ամենադիտված