Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Kavkaz-uzel.eu-ն «Փաշինյանը նոր հայկական տարածքներ է հանձնում. Բաքուն ավելին կպահանջի» վերնագրով հոդվածում գրում է, որ վերջին բոլոր իրադարձություններից հետո Բաքուն Անկարայի ձեռքով որոշել է շարունակել ճնշումը և Հայաստանից նոր տարածքներ պահանջել, ինչն էլ եղել է։ Հաշվի առնելով այն, որ Երևանը դրա դեմ դաշնակիցներ չունի, Բաքվի հարձակողական եռանդը միայն աճում է։

Իսկ ի՞նչ տարածքների մասին է խոսքը։ Ժամանակին խորհրդային սահմանը գծված էր պարզապես ոչ ադեկվատ՝ կախված որոշ տեղական առաջնորդների լոբբինգից (իսկ դա շատ ավելի ուժեղ էր ադրբեջանական կողմում), առանց հաշվի առնելու ո՛չ ճանապարհները, ո՛չ աշխարհագրական հանգամանքները։ Արդյունքում Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ները 1980-ականներին ունեին շատ խառնաշփոթ սահման։ Խորհրդային ժամանակաշրջանի վերջին 3 հազար բնակչություն ունեցող հայկական Արծվաշենը անկլավ էր։ Միաժամանակ, չորս փոքր ադրբեջանական գյուղեր էին (յուրաքանչյուրը՝ մոտ 200 մարդ) անկլավ։ Երբ սկսվեցին ռազմական գործողությունները, բնակչությունը փախավ այդ տարածքներից, և դրանք գրավեցին համապատասխան կողմերի զորքերը, անկլավներն անհետացան, իսկ ավելի ուշ, բախումների արդյունքում, սահմանը սկսեց հարթվել:

Հայկական ԽՍՀ որոշ տարածքներ գրավված են Ադրբեջանի կողմից, Ադրբեջանական ԽՍՀ որոշ տարածքներ՝ Հայաստանի կողմից, բայց դրանք մոտավորապես համադրելի տարածքներ են։ Այդ հանգամանքն էլ հաշվի առնելով՝ բանավոր պայմանավորվածություն է եղել այս հարցն այլևս չբարձրաձայնել։ Բայց Իլհամ Ալիևը որոշեց խախտել դա և 2020 թվականի վերջից սկսեց ավելի ու ավելի համառորեն տարածքներ պահանջել։ Իսկ Փաշինյանը որոշեց տարածքները հանձնել առանց կրակոցների՝ հայտարարելով, որ դրանք Հայաստանի տարածքները չեն։ Առայժմ խոսքը միայն սահմանային ոչ անկլավային տարածքների հանձնման մասին է։ Գործընթացն անվանվել է սահմանագծում, բայց դա իրական սահմանազատման հետ կապ չունի։ Ըստ էության, եղել է հանդիպում, որտեղ նշվել են տարածքներ, որտեղից հայկական զորքերը պետք է դուրս բերվեն։

Նախ՝ խորհրդային միջհանրապետական սահմանը վերականգնվում է միայն այնտեղ, որտեղ Ադրբեջանը կորցրել է տարածքներ, բայց ոչ այնտեղ, որտեղ ձեռք է բերել դրանք, և այդ գործընթացը իր բնույթով միակողմանի է։

Երկրորդ հերթին՝ սահմանազատումը պետք է տեղի ունենա արդեն իսկ հաստատված դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների համատեքստում և մնացած հարցերի լուծումից հետո։

Երրորդ հերթին՝ ներկայում տեղի ունեցող գործընթացը հակասում է Հելսինկիում ստորագրված Եզրափակիչ ակտի միջազգային իրավունքի առաջին սկզբունքին՝ միջազգային հարաբերություններում ուժի կիրառում չպետք է լինի։ Այդ կերպ ստորագրված ցանկացած միջազգային պայմանագիր իրավաբանորեն անվավեր է։

Չորրորդ հերթին՝ այս որոշումն ինքնիշխան չէ: ԱՄՆ-ը և արևմտյան այլ երկրներ, «աջակցելով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը», բացահայտորեն աջակցում են Հայաստանի նոր կապիտուլ յացիային, թեև խիստ կասկածում եմ, որ նրանք չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը: Կա նաև կասկած, որ Բրյուսելի և Վաշինգտոնի կողմից եղել է Փաշինյանի վրա ուղղակի ճնշում ամեն գնով արագ լուծել Ադրբեջանի հետ վիճելի բոլոր հարցերը (ինչպես եղավ Արցախի հանձնման դեպքում)։ Դա անհրաժեշտ է Հայաստանի տարածքով Արևմուտք-Արևելք միջանցքի բացման, Ռուսաստանի և Իրանի վտարումը տարածաշրջանից արագացնելու և այն Թուրքիայի վերահսկողությանը հանձնելու համար։

Հինգերորդ՝ անկախ նրանից, թե ինչ է եղել խորհրդային տարիներին, այսօր այդ տարածքը բնակեցված է, և այդ հանգամանքը չի կարելի հաշվի չառնել: Մասնավորապես, այդ տարածքներով է անցնում դեպի Վրաստան միջպետական ավտոճանապարհը, այդ տարածքներն օգտագործվում են գյուղատնտեսության նպատակով և այլն, բայց ամենակարևորը՝ դրանք առանցքային տարր են հյուսիսարևել յան Հայաստանի պաշտպանության գործում: Այդտեղի հայկական դիրքերը վերազինվել են նախկին իշխանությունների օրոք և բավական ամուր են ադրբեջանական հարձակումներին դիմակայելու համար։ Ուստի, դրանց վերացումը ահռելի շահ է Ադրբեջանի և վիթխարի կորուստ՝ Հայաստանի համար։ Հենց դա է Ադրբեջանի իրական նպատակը։

Այժմ վտանգի տակ է լինելու Հայաստանի ողջ հյուսիս-արևելքը։ Եվ հաշվի առնելով Ադրբեջանի պահվածքը՝ պարզ է, որ այդ սպառնալիքը վաղ թե ուշ կառարկայանա: Անվտանգության երաշխիքների փոխարեն, որոնք սպասվում են տարածքներ հանձնելու դեպքում, Ադրբեջանից կա միայն հավաստիացում, որ սահմանին կտեղակայվեն ոչ թե զորքեր, այլ սահմանապահներ, որպեսզի Հայաստանին ոչինչ չսպառնա։ Եվ այդ թեզը լրջորեն փորձում են «վաճառել» տեղի բնակչությանը։

Հայաստանի ներկայիս դե ֆակտո իշխանությունները սահմաններ գծելիս անընդհատ վկայակոչում են Ալմա Աթայի հռչակագիրը, իբր Հայաստանը այս փաստաթղթով է ճանաչել Ադրբեջանի տարածքը։ Դա սուտ է. այդ փաստաթղթում քարտեզներ չկան, տարածքների փոխադարձ ճանաչումը վերաբերում է հռչակագրի ստորագրման պահին (Ադրբեջանը այն ստորագրել է 1993 թվականին, այսինքն՝ առանց այդ տարածքների և առանց Լեռնային Ղարաբաղի, իսկ Հայաստանը ստորագրել է կոնկրետ տարածքների վերաբերյալ վերապահումներով)։ Բայց Փաշինյանը, որն աջ ու ձախ հանձնում է հայկական տարածքները, վկայակոչում է այդ փաստաթուղթը՝ հիմնավորելու համար, որ տարածքները հանձնվել են դեռ 1991 թվականին։ Ինչպես ասում են, դժվարը սկիզբն է: Հիմա էլ Ադրբեջանը պահանջելու է անկլավային տարածքները և դրանց անկլավային կարգավիճակից դուրս գալու համար այլ տարածքներ, ինչպես նաև սահմանային բոլոր հարցերի հստակեցում իր օգտին։ Բացի դա, արդեն իսկ հորիզոնին գծագրվում են նոր պահանջներ՝ «Զանգեզուրի միջանցք», ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում (արդեն խոսվում է բանակցություններում) և, ի վերջո, Արցախի օրինակով հայկական պետության համընդհանուր լուծարում:

Չմոռանանք, որ Բաքուն հավակնություններ ունի նաև Երևանի նկատմամբ: Եթե Փաշինյանը մնա իշխանության, այս ամենն իրատեսական է, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ: Բաքուն ու Անկարան դա գիտեն ու շտապում են։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Паст» - Армения отказала России в предложенной помощи? Мирзоян не смог убедить однопартийцевПользуются ЕАЭС и работают против негоУбожество судебной системы: четыре года спустя дело развалилосьЭти власти сделают все, что пожелает Алиев: Гаспар Карапетян В следствии дилетантизма наших властей, Армения вошла в геополитический тупик: Аршак Карапетян Приказано арестовать протестующих Эдуард Сперцян попал в сферу интересов трех французских клубов Фильм «250 км» Асмик Мовсисян победил в международном кинофестивале в номинации «Лучший актерский ансамбль» Этот режим загнал Армению в геополитический тупик: Аршак КарапетянАрт-объект Михаила Цатуряна выставили в Москве В Гурьевске отметили день Первой Армянской Республики и 5-летие открытия русско-армянского культурного центра «Урарту» Арсен Захарян поучаствовал в представлении новой формы «Реала Сосьедад» Акции граждан на улицах Еревана «Этот режим загнал Армению в геополитический тупик»: «Паст»В следствии дилетантизма наших властей, Армения вошла в геополитический тупик: Аршак КарапетянЕС тянет к себе АрмениюЧувствуют угрозу со стороны диаспорыНачался демонтаж незаконных построек на территории церкви Сурб Геворг в ФеодосииПолузащитник Тигран Аванесян вошел в символическую сборную по футболу Кубка России В Монтевидео состоялся показ фильма «Рассвет Авроры»30 лет я служил, боролся за свою родину, и не могу остаться в стороне, когда моя родина в опасности: Аршак КарапетянЭдуард Сперцян попал в сферу интересов трех французских клубовАрарат Мирзоян, скорее всего, покинул здание МИД Народы, павшие в сражении, поднимаются вновь, а те, кто сдаются – исчезают: Аршак КарапетянБаграт Србазан напомнил главе МИД о событиях ночи с 9 на 10 ноября 2020 года Пашинян больше не имеет власти в Армении и продлевает свою власть только путем превращения страны в диктатуру։ Аршак КарапетянАзербайджан и Турция обсуждают развитие военного сотрудничества Зеленский: ВСУ должны иметь право бить по России «Сегодня Армении нужен кризисный менеджер, который выведет страну из этого геополитического тупика»: Аршак КарапетянАдминистрация не ослабит борьбу против церкви«Пашинян создал такую ситуацию вокруг Армении, что наших врагов становится все больше, а друзей – все меньше»: Аршак КарапетянПочему прекратили вещание российского канала?Администрация загнала Армению в геополитический тупик։ КарапетянСарик Андреасян: фильм «Война и музыка» — дань памяти всем нашим дедушкамВо что хотят превратить Армению Пашинян и его сателлиты? «Паст»Юный Артур Айрапетян вошел в книгу рекордов России Люди не верят, что катастрофа произошла из-за дождей, необходимо провести расследование: Грачья Папинян В Краснодаре прошло праздничное мероприятие, посвященное Дню Первой Республики Армения Светлана Хачатрян стала лидером в номинации «Производство пищевых продуктов» в правительстве Еврейской АО Нефть продолжает дорожать «Гитлер напал в первую очередь на те страны, с которыми у него были мирные договоры»: Аршак Карапетян о процессе демаркацииАрмения намерена закупить оружие также у БельгииСвятотатство со стороны ПашинянаОни дают титул только за преданность ПашинянуТо, что осуществляет власть Никола Пашиняна, противоречит интересам армянского народа, армянской идентичности: Аршак Карапетян Почему бы не привлечь полицейских к работам в зонне стихийного бедствия?  Полиция перешла к несказанным жестокостямРоссия пытается применить мягкую силу в АрменииСегодня День Республики
Самое популярное