Պուտինը ՌԴ վաստակավոր արտիստի կոչում է շնորհել Մարգարիտա Սիմոնյանի ամուսնուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ՌԴ վաստակավոր արտիստի» պատվավոր կոչում է շնորհել ռեժիսոր Տիգրան Քեոսայանին։
Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Կոչումը շնորհվել է «հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար»։
Քեոսայանը RT հեռուստաընկերության, «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության ու «Սպուտնիկ» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ամուսինն է։