«Պատկեր և ձայն. մի կյանքի երկու համակարգ». Բելգիայում ՀՀ դեսպանության նախագիծը` Ազնավուրի և Փարաջանովի 100-ամյա հոբելյանի առթիվ
ՄՇԱԿՈՒՅԹՇառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյակներին նվիրված միջոցառումների կազմակերպման շրջանակներում Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանությունը մեկնարկում է «Պատկեր և ձայն։ Մի կյանքի երկու համակարգ» խորագրով նոր նախագիծը:
«Փարաջանովն ու Ազնավուրն ունեն իրենց կյանքի յուրօրինակ համակարգերը և իրենց արվեստի յուրահատուկ ընկալումը։ Նախագծի անվանումը ոգեշնչված է այս իսկ հայեցակարգով:
Նախագիծը ներառում է երկու հարթություն՝ պատկեր, որը խորհրդանշում է փարաջանովյան արվեստը՝ որպես նկարիչ, լուսանկարիչ, ռեժիսոր, և ձայն, որը խորհրդանշում է ազնավուրյան արվեստը՝ որպես երգիչ, երգահան, ինչպես նաև որպես դերասան:
Այս երկու ամբողջությունները միասին միաձուլվում և կազմում են մեկ ամբողջական պատկեր:
Ձեզ սպասում են հետաքրքիր տեղեկատվական նյութեր, ընթացիկ նախագծեր և անակնկալներ»,- հայտնում են դեսպանությունից։