ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանյան ավտոբոսներից մեկում երեկ հերթական միջադեպն է տեղի ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի հետ։

Սամվել Վարդանյան անունով մի երիտասարդ, ավտոբուսում տեսնելով ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասատրյանին, վիրավորական արտահայտություններ է արել նրա հասցեին և այդ ամենը տեսագրել։ Ի պատասխան՝ ՔՊ-ական պատգամավորը հայհոյել և հարվածել է երիտասարդի ձեռքին։

Միջադեպից հետո ՔՊ ողջ վերնախավը մեկ հրահանգով դատապարտել է տեղի ունեցածը, նշել, որ իրավական գանահատականը այդ միջադեպին չի ուշանա։ Կարճ ժամանակ անց ոստիկանությունը խուլիգանություն մեղադրանքով ձերբակալել է երիտասարդին, քրեական վարույթ է հարուցվել։

Իհարկե, դատապարտելի է, երբ տարեց մարդու նկատմամբ նման վերաբերմունք է դրսևորվում ավտոբուսում, կամ հանրային այլ վայրերում, բայց չմոռանանք, որ դրա միակ մեղավորն ու պատասխանատուն հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Ցանկացած հայորդի իրավունք ունի դժգոհելու գործող իշխանություններից Արցախի և Հայաստանի հարցում նրանց վարած քաղաքականության համար և սեփական տեսակետը հայտնել, իսկ երբ այդ տեսակետը համեմվում է վիրավորանքով և հայհոյանքով, պետք է հասկանալ, որ ատելության մթնոլորտի այս ծայրահեղ դրսևորման պատասխանատուն հենց իշխանություններն են, որոնք ոչ միայն երկիրը հասցրել են այս վիճակին, այլև ամեն ինչ արել, որպեսզի ատելության մթնոլորտը խորանա, ընդ որում, երջանիկ բարեբախտություն է, որ իրավիճակը հանգուցալուծվել է ընդամենը վիրավորանքով և քաշքշուկով։

Շատ ավելի ծանր հետևանքներ կարող են լինել գործող իշխանությունների և նրանց ներկայացուցիչների համար, որոնք այսքանից հետո դեռ հանդգնում են հայտնվել հանրային վայրերում։

Նելլի Օհանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular