ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովը առաջին անգամ պատմել է Փաշինյանի հանդուգն հարցի ու դրան Պուտինի արձագանքի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԽՍՀՄ փլուզմամբ բացահայտվեցին բազմաթիվ հակասություններ նախկին խորհրդային հանրապետությունների միջև։ Դրանց մեծ մասը կապված էր տարածքային պահանջների հետ։

Դա առաջին հերթին վերաբերում էր Հայաստանին ու Ադրբեջանին, որոնց համար ԼՂ-ն դարձավ գայթակղության քար, գրում է Tsargrad.tv-ն։

Ռազմական բախումները հաջողություն չբերեցին կողմերից ոչ մեկին։ Առճակատումը հնարավոր եղավ դադարեցնել մեծ դժվարությամբ՝ մեծապես ռուսական միջնորդության շնորհիվ։ Այնուամենայնիվ, ձեռք բերված խաղաղությունը փխրուն էր, երկու կողմերն էլ իրենց բավարաված չէին զգում:

Իրավիճակը փոխվեց ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, որն ավարտվեց 2020 թվականի նոյեմբերին եռակողմ համաձայնագրի ստորագրմամբ և տարածաշրջանում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայմամբ։

Սակայն նույնիսկ այն ժամանակ գործը չհասավ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի։ Եվ դրա մեղավորը Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանն է։ Պարզ ասած, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ եվրոպացի միջնորդների հետ հանդիպումից հետո Փաշինյանը հետքայլ արեց ու համաձայնեց ստորագրել Ղարաբաղն ադրբեջանական ճանաչող փաստաթուղթը։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ այդ որոշումը մեծապես զարմացրել էր Վլադիմիր Պուտինին, որը ենթադրում էր, որ գործը կավարտվի խաղաղության համաձայնագրի կնքմամբ։ Բայց Փաշինյանը, չգիտես ինչու, որոշեց Լեռնային Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին։ Ամենազարմանալին այն է, որ Փաշինյանը հետագայում հնարավոր համարեց Ռուսաստանին մեղադրել Ղարաբաղին տեր չկանգնելու համար։

Բայց ինչպե՞ս կարելի էր դա անել, եթե ինքն էր լքել այդ տարածքը։ Ոչ պակաս տարօրինակ է հնչել նաև Փաշինյանի հանդուգն հարցը Պուտինին.

«Վլադիմիր Վլադիմիրովիչ, ինչո՞ւ ղարաբաղցիներին թողեցիք բախտի քմահաճույքին»։

Հարց է ծագում, իսկ ի՞նչ է անձամբ Հայաստանի վարչապետը արել չճանաչված հանրապետության բնակիչներին փրկելու համար։

Ի դեպ, Վլադիմիր Վլադիմիրովիչը, Լավրովի խոսքով, պատասխանել է պարզ ու հանգիստ.

«Կներեք, ի սեր Աստծո, դուք որոշեցիք, որ նրանք այլևս ինչ-որ երկրի քաղաքացիներ չեն կամ հավակնում են որևէ այլ քաղաքացիություն, բացի Ադրբեջանի քաղաքացիությունը»:

Եվս մեկ հարց, արդյո՞ք Պուտինն է ստիպել Փաշինյանին ստորագրել այդ հռչակագիրը։ Իհարկե՝ ոչ: Չգիտես ինչու, Հայաստանի ղեկավարը ցանկանում էր լուծել իր խնդիրները՝ դիմելով տարածաշրջանի հետ կապ չունեցող եվրոպացի պաշտոնյաներին։

Այսպիսով, նա ստացավ այն, ինչին արժանի էր: Բայց Փաշինյանը շարունակում է սիրախաղը Արևմուտքի հետ՝ հույսը դնելով չգիտես ինչի վրա։ Հիմա լրիվ երևում է, թե ինչ է ստացվում դրանից:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular