Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Տավուշի թեմի հրապարակած տեսահոլովակը, որտեղ բացահայտվում է Նիկոլ Փաշինյանի ասած սուտը, թե Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում նախկինում պատարագներ չեն մատուցվել, միայն սկզբնաղբյուրի՝ Տավուշի թեմի երիտասարդաց պատասխանատու Թովմաս ուրարակիր Առաքելյանի ինստագրամյան էջում 2 օրվա ընթացքում 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել։
«Ես որեւէ ձեւով չեմ մեկնաբանում այդ տեսանյութը, որովհետեւ ուղերձն ավելի քան հստակ է, տեսանելի ու հասկանալի։ Այս պահին շուրջ 1200 մեկնաբանություն կա տեսանյութի տակ, այդ մեկնաբանություններն առավել քան խոսուն են», - ասաց Թովմաս ուրարակիր Առաքելյանը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 16․ 04․ 24 թ համարում։