ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում TikTok-ի բլոգերների ձերբակալություններ են սկսվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանում TikTok սոցիալական ցանցի բլոգերների ձերբակալություններ են սկսվել։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ սոցիալական ցանցերում անհարգալից և ոչ բարոյական գրառումներ հրապարակելու համար, դատարանի որոշմամբ, Ռոշկա մականունով հայտնի բլոգեր Ռովշան Սուլեյմանովը (ծնված 1996թ․) վարչական կալանքի է ենթարկվել 20 օրով։

Մեկ այլ բլոգեր՝ Ջասարաթ Ջավադովը (ծնված 1998 թ.), որը հայտնի է Po jizni Cesi մականունով, կալանավորվել է 30 օրով։

«Կոչ ենք անում մարդկանց, որոնք ակնհայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորում հասարակության նկատմամբ և բարոյական արժեքներին հակասող վարքագիծ, զերծ մնալ նման գործողություններից սոցիալական հարթակներում, հատկապես՝ ուղիղ եթերի ժամանակ»,- ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ։

Ավելի վաղ էլ ևս երկու տիկտոկերներ էին ձերբակալվել․ Miri մականվամբ Միրնամիգ Միրալամզադեն՝ համացանցում արգելված տեղեկություններ տարածելու համար, ինչպես նաև Magerramoff մականվամբ Ամրահ Մագերոմովը՝ սոցիալական ցանցերում հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար։

Ավելի վաղ էլ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ իշխանությունները պատրաստվում են խստացել TikTok սոցիալական հարթակում գրանցումը, նաև սահմանափակումներ մտցնել։

Հաղորդվում էր, որ հարթակում գրանցումն այսուհետ լինելու է նույնականացման քարտով։ Բացի այդ, կարգելափակվեն «ազգային արժեքներին հակասող տեսանյութերն ու ուղիղ հեռարձակումները»։

Հեռարձակողները, որոնք պահվածքն ադեկվատ չի համարվի, վերահսկողության տակ կառնվեն։



© factor.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular