ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ասաց՝ գնանք Կիև, այնտեղ մեզ 1 մլն ռուբլի կտան». Crocus City Hall-ի գործով մեղադրվողները նշել են իրենց համակարգողի անունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մերձմոսկվայի Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կազմակերպելու համար մեղադրվողները նշել են իրենց համակարգողի անունը։ Նրանց խոսքով՝ Սայֆուլո անունով մեկը կապվել է նրանց հետ և յուրաքանչյուրին խոստացել 1 մլն ռուբլի: Ահաբեկիչներն այս մասին պատմել են հարցաքննությնա ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Սայֆուլոն մեզ ասաց, որ գնանք Ուկրաինա, Կիև, այնտեղ մեզ 1 միլիոն ռուբլի կտան»,- հարցաքննության ժամանակ նշել է մեղադրյալներից մեկը։

Crocus City Hall-ում ահաբեկչություն կազմակերպելու համար մեղադրվող մեկ այլ անձ խոսել է Ուկրաինայի սահմանը հատելու դեպքում իրենց խոստացված գումարի մասին։

«Մենք գնացինք Կիև, որտեղ պետք է սպասեինք փողի համար՝ յուրաքանչյուրիս 1 միլիոն ռուբլի: Սայֆուլոն ասաց, որ այնտեղ Ուկրաինայի սահմանին մեզ կսպասեն տղաներ, որոնք կօգնեն մեզ անցնել սահմանը և հասնել Կիև...Համակարգողն ասաց. «Զանգիր, հետո ես քեզ կասեմ, թե ինչ անես»», - պատմել է մեղադրյալը:

Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվել է 144 զոհի մասին: ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ մարդկանց վրա կրակած ահաբեկիչները ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, և որ նրանք ուղևորվում էին Ուկրաինա, քանի որ «այնտեղ կապեր ունեն»։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ահաբեկչության համար կասկածվողների համար «պատուհան էր պատրաստվել Ուկրաինայի հետ սահմանը հատելու համար»։ Ուկրաինական հետախուզությունը հայտարարել է, որ Ռուսաստանի տարածած վարկածը, թե Մոսկվայի մարզում ահաբեկչության հեղինակները փախուստի էին դիմում Ուկրաինա, իրականությանը չի համապատասխանում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular