Գերմանիան, Ֆրանսիան և Լեհաստանը կավելացնեն զենքի գնումները երրորդ երկրներից՝ Ուկրաինա հետագա մատակարարման համար․ Շոլց
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Գերմանիան, Ֆրանսիան և Լեհաստանը կավելացնեն զենքի գնումները երրորդ երկրներից՝ Ուկրաինա հետագա մատակարարման համար։
Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր մենք պայմանավորվեցինք մի շարք առաջնահերթությունների շուրջ: Ի թիվս այլ բաների, մենք, սկսած այս պահից, ավելի շատ զենք կգնենք Ուկրաինայի համար»,- ասել է Շոլցը, նրա ելույթը հեռարձակվել է Գերմանիայի կառավարության կայքում։