ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բունդեսթագը մերժել է Ուկրաինային «Տավրուս» հրթիռների մատակարարման մասին բանաձեւը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բունդեսթագի պատգամավորների մեծամասնությունը դեմ է քվեարկել Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքի հերթական բանաձևին, որով առաջարկվում էր «Տավրուս» հրթիռներ ուղարկել Ուկրաինա։ Այս ամենը պարզ է դառնում հանդիպման հեռարձակումից, որը իրականացնում են տեղական հեռուստաալիքները։

Արտաքին քաղաքականության հանձնաժողովի՝ բանաձեւը մերժելու առաջարկին կողմ է քվեարկել ներկա 690 պատգամավորներից 495-ը, դեմ են եղել 190-ը, ձեռնպահ են մնացել եւս 5 պատգամավորներ։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նախկինում բազմիցս մերժել էր «Տավրուս» ուղարկելու հնարավորությունը։ Նրա խոսքով՝ նման հրթիռների արդյունավետ կիրառման համար պահանջվում է գերմանական զորքերի մասնակցություն, և դա հենց այն գիծն է, որը նա չի ցանկանում անցնել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular