Իրանը գնում է ռուսական կործանիչներ, ուղղաթիռներ և ինքնաթիռներ
ՖՈՏՈՄոսկվայի և Թեհրանի միջև վերջնական տեսքի են բերվել ռուսական արտադրության Սուխոյ Սու-35 կործանիչների, Մի-28 հարվածային ուղղաթիռների և Յակ-130 ռեակտիվ ինքնաթիռների՝ Իրանին մատակարարելու վերաբերյալ պայմանավորվածությունները, ասել է Իրանի պաշտպանության փոխնախարարը։
Tasnim-ի հետ զրույցում պաշտպանության փոխնախարար բրիգադային գեներալ Մահդի Ֆարահին ասել է, որ ծրագրերը վերջնական տեսքի են բերվել Սուխոյ Սու-35 կործանիչների, Մի-28 հարվածային ուղղաթիռների և Յակ-130 ռեակտիվ կործանիչների՝ Իրանի զինված ուժերի մարտական ստորաբաժանումներին միանալու համար:
Նա ասել է, որ այդ երեք առաջադեմ ռազմական ինքնաթիռները միանշանակ կլինեն Իրանի տրամադրության տակ, և գործընթացը ներկայում ընթացքի մեջ է։
Գեներալը նշել է, որ Իրանն ունի քանակական առումով տարածաշրջանում ռազմական ուղղաթիռների ամենահզոր պարկը և մի քանի նախագծեր իրականացնելուց հետո արդիականացրել է ուղղաթիռների հնարավորությունները։
Իրանն ու Ռուսաստանը խոշոր գործարքներ են կնքել՝ խթանելու իրենց տնտեսական, առևտրային, էներգետիկ և ռազմական համագործակցությունը։