Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիրանցիների տները, ճանապարհը անցնում են Ադրբեջանին. ստորագրվեց փաստաթուղթ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների մայիսի 15-ին հրապարակված հայտարարության մասին «Արմենպրես»-ի հարցերին: Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորեւ:

Հարց – Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի հատվածներում սահմանի նկարագրություն-արձանագրությունները համաձայնեցվել են ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի իրավական հիմք ունեցող տոպոգրաֆիական քարտեզների հիման վրա: Ի՞նչ է սա նշանակում:

Պատասխան – Արդեն տեղյակ եք, որ նշված հատվածներում համապատասխան աշխատանքային խմբերի կողմից տեղադրվել են սահմանային սյուներ` նախապես համաձայնեցված կոորդինատները տեղորոշելու համար: Այդ կոորդինատները վերցված են 1976 թվականի, վերը հիշատակված քարտեզներից: Հիմա արդեն քարտեզագիրները համաձայնեցրել են սյուների միջեւ սահմանների անցման գծերը, կրկին նույն քարտեզների հիման վրա: Այսինքն, այս հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել, ստորագրվել եւ այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված:

Հարց – Իսկ ինչո՞ւ են ընտրվել 1976 թվականի քարտեզները, որոնք, ինչպես նշված է սահմանազատման հանձնաժողովների մամուլի հաղորդագրության մեջ, օգտագործվել են ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի կողմից:

Պատասխան – Դա, ըստ էության, Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե իրավական հիմք ունեցող քարտեզն է: ՀՀ կառավարության համար սկզբունքային է եղել մոտեցումը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը:

Հարց – Հանձնաժողովների հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ քարտեզները հերթապահության ընթացակարգ են անցել 1979 թվականին: Ի՞նչ է դա նշանակում եւ ինչո՞ւ չեն վերցվել, ասենք, 1990 թվականի քարտեզները:

Պատասխան – Այդ ձեւակերպումն իրավական տերմինաբանություն է, ինչը նշանակում է, որ քարտեզագրության եւ գեոդեզիայի ոլորտում ԽՍՀՄ լիազոր մարմինը 1979 թվականին ստուգել է քարտեզի ճշտությունը եւ իրավական հիմքերը: Այդ քարտեզներն օգտագործվել են մինչեւ Խորհրդային Միության փլուզման պահը: Այսինքն, դրանք ԽՍՀՄ իրավասու պետական մարմինների կողմից վերստուգված ամենավերջին քարտեզներն են:

Հարց – Տավուշի մարզի Կիրանց գյուղում սահմանային ոչ բոլոր սյուներն են տեղադրվել: Այդ հարցը ինչպե՞ս է լուծվելու: Եվ ընդհանրապես Կիրանցի հատվածում հարցերն ինչպե՞ս են լուծվում. նոր ճանապարհ կառուցելու, տներ օտարելու հարց ծագելո՞ւ է:

Պատասխան – Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, եւ սյուները կտեղադրվեն ավելի ուշ: Մյուսները տեղադրված են: Կիրանցի համար նպաստավոր լուրը մասնավորապես այն է, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին: Սահմանի նկարագրությունն այնպիսին է, ինչպիսին կա 1976 թվականի քարտեզով: Ինչպես ասվել է, ճանապարհի տեղափոխման խնդիր, այո, առաջանալու է, որը հնարավոր է իրականացնել 2-3 ամսում: Կհիմնանորոգվի նաեւ Հ-26 ավտոճանապարհից դեպի Աճարկուտ, ապա Կիրանց տանող ճանապարհը, որն այլընտրանքային է Կիրանցի համար: Ինչ վերաբերում է գույքային հարցերին, դրանց ծավալը մեծ չի լինի, եւ կառավարությունը բոլոր նման դեպքերում կփոխհատուցի քաղաքացիների կրած վնասները, ըստ նրանց նախընտրության գույքային կամ ֆինանսական եղանակով: Կառավարության ներկայացուցիչները առավոտից արդեն կգույքագրեն հնարավոր խնդիրները եւ կսկսեն քննարկումները Կիրանցի բնակիչների հետ:

Հարց – Ինչպե՞ս եք գնահատում սահմանազատման արդյունքները Բաղանիսի, Ոսկեպարի և Բերքաբերի հատվածներում։

Պատասխան – Ոսկեպար-Բաղանիս հատվածի ամենազգայուն հարցերից մեկը կապված էր Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու, մյուսը` Ոսկեպար-Բաղանիս ԽՍՀՄ ժամանակների ճանապարհի հետ: Երկու հարցն էլ լուծվել են լավագույն ձեւով: Ճանապարհն ամբողջությամբ ՀՀ տարածքում է, եկեղեցին նույնպես, եւ սահմանագիծը գտնվում է թե ճանապարհից, թե եկեղեցուց բավականին հեռու: Բերքաբերում ոչ մի զգայուն իրավիճակ չկար եւ չկա:

Հարց – Իսկ ե՞րբ են երկու կողմերի սահմանապահները կանգնելու համաձայնեցված սահմանի վրա:

Պատասխան – Դա տեղի կունենա առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետեւ այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման:

Հարց – Կարծիք կա, թե սահմանազատման ընթացիկ գործընթացը միակողմանի զիջում է Հայաստանի Հանրապետության կողմից, եւ սրվելու են անվտանգային սպառնալիքները Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերի համար:

Պատասխան – Դելիմիտացված սահման ունենալը չի կարող երկրի կամ որեւէ բնակավայրի անվտանգության սպառնալիք դառնալ: Ընդհակառակը, նման սահմանագիծը չեզոքացնում է սպառնալիքը: Ինչ վերաբերում է զիջմանը, սահմանի վերարտադրությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա չի կարող զիջում համարվել, որովհետեւ վերարտադրվում է այն սահմանը, որը մենք ունենք, որը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանագիծն է: Պրոցեսը պետք է շարունակվի նույն տրամաբանությամբ եւ սկզբունքներով սահմանի մնացած հատվածներում եւս:

Հյուսիսային Կորեայի գործողություններն Ուկրաինայում անհետևանք չեն մնա․ Պենտագոնի ղեկավարՋերմաստիճանն առաջիկա 5 օրերին կնվազի մինչև 10 աստիճանովԱՄՆ-ը բարձր է գնահատում ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի ձևակերպումըԻսպանիայում մոլեգնող ջրհեղեղների հետևանքով տուժածների թիվն ավելացել էԱՄՆ-ում լարվածությունը կարող է ապակայnւնացնել երկրի ներքին իրավիճակը․ ԼուկաշենկոՌուսական կողմը վերահսկողություն է սահմանել Յասնոյե Պոլյանա բնակավայրի նկատմամբՔաղաքական ակտիվիստներ Աղվան Արշակյանը և Հայկ Նիկողոսյանը ազատ արձակվեցին Էրեբունու ՁՊՎ-ից․ (Տեսանյութ)Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն․ կա տուժածՍրբազան Պայքարի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում՝ աջակցելու ձերբակալված 9 քաղաքացունT-80 շարք - հատուկ գործողության հերոսներ Արևմուտքը շարունակում է առաջ տանել Զելենսկու փակուղային բանաձևը, այն որևէ կերպ չի մոտեցնում խաղաղությունը․ ԼավրովԻրանում Հայաստանի նոր դեսպան են նշանակելՀրայր Թովմասյանի գործը քննած դատավորը նշանակվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավորԱյս ընտրություններում առաջին անգամ լայնորեն կիրառվեցին էլեկտրոնային տեխնոլոգիաները․ Վրաստանի ԿԸՀ նախագաhԻսրայելի հարվածների հետևանքով Գազայում առնվազն 30 պաղեստինցի է զոհվել«Դա շիզոֆրենիա է»․ Լավրովը՝ Զելենսկու «հաղթանակի ծրագրի» մասինՈրոնվում է պայուսակից դրամապանակ գողացած տղամարդը (Տեսանյութ)Գերմանիան փակում է Իրանի բոլոր գլխավոր հյուպատոսությունները«Մենք պիտի լինենք Թուրքիայի նահանգ, որ հանգիստ ապրենք» ասելուն մնացել է 1-2 տարի․ Վարուժան ԳեղամյանԻշխանությունը նպատակ է դրել անթույլատրելի միջոցներով ճնշել անարդարությունների մասին բարձրաձայնողներին․ Տիգրան ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը պատրաստվում են ստորագրել Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրըԻջևանում Porsche-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել եզրաքարերինԿոստանյանը Հորդանանում անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի գործընթացներինՎայոց ձորում պարեկային ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու վարույթով մեղադրանք է ներկայացվել նույն մարզի 41-ամյա բնակչինԲաքուն և Երևանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղության շուրջ բանակցություններում, հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. ԲայրամովՎրաստանում ընտրությունների ձայների վերահաշվարկը հաստատել է ԿԸՀ-ի տվյալներըՀաստատվել է դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը Նախկին զինծառայողները կկարողանան վերադառնալ ծառայության՝ առանց կենսաթոշակի իրավունքը կորցնելու Հերթական մագնիսական փոթորիկը՝ Երկիր մոլորակի վրա 1 մլրդ 658 մլն դրամ՝ նախագահի աշխատակազմին՝ ոչինչ չանելու համարՎեհափառը կոչ է հղել աշխարհի մարդկանց միանալ նոյեմբերի 10-ին հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին Գյումրիում հրաժարականներն անակնկալի են բերել ընդդիմությանը Ընդդիմության մեջ էլ լուրջ խարդավանքներ կանՏՏ ոլորտի նախկին ու ներկա նախարարների միջև լարվածություն կա Թոշակները կբարձրանա՞ն 2025 թվականին ՌԴ-ն հարվածել է Խարկովին, կա 2 զոհ, 34 վիրավոր Արմավիրցիների ընտանիքում ծնվել է 13-րդ երեխան Կարևոր՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համարԿասկածի տակ է դրվում ընթացիկ հանրային ֆինանսների կառավարման ռազմավարության կայունությունը․ Դավիթ ԱնանյանԻվան Ուրգանտը վերադառնում է եթեր «Nissan Primera»-ն ու «Nissan Tiida»-ն բախումից բռնկվել են Հայաստանի ռազմական բյուջեի աճի մասին Հակառուսական պլանն աշխատեց. Հայաստանը դարձել է հնդկական սպառազինության գնման առաջատարը«Գոյ» թատրոնի դերասաններն ինքնակամ դուրս են եկել թատրոնից. ծրագրում են հաջորդ քայլերը Հայաստանի պարենային անվտանգությունը. կհրամայեք հյուրերին բրինձ-աղո՞վ դիմավորելԿազանի գագաթնաժողովի առանցքային բառը. Ալիևն ու Փաշինյանը համաձայնեցրել են շուտափույթ խաղաղության վերաբերյալ դիրքորոշումներըՄահացել է Էդվարդ Վաթյանը«Գրանդ Քենդի»-ի վարորդ-առաքիչը յուրացրել է առաքելու նպատակով ընկերության կողմից իրեն վստահված մոտ 1,5 մլն դրամի պաղպաղակը Իոսիֆ Ստալինի դագաղը գաղտնի դուրս է բերվել Լենինի դամբարանից և թաղվել Կրեմլի պատի տակ (31 հոկտեմբեր)Հայ մարզիկները երկու մեդալ են նվաճել Բուդվայում ընթացող երիտասարդների ԱԱ-ում
Ամենադիտված