Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Աշխույժ, կենսուրախ, բոլորին միավորող». Արտյոմ Պողոսյանն անմահացել է 2023 թ. ապրիլի 23-ին դիպուկահարի կրակոցից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հանգիստ էր իր տեսակով, բայց երբ հայտնվում էր իրեն հարազատ միջավայրում, աշխույժ էր: Բոլորին ուրախացնում էր, միավորում, կազմակերպում էր, որ բոլորը հանդիպեին, լավ ժամանակ անցկացնեին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիաննան՝ Արտյոմի մայրիկը:

Վերհիշելով որդու դպրոցական տարիները՝ նշում է՝ մինչև չորրորդ դասարանը շատ լավ է սովորել: Արտյոմը միջնակարգ կրթություն է ստացել Շենիկ գյուղի դպրոցում: «Երբ գնում էի ծնողական ժողովների, բոլոր ուսուցիչներն իրենից շատ գոհ էին: Բայց հետո չսովորեց, երևի տղաներից շատերին բնորոշ մի բան էր: Շատ էր սիրում մաթեմատիկան: Իր դասարանի ուրախությունն էր: 11-րդ դասարանն ավարտում էր, ցանկություն հայտնեց «Թումո» ընդունվելու: Ընդունվեց, դասերը պետք է սկսվեին, բայց համավարակի շրջանն էր, դասերը հեռավար էին անցկացնում: Երբ արդեն նորմալ հունի մեջ պետք է ընկնեին և դասերի հաճախեր, մեկնեց ծառայության»: Երբ հարցնում եմ Արտյոմի ցանկությունների մասին, թե ինչով պետք է զբաղվեր ծառայությունից վերադառնալուց հետո, տիկին Լիաննան արձագանքում է՝ որդին երազում էր սեփական խանութն ունենալու մասին: «Միշտ իրեն ասում էինք՝ կա՞ մի բան, որ երազում ես, ուզում ես իրականություն դարձնել, խորհուրդ էինք տալիս՝ Արտյո՛մ, հետոյի մասին մտածենք: Բայց նա ապրում էր օրով:

«Չէ, մա՛մ, աշխարհ մեռնել կա»: Միշտ այդ խոսքը կրկնում էր՝ մա՛մ, վայելեք, աշխարհ մեռնել կա: Երբ փոքր էր, երևի չորրորդ դասարանում էր սովորում, հեռուստացույցով լսել էր, որ Վանգան ասել է, թե 2023 թ.-ին պետք է պատերազմ լինի, Հայաստանի մասին էլ էր ինչ-որ բան լսել: Հաշվարկներ արեց ու ասաց՝ մա՛մ, իմ ծառայության ժամանակ է պատերազմը լինելու»: Արտյոմը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության 2021 թ. հուլիսի 1-ին: Ծառայում էր Վարդենիսում: Մայրիկն ասում է՝ որդին, կարծես, չէր ուզում ծառայության մեկնել, ու պատմում է նրա կանխազգացումների մասին: «Ասում էր՝ գնամ, հետ չեմ գալու: Ողնաշարի հետ կապված խնդիրներ ուներ, իրեն չէին կանչում: Դպրոցում քննությունները հանձնեց, ծանուցագիրն ուղարկեցին, տասն օր հետո պետք է մեկներ ծառայության:

Հետաքրքիր մի բան ասեմ, բայց այդ տասն օրվա մեջ, կարծես, փոխվեց, պատրաստվեց ծառայությանը: Հուլիսի մեկին իր մտերիմ ընկերը պետք է մեկներ, Արտյոմի մեկնելու օրն ավելի ուշ պետք է լիներ, բայց գնաց զինկոմիսարիատ ու կամավոր ընտրեց նույն օրը, ինչ ընկերը»: Արտյոմն առաջին հինգ ամիսը ծառայել է Վարդենիսի Արտանիշ գյուղում: Դրանից հետո տեղափոխվել է Զոդ: «Այդ հինգ ամսվա ընթացքում ձեռքը կոտրեց, հոսպիտալում պառկեց: Մատը չէր աշխատում, չէր ծալվում: Դրանից հետո Զոդում ծառայելու ընթացքում սեպտեմբերյան պատերազմն սկսվեց, ինքը թոքաբորբով հիվանդ պառկած էր հոսպիտալում: Ամբողջ գիշեր վիրավորներին էր օգնել, բժիշկների հետ տեղավորել հոսպիտալում: Հայրիկն այդ օրը գնաց իր մոտ, Արտյոմին տեղափոխեցին Մարտունու հիվանդանոց: Բուժումը ստացավ, առողջացավ, արձակուրդ եկավ, հետո կրկին անցավ իր ծառայությանը: Ծառայության ընթացքում անընդհատ իր հետ մի բան լինում էր: Կարծես ինքն էլ այդ ներքին զգացողությունն ուներ, որ մի բան լինելու է:

Դիրքերից խոսում էր ինձ հետ, ասաց՝ մա՛մ, ուզում եմ լավ ձյուն գա, մեզ դիրքից չիջեցնեն: Երբ հարցրեցի, թե ինչու, արձագանքեց՝ մա՛մ, հաջորդ անգամ, որ պետք է դիրք բարձրանամ, լավ տեղ չեմ գնալու: Ես էլ անգամ նախատեցի իրեն, որ նման բաներ չմտածի: Հիշեցրեցի, որ դիրքերից իջնի, տուն է գալու ամեն անգամվա նման: Իր հրամանատարն էր միշտ ասում՝ այնքան լավ է ծառայում, որ արժանի է դիրքից իջնելուց հետո տուն գնալ: Դիրքից իջավ, հինգ օրով եկավ տուն, բոլորիցս կարոտն առավ: Երբ արձակուրդ էր գալիս, տանը չէր մնում: Անգամ բարկանում էի՝ Արտյո՛մ, դու մեզ չես կարոտո՞ւմ: «Մա՛մ, ահագին մնացի ձեր կողքին, հիմա էլ գնամ ընկերներիս հետ ժամանակ անցկացնեմ»: Երբ նորից վերադարձավ ծառայության, մոտ տասն օր Զոդի զորամասում էր, որը պայթեցրել էին, գործ էր անում: Այդ ընթացքում (դեպքից երեք օր առաջ հեռախոսն էր կորցրել) ընկերների հեռախոսներով էր զանգում»:

Դեպքի օրվա գիշերը Արտյոմը զանգահարում է մայրիկին, ցանկանում է քույրիկի հետ խոսել: «Հարցրեց՝ մա'մ, Սյուզին ո՞ւր է, ասացի, որ արդեն ուշ է, պառկել է: «Լավ, մա'մ, քնեք, հանգստացեք»: Ինձ հետ խոսելուց հետո զանգահարում է դասընկերոջը, նա էլ էր ծառայում. «Զանգել եմ, որ հաջող անեմ, բոլոր զենքերը մեր կողմ են ուղղված, չգիտեմ՝ լույսը մեր վրա կբացվի, թե չէ»: Իրենցից որոշակի հեռավորության վրա թշնամու զորամաս է եղել: Լույսը բացվեց, նորից զանգեց ինձ՝ մա'մ, ի՞նչ եք անում: «Տան գործերով ենք, Արտյոմ ջան»: Տատիկի հետ խոսեց»: Զանգի ավարտից րոպեներ անց Արտյոմը զոհվում է դիպուկահարի կրակոցից՝ 2023 թ. ապրիլի 23-ին Զոդում: Մայրիկը հիշում է որդու հետ զրույցները, ասում՝ հրաշալի հարաբերություններ ուներ ծառայակից ընկերների հետ, օգնում ու աջակցում էր ամեն հարցում:

«Պատահական չէ, որ երբ տղաները զորացրվեցին, եկան Արտյոմի մոտ»: Արտյոմը կրտսեր եղբայր և քույրիկ ունի: «Քույրիկ ունենալը երկուսի երազանքն էր: Այնքան էր ընկերներին պատմել քրոջ մասին, ասել՝ որ զորացրվեմ, քրոջս թագուհու նման պետք է պահեմ: Հիմա ընկերներն են գալիս մեր տուն՝ ծաղիկներով, քաղցրավենիքով, այնպես, ինչպես Արտյոմը կգար: Այնքան էր քույրիկի մասին խոսել, որ ով մեր տուն էր գալիս, ասում էր՝ Սյուզին ո՞ւր է: Սյուզին նկարչության էր հաճախում, Արտյոմն ասել էր՝ ինձ կնկարես: Նկարել էր, պահել, Արտյոմն արձակուրդ եկավ, նկարը տեսավ ու արձագանքեց՝ բայց ինձ նման չի: Զանգում էր, Սյուզիին հարցնում՝ իմ քույրիկը ի՞նչ է դառնալու, նա էլ պատասխանում էր՝ նկարչուհի: Ասում էր՝ ես կգամ, որ քեզ դասերի տանեմ: Հիմա էլ Արտյոմից հետո քույրիկն է ապրելու ուժ տալիս: Արտյոմին երազներիս շատ եմ տեսնում: Ամեն ինչի հետ կապված ինձ, կարծես, զգուշացում ուղարկի, ինչ հարց ունենում եմ, երազում ինձ պատասխաններ է ուղարկում»:

Հ. Գ. - Արտյոմ Պողոսյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Շենիկի գերեզմանատանը՝ Արցախյան առաջին և 44օրյա պատերազմներում անմահացածների կողքին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավտոկռունկի սլաքն ընկել է քաղաքացու վրա․ ի՞նչ է հայտնիՀայտնի են Գեղարքունիքում կայծակից մահացած և տուժած կանանց ինքնություններըԲացառիկ կադրեր` Փաշինյանի հանձնած տարածքներից (տեսանյութ) Երբևէ դժվար կլիներ պատկերացնել, որ Հայաստանի ոստիկանությունը կարող է խոչընդոտել Ամենայն հայոց հայրապետի մուտքը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՎաղը կարևոր գործ ունենք անելու, բոլորիդ սպասելու ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ ՍրբազանՓառահեղ անցյալ, անորոշ ներկա և հզոր ապագա, եթե ինքներս դա կամենանք․ «Միասնություն» շարժման ղեկավար Արման ՎարդանյանՀունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցումԷստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հանրապետության տոնի կապակցությամբԸնդդիմությունն՝ այսօրվա առաջնորդներով, վեց տարվա ընթացքում նույնիսկ կես քայլով չի մոտեցել իշխանափոխությանը. Նարեկ ՄալյանՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը․ ՌԴ ԱԳՆԵվրոպական խորհրդարանից կոչ են արել ՀՀ կառավարությանը՝ զերծ մնալ ցանկացած քայլից, որը կարող է խոչընդոտել ՀՀ քաղաքացիներին՝ իրացնելու իրենց սահմանադրական իրավունքները․ ԴանիելյանՏեղի հայ համայնքների, ծխական ու թեմական խորհուրդների անունից դատապարտում ենք այդ քստմնելի արարքը․ Ռումանիոյ հայոց թեմՉինաստանը պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի օգնի Հայաստանին. ՉԺՀ ԱԳՆ-ն՝ Տավուշի և Լոռու մարզերում ջրհեղեղի մասինՓորձ է արվում նuեմացնելու Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը և պատմական բացառիկ արժեքը հայ ժողովրդի կյանքում․ Թաթոյան«Քրիստոնեական մեր տիրավանդ հավատքով, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակները ևս»․ Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Անմահ ՊատարագՍարդարապատի հաղթական հերոսամարտից շուրջ 110 տարի հետո նույն վայրում հայերը պարտություն կրեցին. Արշակ ՍրբազանՍանահինից ընդհանուր տարհանվել է 137 բնակիչ, 141-ը շարունակում են մնալ այնտեղ․ իրավիճակը աղետի գոտումՓաշինյանը լեգիտիմ չէ և պետք է հեռանա. «Մայր Հայաստան»Հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա․ ԿԳՄՍ նախարարը դիմել է ուսանողներինՄեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունն արձագանքել է այսօր՝ Սարդարապատում տեղի ունեցածինՄ-6 միջպետական ճանապարհի անանցանելի դարձած հատվածը շրջանցող ճանապարհ կաՌուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով. ՇոյգուՊատգամավոր Զատուլինը գնահատել է Հայաստանում իշխանափոխության հեռանկարներըՀՀ–ում ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Կապանի օդանավակայան, Մեղրի և Ագարակ համայնքներԾանր հոգեխանգարմունք է․ Կաթողիկոսին Սարդարապատ չթողնելն այլ բացատրություն չունի․ քաղաքագետԴատապարտում ենք Վեհափառի դեմ իրականացված գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումՀեռացրել են Ամենայն հայոց կաթողիկոսի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրիցՍարդարապատի հուշահամալիրում բռնի գործողությունները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության․ Մայր ԱթոռՔաղաքագետը գնահատել է Հայաստանում Փաշինյանի դեմ բողոքի ակցիայի հեռանկարները1918-ի մայիսի 28-ը ապացույցն է, որ պատմական Հայաստանը կարող է դառնալ իրական Հայաստան պետություն. Վարդան ՈսկանյանՓաշինյանը շքախմբով մեկնում է Սարդարապատ Մ-6 միջպետական ճանապարհը՝ Դեբեդի վարարումից հետո (լուսանկարներ) Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ալավերդիում գետից այն կողմ մնացած տնակներում անօգնական բնակիչներ կան (տեսանյութ)Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում է, կարևոր ուղերձ ունիՓաշինյանի փախուստը. Բագրատ Սրբազանը հաղթեց ՍարդարապատումԱյսօր Հանրապետության օրն էԿամո Ցուցուլյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչումՈստիկանությունն անցել է անասելի դաժանություններիԱրտակարգ․ փլուզվել է Խաշթառակ տանող կամուրջըՓաշինյանը պատմել է իրական Հայաստանի ստեղծման մասին և հայերին թողնում է առանց պատմությանԻնքնաթիռի շարժիչ է այրվել․ ի՞նչ է հայտնի ուղևորների մասին (տեսանյութ)Պարգևատրումներ` նախագահի նստավայրումՌուսաստանը փորձում է փափուկ ուժ կիրառել Հայաստանում Ժամանակն է, որ Ալիևն անհապաղ ազատ արձակի Բաքվում պահվող հայերին. Լեմկինի ինստիտուտՊետական համակարգի չգոյության փաստըՔաղաքագետ Քոչարյանը հայկական իրողությունների մասին. թուրքամետ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունԱխթալայում հանգnւցյալին կհnւղարկшվորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով․ Հրաչյա ՊապինյանՔՊ վերնախավն իր գաղափարներով ներթափանցել է nւժային hամակարգի խորք․ Տիգրան ԱբրահամյանԱրևմուտքը որոշել է կրկնել իր հնարքը Հայաստանի հետ. Փաշինյանը երազում է ԵՄ-ի մասին
Ամենադիտված