Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ պետք է լինի Հայաստանի հաջորդ Վարչապետը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հա՛յ ժողովուրդ

Ո՞վքեր իրավունք ունեն խոսել Հայաստանի, Արցախի և Հայ ժողովրդի անունից․ միանշանակ, բացառապես այն մարդիկ, կրկնում եմ, բացառապես այն մարդիկ, ովքեր Հայաստանի, Արցախի և Հայ ժողովրդի դեմ թշնամու կողմից սանձազերծված պատերազմի (ների) ժամանակ, կամավոր հիմունքներով, գնացել և մասնակցել են և, իրենց կյանքը գիտակցված դնելով Հայրենիքի պաշտպանության զոհասեղանին, միշտ պաշտպանել են Հայաստանը, Արցախն ու Հայ ժողովրդին և ԱՍՏԾՈ կամքով մնացել ողջ։

Եվ, ուրեմն, ես՝ Արցախյան, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներին կամավոր մասնակցած, «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար, «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Խաչիկ Ասրյանս, հայտարարում և առաջարկում եմ, թե ՈՎ պետք է լինի Հայաստանի հաջորդ Վարչապետը․

«Տավուշի պաշտպանության համար ձևավորված՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մտել է նոր փուլ, այն վերածվել է հանուն Հայաստանում ազգային և պետական շահերով առաջնորդվող իշխանության ձևավորելու շարժման, որի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը մտադիր է ՀՀ Ազգային Ժողովում խորհրդակցություններ սկսել խորհրդարանական երեք խմբակցությունների հետ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն՝ իմպիչմենթ հայտնելու համար։

ՀՀ Սահմանադրությունը պահանջում է, որ անվստահությանը զուգահեռ ներկայացվի նոր վարչապետի թեկնածությունը։ Հայաստանում փոփոխություններ պահանջող հասարակությունը ևս ցանկանում է իմանալ, թե ում ումով են փոխարինելու, ով է լինելու Հայաստանի հաջորդ ղեկավարը, ասել է թե՝ հաջորդ Վարչապետը։ Նոր վարչապետի թեկնածությունից է մեծ չափով կապված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հետագա ընթացքը, հասարակության աջակցությունը շարժմանը, նրա հաջողության գրավականը։

Մեր խորին համոզմամբ՝ Հայաստանի հաջորդ Վարչապետը, ասել է թե՝ Հայաստանի հաջորդ ղեկավարը պետք է լինի իսկական Ազգային Առաջնորդ՝ օժտված հետևյալ չափորոշիչներով․

1) Հայաստանի պետական կառավարման համակարգում ազնիվ ու անբասիր երկարամյա աշխատած – ծառայած և, հատկապես, Հայրենիքի պաշտպանության գործում հստակ որոշումներ կայացրած ու այդ որոշումների համար ամբողջությամբ պատասխանատվություն կրած, թշնամու հետ բանակցություններում մեծ փորձ ունեցող, Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանի հետ բոլոր ուղղություններով բոլոր հարաբերությունները կատարյալ մակարդակի հասցնող, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ, բարոյական արժեքներով ապրող։

2) Ազգային Առաջնորդ, ով կկարողանա կանգնեցնել թշնամուն՝ զսպելով Հայաստանի տարածքի հանդեպ նրա ունեցած հավակնությունները։

3) Ազգային Առաջնորդ, ով կկարողանա իր բարձր հեղինակությամբ, Ռուսաստանի աջակցությամբ հզորացնել Հայաստանի ռազմական արդյունաբերությունը, ինչը հնարավորություն կտա թշնամու հետ խոսել ոչ թե ծնկածի ու պարտվածի, այլ արժանապատիվ խաղաղություն պարտադրողի դիրքերից։

4) Ազգային Առաջնորդ, ում մասին հնարավոր չի լինի ասել, որ նա այս կամ այն խմբավորման դրածոն է, կամ այս կամ այն մարդու կամակատարը։

Միայն այս դեպքում է, որ Հայ ժողովուրդը կկարողանա հույս կապել նոր Վարչապետի և նոր իշխանության հետ՝ համախմբվելով նոր Վարչապետի և նոր իշխանության շուրջ՝ հետ բերելով մեր կորուստները և կերտելով մեր երազանքների հզոր և զարգացող Հայաստանը»։

Հայաստանի հաջորդ Վարչապետը պետք է լինի Հայաստանի պետական կառավարման համակարգում ազնիվ ու անբասիր երկարամյա աշխատած – ծառայած (ՀՀ Զինված Ուժերում 30 տարուց ավել ծառայություն անցած) և, հատկապես, Հայրենիքի պաշտպանության գործում հստակ որոշումներ կայացրած ու այդ որոշումների համար ամբողջությամբ պատասխանատվություն կրած, Հայաստանը արժանապատիվ խաղաղության ճանապարհով տանող, բարոյական արժեքներով ապրող Պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական Ճակատ» շարժման Առաջնորդ, Գեներալ-Մայոր Արշակ Կարապետյանը, ով համապատասխանում է վերոնշյալ չորս կետերին ամբողջությամբ։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի Առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին և Հայաստանի Ազգային Ժողովի երեք խմբակցություններին ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ Գեներալ-Մայոր Արշակ Կարապետյանի թեկնածությունը՝ Հայաստանի Հանրապետության Վարչապետի պաշտոնին։

Մենք Իրանի ժողովրդի հետ ենք այս դժվարին պահին․ ՊեսկովՎազեվազ, Ադրբեջանին ձեռնտու քարտեզներով եք սահման գծում, հետո էլ խոսում «գյուղեր ձեռք բերելուց»Մեղրին կհանձնեն Ալիևին. ռազմավարական բարձունքները նրան տալու հետևանքը դա է լինելու. Հարությունյան (տեսանյութ)Բժիշկները պայքարում են վրաերթի ենթարկված 11-ամյա երեխայի կյանքի համարԵՄ-ն սեփական միջուկային զենք չի ունենա․ ՇոլցՄիրզոյանն ու Բոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացը«Միասին որոշում պիտի կայացնենք»․ Բագրատ Սրբազանի ուղերձը՝ մայիսի 26-ի մեծ հանրահավաքին ընդառաջ (Տեսանյութ)Եվրահանձնակատարներից մեկը Վրաստանի ղեկավարին սպառնացել է Սլովակիայի վարչապետի ճակատագրովՐոպեներ առաջ իր բնակարանից ձերբակալեցին Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)Ադրբեջանցիներն արդեն Կիրանցից 100 մետր են հեռու, իսկ պարեկները վարորդներին հորդորում են այդ մասում արագ վարել և կանգ չառնելՀայաստանն էլ կարող է բայրաքթար ստեղծել, եթե ճիշտ աշխատի. Սրբազան (տեսանյութ)Թուրքիան պետք է արագ կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ. ԴավութօղլուԱնցումային կառավարությունը լինելու է վերկուսակցական, ունակ և պրոֆեսիոնալ. Սրբազան (տեսանյութ)Պապիկյանը և Բելգիայի դեսպանը քննարկել են ՀՀ ԶՈՒ բարեփոխումներին ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերՈւկրաինան մեկ օրվա ընթացքում 1 700 զինծառայող է կորցրել․ ՌԴ ՊՆԵս պարտադրված եմ հայտնվել հրապարակում, սա ոչ թե երեք գյուղի, այլ ողջ Հայաստանի հարցն է. Սրբազան«Շենգավիթ» ԲԿ-ում ծննդկան և նորածին է մահացելԵրևան-Իջևան ճանապարհին բախվել է 3 մեքենա․ 4 հոգի տեղափոխվել են հիվանդանոցՀՀ ԱԽ քարտուղարն ու Լուի Բոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՌուսաստանն արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանն իրեն լքված և մոռացված չզգա. ԶախարովաՀայաստանում սկսվել են հարձակումները հավատի վրա. իշխանություններն անցել են հոգևորականների նկատմամբ հետապնդումների մոռանալով Սահմանադրությունը«Սրան գցեցեք ավտոն տարեք»․ կիրանցեցիները վառում են իրենց գույքըՀայաստանի և Ադրբեջանի իշխանություններն ավարտում են սահմանի սահմանազատումը կարևոր տարածքումՈւկրաինայի ԶՈւ-ն կամիկաձե դրոնով հարձակվել է Բելգորոդի մարզի դպրոցներից մեկի վրա. մարզպետԶատուլին. Հայաստանն ինտեգրացիային վերաբերվում է ինչպես Շվեդական սեղանինՀայաստանի ընդդիմությունը նախապատրաստում է մասսայական ցույց Ադրբեջանին հողեր հանձնելու դեմԱդրբեջանցիներն արդեն ելումուտ ունեն Կիրանց. MediaHub«Հայերը չպաշտպանվեցին. Ադրբեջանը կրկին մեծացավ ստանալով Տավուշի մարզի մի մասը, իսկ Հայաստանը փոքրացավ»«Հորն ու մորս քրտինքը թnւրքը չի վայելելու»․ կիրանցիները քանդում են իրենց պատկանող շինությունները. Տեսանյութ Փաշինյանը հարձակվում է սիմվոլների վրաԸնտանիքս հանելու եմ, տունը վառեմ. Կիրանցում գերլարված է (տեսանյութ)Կիրանցի սահմանազատումը արբանյակով արել, պրծել են․ գյուղապետՏուն է hրդեhվել․ առնվազն 8 մարդ է մաhացել 2024 թվականի ապրիլը համարվեց ամենատաքը և ամենաչորը Հայաստանի համար Վթար Երևան-Իջևան ճանապարհին․ վիրավnրներ կան ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել«Երևանի ավտոբուս» ՓԲԸ աշխատանքի է հրավիրում վարորդների Քո ցերեկով անցած ճանապարհը, գիշերով եմ անցել․ ՍրբազանԲազկամարտիկ Ազատ Սրապյանը նվաճել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնի կոչումը 3 ոսկի, 3 արծաթ, 1 բրոնզ. հայ ըմբիշների արդյունքը միջազգային մրցաշարումԹուրքիան հեղեղվել է (տեսանյութ)Միակողմանի զիջումը սահմանազատում չի կարելի որակել. ո՞վ է ասում, որ չեմ պայքարում. Օնիկ Գասպարյան (տեսանյութ) Կիրանցում արդեն AZE գրությամբ սահմանային հենասյուներ են տեղադրվում (տեսանյութ) Զգուշացում․ հայկական բանկերի անունից հավելվածները չներբեռնել, եթե դրանք հենց պաշտոնական մարքեթից չեն․ Սամվել ՄարտիրոսյանԿաշառք առաջարկած վարորդ է ձերբակալվել Զատկի կղզու արձաններն անհետացման վտանգի տակ են. ի՞նչ է հայտնի (լուսանկարներ) Հունիսից շենգենյան վիզայի արժեքը կբարձրանա 12,5 տոկոսովԵթե առաջ 20 փամփուշտ էին կրակում, հիմա տա՞սն են կրակելու. սա աբսուրդ է (տեսանյութ)Փարիզում Շառլ Ազնավուրի անունով հրապարակ է անվանակոչվել (լուսանկարներ) Լավ լուր՝ 2 տարեկան երեխա ունեցողների համար
Ամենադիտված