Նիկոլ Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում թույլ տվեց խայտառակ և ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ․ Մեսրոպ Առաքելյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ![Նիկոլ Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում թույլ տվեց խայտառակ և ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ․ Մեսրոպ Առաքելյան](/timthumb.php?src=disc/22-04-24/ae12523e5e60b9eb8771a7ba642a97cb.jpg&w=780)
Նիկոլ Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում թույլ տվեց խայտառակ և ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ։
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Գարդիանի լրագրողը հարցը սկսում է հետևյալով՝ Դուք շրջապատված եք չորս բավական մեծ ավտորիտար երկրներով՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան...
Նիկոլ Փաշինյանը ընդամենը ասում է, որ Ռուսաստանը մեր հարևանը չի և շարունակում պատասխանել հարցին։
Հանուն Արևմուտքի Իրանի հետ էլ ենք թշնամանում...»,- գրել է նա։