Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու հարցում, ինչ Իսրայելին, քանի որ պայմանները շատ տարբեր են, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը ԵՄ ԱԳ նախարարների տեսակոնֆերանսից հետո։
Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Իրանի հարձակումները Իսրայելի դեմ տեղի են ունեցել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի բազաների վրա, հետևաբար, այդ երկրները արձագանքել են ինքնապաշտպանության համար։
Բայց Ուկրաինայում չկան այդ բազաներ։ Հետևաբար, մենք չենք կարող նույն օգնությունը ցուցաբերել, հանգամանքները լրիվ այլ են»,- ասաց նա՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։