Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ջերմ ողջույններ են փոխանցել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
««Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի հետ:
Իշխանության ու կոնկրետ Փաշինյանի նյարդային ջղաձգումների հետևանքով բանտում հայտնված տղաները հստակ գիտակցում են, թե ինչի համար են ճաղերի հետևում:
Այստեղ ևս որևէ իրավական գործընթաց չկա, իշխանությունն ընդամենը փորձում է ցույց տալ, թե ինքն իրեն փրկելու ճանապարհին պատրաստ է գնալ ամենավերջին ապօրինություններին:
Նարեկն ու Վազգենն իրենց ջերմ ողջույններն ու շնորհակալությունն էին փոխանցում բոլոր այն անձանց, ովքեր այս օրերին աջակցել և սատարել են իրենց»: