Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետ կնվազի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 14-ին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը` առանձին շրջաններում, ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին կլինի հարավարևմտյան` 2-5մ/վ արագությամբ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում (16-20մ/վ):
Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում այսօր ցերեկը, ապրիլի 15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Ապրիլի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։