Հայտնի է, թե ում է պատկանում երեկ Արգավանդի ճամփին հափշտակված 36 կգ ոսկին և 293 մլն ՌԴ ռուբլին․ ով է նա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆArmLur.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն՝ Արգավանդի խաչմերուկին 36 կգ ոսկի, 293 միլիոն ՌԴ ռուբլի հափշտակելու դեպքով առեղծվածները շարունակվում են:
Մեզ հատնի է դարձել, թե ում է պատկանում 36 կգ ոսկին և 293 միլիոն ՌԴ ռուբլին։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները պարզել են, որ ոսկին ՌԴ-ից Հայաստան օրինական ճանապարհով ուղարկել է ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացի Սերգեյ Պողոսյանին եւ այդ ոսկին պետք է ուղարկվեր, ըստ նախնական տեղեկութունների, Դուբայ։ Ինչեւէ, իրավապահները դեռ փնտրում են այդ հափշտակողներին:
Shamshyan.com-ը գրել է, որ Արմավիրի մարզում հայտնաբերել են ավազի մեջ կիսաթաղված վիճակում գտնվող «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենա:
Ոստիկաններն ունեն հիմնավոր կասկածներ, որ նշված ավտոմեքենայով են կատարել երեկ Երևան-Արմավիր ավտոճանապարհի մայրաքաղաքային փողոցում 4 հոգով դիմակավորված ու զինված ավազակային հարձակումը, որի ժամանակ հափշտակել էին 36 կգ ոստի և 293 միլիոն ՌԴ ռուբլի, ապա նշված «Porsche Cayenne»-ով դիմել էին փախուստի:
Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները արդեն պարզել են, մեքենան, որով հափշտակել են ոսկին ում է պատկանում ու այս պահին նախաքննությանը չվնասելու համար առայժմ չենք հրաարակի։ Ի դեպ, երեկ ողջ գիշեր ՆԳ նախարար Վահե Ղազարյանը և ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը անձամբ եղել են դեպքի վայրում։
Հիշեցնենք, որ երեկ Արգավանդի ճանապարհին «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայի վրա ավազակային հարձակում իրականացնողները եղել են Ազգային անվտանգության ծառայության կեղծ համազգեստով, ավելին` նրանք հարձակվելուց առաջ «Hyundai Sonata» մակնիշի ուղեւորներին ասել են, թե իբր ԱԱԾ-ից են ու, արցունքաբեր գազ կիրառելով, մեքենայից տարել են 36 կգ ոսկյա զարդեր և մոտ 293 միլիոն ՌԴ ռուբլի:
Մանրամասները՝ տեսանյութում։