Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոնսոլիդացիան այլընտրանք չունի 

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իր իշխանության վեց տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը քանիցս ապացուցել է, որ ՀՀ բոլոր ժամանակների ամենաավտորիտար ու ռեպրեսիվ կառավարիչն է, ով իր ընդդիմախոսներին լռեցնելու համար պատրաստ է ցանկացած քաղաքական բռնաճնշումների։ Անցնող վեց տարիների ընթացքում մենք բազմակի անգամներ համոզվել ենք դրանում, տեսել, թե տարբեր առիթներով ինչպես են ակնհայտ և՛ բացառապես քաղաքական գործունեության, և՛ հռետորաբանության պատճառով մարդիկ զրկվում ազատությունից։ 

Առավել հատկանշական է այն, որ Փաշինյանը բնավ չի էլ թաքցնում, որ դիմելու է նման քայլերի․ բոլորս ենք հավանաբար հիշում, թե ինչպես էր նա հրապարակավ հայտարարում, թե «ասֆալտին կփռենք, բորդյուր կլիզեք»։ Այո, սա փաստացի ՀՀ քաղաքական հայտարարություններից մի հատված էր, որին Նիկոլի սիրելի Արևմուտքը և «ժողովրդավար» միջազգային հանրույթը ոչ մի արձագանք չտվեց և լուռ համակերպվեց նրա խոսույթի հետ, անգամ այն ժամանակ, երբ նրա անմիջական ցուցումով հրապարկներում մարդկանց քարշ էին տալիս գետնին, այդ թվում` զոհվածների ծնողներին ստորաբար հեռացնում Եռաբլուրից։
Հայաստանում հավատարմագրված դեսպանները, միջազգային կառույցի ներկայացուցիչները և մնացած «իրավապաշտպան» կառույցները «օկ» են Փաշինյանի հետ, որ նա նման ռեպրեսիվ մեթոդներով ճնշի ընդդիմադիրներին. նրանց կողմից բարձրացված հարցերը, որոնք ոչ միայն լեգիտիմ են, այլ բացարձակ ճշմարտություն, միանգամից կլռեցվի և տվյալ անձը կհայտնվի անազատության մեջ (ասվածի վառ օրինակը Արմեն Աշոտյանի դեպքն էր, երբ Աշոտյանի կողմից հրապարակած գաղտնի փաստաթղթերը վկայում էին, որ Փաշինյանը պատրաստվում է ոչ միայն հանձնել Արցախը հայաթափման գնով, այլ առաջիկայում Ադրբեջանին միակողմանի մեծ զիջումներ է նախապատրաստում)։ 
Վերջին օրերին մենք ականատես եղանք բռնաճնշումների հերթական դրվագին, երբ ակնհայտ բռնի ուժ կիրառելով ձերբակալվեցին, ապա 2 ամսով կալանավորվեցին Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը։ Այս կալանավորումները ոչ մի իրավական հիմք չունեին այն առումով, որ մեղադրանք է ներկայացվում «համացանցում խուլիգանություն» անելու հոդվածով, թե իրականում ով է կոնկրետ տուժողը և ում դիմումի համաձայն է քննիչը նման գործ հարուցել։ Սրանք դրվագներ են, որոնք իրավաբանության ոչ մի նորմի մեջ չեն տեղավորվում, քանի որ, եթե կա հանցանք, ապա միանշանակ է, որ պետք է լինի նաև տուժող, սակայն տվյալ դեպքում անհասկանալի է, թե ով է համարվում տուժողը։
Աշոտյանի գործի աբսուրդը նրանում է, որ, ըստ էության, չկա փողերի լվացման կասկածյալ, ինչի մասին վերջին դատական նիստում նշվեց քանիցս, սակայն ՀՀԿ փոխնախագահն ապօրինաբար շարունակում է մնալ անազատության մեջ, և սա այն դեպքում, երբ դատավոր Դոլմազյանը ոչ մի հոդաբաշխ փաստարկ մինչ օրս չի ներկայացնում` նրան փակի տակ պահելու հիմնավորման վերաբերյալ։ 
Քաղբանտարկյալների դրվագներից ամենաաբսուրդը, թերևս, Մամիկոն Ասլանյանինն է, երբ Վանաձորի ընտրված քաղաքապետին կալանքի տարան միայն այն պատճառով, որ հաղթել էր ՔՊ թեկնածուին, մինչ այդ էլ ոչ մի կերպ չէր համագործակցել իշխանության հետ, երբ նրանք վերջինիս առաջարկել էին ընտրություններին գնալ իրենց ցուցակով։ Ասլանյանն արդեն 2 տարի 4 ամիս է գտնվում է կալանքի տակ, իսկ նորմալ դատական նիստեր մինչ օրս չեն կայացվել (գործը վկաների ցուցմունքների փուլում է, կան 40-ից ավելի վկաներ, և դիտավորյալ մեռցնում են գործընթացը, որպեսզի Ասլանյանը հնարավորինս երկար մնա անազատության մեջ)։
Դրվագները շատ են, քաղբանտարկյալներ՝ նույնպես, որոնք հավիտյանս կմնան հայոց պատմության էջերում՝ ասոցացվելով փաշինյանական բռնաճնշումների հետ, իսկ պատասխանը մեկն է․ Նիկոլը սեփական իշխանությունը պահելու համար անում է և անելու է ամեն ինչ այնքան ժամանակ, քանի դեռ չկա միասնականություն և ընդհանուր կոնսոլիդացիա, որը ստեղծված իրականության միակ տրամաբանական լուծումն է։

Արմեն Հովասափյան

Ամենահեշտ բանն է թողնել մանդատը և գնալ շшռից փnրձանքից հեռու, բայց դրանով ինչի կհասնենք․ Լևոն ՔոչարյանՄենք երբեք չենք փախել, այլ մեզնից են փախել, թաքնվել բունկերներն ու փոխել իրենց պլանները. Գառնիկ Դանիելյան«Սահմանադրական կարգի տապալման փորձ է»․ Խորհրդարանական ընդդիմությունը՝ կառավարության հրաժարականի հարցով նիստին ՔՊ-ի չներկայանալու մասինՔՊ-ն հարվածեց իր լեգիտիմությանը՝ բոյկոտելով ԱԺ նիստը, նրանք խուսափեցին հարցեր քննարկել․ Թևան Պողոսյան (տեսանյութ)Շարժմանը չվնասելու համար չեմ մասնակցել հանրահավաքներին, որ իրենց կեղտոտ քարոզչությամբ չշահարկեն. Լեոն Քոչարյան (տեսանյութ)Պարզաբանում՝ ովքեր են գործակալներըԱԺ-ում լսումներ կանցակցվեն ԵՄ անդամակցության հայտի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու թեմայովՍուրեն Պապիկյանը Ֆրանսիայում մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանըՓաշինյանի քաղաքական արկածախնդրությունները վատ կավարտվենՎերադառնում ենք փողոց, վերադառնում ենք ակտիվ մարտավարության. մանրամասներն այսօր` հանրահավաքին. Սրբազան (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Սրբազանը հանրահավաք է անցկացնում Բաղրամյանում, ԱԺ-ում Փաշինյանի հրաժարականն են պահանջում (տեսանյութ)ԵՄ-ն 1 տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները«Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միությունը պաշտոնապես ձևավորվել է (տեսանյութ)ԵՄ-ն Ուկրաինային հատկացվող օգնության գողության դեմ պայքարի հանձնաժողով է ստեղծելԾանոթ ու միաժամանակ անհայտ … ամբարձիչՀայաստանի կառավարությունը սկսել է վիճելի գյուղի հանձնումը ԲաքվինԱրարատ Միրզոյանը հանդիպել է ԵՄ որոշ երկրների դեսպանների հետԲայրամովն ու Ֆիդանը քննարկել են օկուպացված Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի անցկացումըՆաիր Թիկնիզյանը հնարավոր է տեղափոխվի «Զենիթ»Հետախուզվում է Էդվարդ ԱդամյանըՉեխիայի զորավարժարանում զինամթերքի պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ Սուրեն Պետրոսյանին իրապե՞ս առևանգել էին Ինչ վիճակ է Սևանա լճում․ նոր տվյալներ Երբ օրակարգ է ուզում մտնել Սյունյաց ողջույններով 2024-ին կարմրուկով վարակման քանի դեպք է գրանցվել Հայաստանում Սյունիքը խաղաղ է հանձնվում. Էդիկ Անդրեասյան 24-ամյա երիտաuարդը դանակաhարել է 33-ամյա կնnջը․ մանրամասներ Եվրո2024. տեղի կունենան խմբային փուլի հերթական հանդիպումները Փնտրվում է նորածնին դրսում թողած տղամարդը (տեսանյութ)Հայաստանը չի ստորագրել Ուկրաինային նվիրված համաժողովի հռչակագիրը Գրիգորի Լեպսն ամուսնության առաջարկ է արել 18-ամյա աղջկաԻրավապաշտպանները փաստում են վարչապետի՝ հակաժողովրդավար էությունը Ընդդիմությունը՝ վերափոխման հրամայականի առջևԽաղաղ ճանապարհով հավաքվելու իրավունքը կենսական իրավունք է, բայց․․․ Նինա Հաչիգյանի ակնարկը (տեսանյութ) ԵՄ մեղր կարելի է արտահանել՝ պահելով սահմանված նորմերը Հովհաննես Ազոյանը շնորհակալություն է հայտնում (լուսանկար)«Հայաստանն աղետից մեկ քայլ է հեռու. ընկերությունն ընդդեմ Ռուսաստանի կարող է ավարտվել ուկրաինական սցենարով»«Ռազմական վերլուծաբան Պրոխվատիլով. Ռուսաստանը չունի փափուկ ուժ» Ջերմուկից հայտնում են. ճանապարհը փակ էՄահացել է Համլետ Առաքելյանը Եթե Կիևը հրաժարվի Պուտինի առաջարկից, խաղաղության հաստատման հաջորդ պայմանները կլինեն ավելի բարդ ու կոշտ. Նարիշկին Մանրամասներ՝ սահմանազատման գործընթացից․ ի՞նչ քարտեզներով է շարունակվելու մյուս հատվածների սահմանազատումը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել է Ծիծեռնակաբերդ Վրացական օրենքի անալոգը նույնիսկ ամենամեղմ ձևերով ընդունելու պարագայում, այն արժանանալու է քաղհասարակության և իշխանության դժգոհությանըՈրքա՞ն գումար է առաջարկվել Տիգրանաշենի բնակիչներին տները դատարկելու համար Թուրքիայում Կուրբան Բայրամ տոնին զոհաբերության արարողության ժամանակ վիրավորվել է 16 հազար մարդ Հիմնադրվել է Երևանի Բուսաբանական այգին․ պատմության այս օրը (17 հունիս)Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Բաքուն մեղադրում է հայկական կողմին․ ո՞րն է նպատակը12 անձի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել. 8-ը կալանավորվել է. ՔԿ
Ամենադիտված