Տավուշի 4 գյուղերը հերթական զոհը կդառնան․ եթե իրավիճակ չփոխենք, անխուսափելիորեն կհետևեն նոր կորուստներ․ Արմեն Աշոտյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին։
Քաղաքացի Նարեկ Նիկողոսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին հարց է ուղղել.
«Դավաճանը գնացել է Տավուշ և խոսում է նրանից, որ տավուշցիների տները պետք է հանձնի թուրքին․ ի՞նչ է լինելու»։
Արմեն Աշոտյանը պատասխանել է.
«Շատ հաճախ և արդարացիորեն նշվում է, որ Նիկոլը չի դիմադրում Ալիևին և հերթով կատարում է նրա բոլոր պահանջները։ Աքսիոմ է․ քանի կա Նիկոլը, այս գործընթացը երբեք կանգ չի առնելու։ Սակայն նույնքան ճշմարիտ է նաև այն դառը իրականությունը, որը կատարվեց հենց հայ ժողովրդի հետ. եթե Նիկոլը հլու-հնազանդ կատարում է Ալիևի վերջնագրերը, ապա հայ ժողովուրդն էլ, մի քիչ փնթփնթալով, կատարում կամ հնազանդվում է Նիկոլի ծրագրերին։
Պարզ է՝ Փաշինյանն Ադրբեջանի նախագահին դիմադրել չի ուզում և չի կարող։ Իսկ մե՞նք։ Արդյոք որպես ժողովուրդ՝ մենք նույնպես չունե՞նք դիմադրության ցանկություն և ներուժ։ Որովհետև ստեղծված իրավիճակում Տավուշի 4 գյուղերը հերթական զոհը կդառնան, որոնց, եթե սկզբունքային իրավիճակով չփոխենք, անխուսափելիորեն կհետևեն նոր կորուստներ։ Ասածս շատ հստակ է. Նիկոլը չի դիմադրում Ալիևին, ուստի մենք պիտի դիմադրենք Նիկոլին»։