Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպական «կրուասաններին» սպասելիս

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս տեղի ունեցած երեք ու կես ժամանոց ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում փաստացի սառեցրել է գործունեությունը և կլքի ՀԱՊԿ-ը, իսկ թե երբ դա տեղի կունենա՝ Փաշինյանը չի մանրամասնել։ Այս խոսակցությունը նորություն չէր, սակայն արդեն Փաշինյանի մակարդակով այդ մասին հայտարարվեց հրապարակավ։

Իր խոսքում Փաշինյանը ընդգծեց, որ, եթե ՀՀ ինքնիշխան տարածքը կարմիր գիծ է ՀԱՊԿ-ի համար, թող ցույց տան, թե իրենց պատկերացրած ՀՀ ինքնիշխան տարածքը ո՞րն է:

«ՀԱՊԿ-ը ցույց չի տվել ՀՀ ինքնիշխան տարածքը, և այսօր այդ հարցը դրված է սեղանի վրա, եթե ՀԱՊԿ-ը պատասխանի այդ հարցին, և պատասխանը համապատասխանի մեր պատկերացումներին, դա կնշանակի, որ ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև հարցերը լուծված են: Եթե ոչ, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից»,- հայտարարեց նա:

Հավելենք, որ Փաշինյանի հայտարարություններին արձագանքել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ նշելով, որ Երևանն իսկապես վերջին շրջանում չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին։

«Սա Հայաստանի որոշումն է, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այնուամենայնիվ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով»,- ասել է նա։

Թեմայի հետ կապված Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է, որ Կրեմլը կպարզաբանի ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը։

Նա հայտնել է, որ ռուսական կողմը լսել է Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ՝ ասելով. «Առջևում, իհարկե, շատ աշխատանք կա։ Մեզ անհրաժեշտ են շփումներ՝ ինչպես ՀԱՊԿ շրջանակներում, այնպես էլ՝ երկկողմ մակարդակով մեր հայ գործընկերների հետ։ Մենք կպարզաբանենք և կխոսենք պարոն վարչապետի հայտարարություններին համապատասխան»։

Ակնհայտ է, որ Փաշինյանը պատահական չէ այս ամենն իրականացնում հենց հիմա, քանի որ սա ՌԴ իշխանությունների համար ամենազբաղված ու բարդ փուլերից մեկն է, երբ հարավկովկասյան թեմաները մղված են վերջին պլան՝ ոչ միայն ՌԴ արտաքին քաղաքական թեմաների, այլև՝ ներքին գործընթացների և սպասվող ընտրությունների պատճառով։

Ըստ էության, դատելով հայաստանյան կառավարիչների հայտարարություններից` ակնհայտ է դառնում, որ թիմում ՀԱՊԿ-ը լքելու որոշում կա, անկախ նրանից, թե ինչպիսի բանակցություններ կվարեն Հայաստանի հետ ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից։

Ամենայն հավանականությամբ Նիկոլը վերջնական կոնկրետ քայլ կկատարի այն ժամանակ, երբ ԵՄ-ից անվտանգային բնույթի երաշխիք ստանա, ավելի էական մի բան, քան ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդների գործոնն է, իսկ վերջին մի քանի օրերին եվրոպական տիրույթից հնչում են տարբեր կոչեր ու հայտարարություններ։

Բնականաբար Փաշինյանն ու նրա վարչախումբը փայլուն հասկանում են, որ միայնակ աշխատելը ՀՀ ներկայիս հնարավորությունների պարագայում ռիսկային է, թեև նույն մարդիկ խոսում են նաև Հայաստանի՝ չեզոք երկրի կարգավիճակի մասին։ Չնայած պետք է նշել, որ չեզոք երկրները պետք է բոլոր ոլորտներում լինեն կա՛մ ինքնաբավ, կա՛մ ունենան ուժեղ դաշնակից։

Իսկ մենք տեսնում ենք, որ այս դեպքում Ֆրանսիան Հայաստանի համար այնպիսի դաշնակից չէ, որը Հայաստանին թույլ կտա վստահ քայլեր իրականացնել։

Նույնիսկ ՀՀ իշխանություններն են հասկանում, որ արևմտյան հայտարարությունների ներքո լուրջ բովանդակություն չկա։ Ավելին, ՆԱՏՕ-ի դուռն ընդհանրապես փակ է Հայաստանի համար, իսկ ԵՄ-ն անվտանգության ոլորտում համագործակցելու լայն հնարավորություններ չունի և կարող է միայն որոշ անդամ երկրների հորդորել աջակցել Հայաստանին․ չմոռանանք, թե հարավկովկասյան տարածաշրջանում ով է ՆԱՏՕ-ի «փաստաբանը»։

Ընդհանուր առմամբ, Փաշինյանը` փորձելով մանեվրել աշխարհաքաղաքական այս քաոտիկ իրադրությունում, փորձում է ՌԴ շուրջ ստեղծված իրավիճակից քիչ-քիչ մոտենալ շրջադարձին և իրականացնել այն։ Սակայն սա, այնուամենայնիվ, բարդ գործընթաց է, քանի որ ոչ միայն ՌԴ-ի հնարավոր դիրքորոշումն է անհանգստացնում, այլև Իրանի, ի վերջո, կան ԵԱՏՄ-ի և բազմաթիվ այլ հարցեր, որոնք հեշտ լուծելի հարցեր չեն։

Արմեն Հովասափյան

Իրանի ԶՈՒ ԳՇ պետը հանձնարարել է հետաքննել նախագահի ուղղաթիռի կործանման պատճառներըՄենք իրապես էականորեն խորացնում ենք հարաբերությունները ԵՄ հետ, և դա վերաբերելի է բոլոր ուղղություններին․ Միրզոյանը՝ Չեխիայի ԱԳ նախարարինՆոյեմբերյանի բաժնում գտնվող 14 քաղաքացիներն ազատ են արձակվել․ նրանցից մեկը հիվանդանոցում էՍրբազանը չի բացառում, որ պատրաստ է գլխավորել ժամանակավոր կառավարությունը․ այլ թեկնածուի անունը կթուլացնի շարժումը․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)Կիրանցի ճանապարհին բռնության է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն ԹամրազյանըՌաիսիի ուղղաթիռում վթшրային ազդանշանի փոխանցման համակարգը բացակայում էր կամ անջատված էր․ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարԿիրանց մուտք գործելու սահմանափակումների նպատակը քաղաքական է. սա նահանջ է՝ տարածքներ հանձնելով. Հովհաննես ԽուդոյանԱնթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ nւժի գործադրումը․ ՄԻՊ«Մստա-Ս» ինքնագնաց հաուբիցը հագեցրել են «գերանային խրճիթով» նռնականետերից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համարԿզարգացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Իրանի նախագահի պարտականությունները կատարող Մոհամմադ Մոհբերը՝ Վլադիմիր ՊուտինինՆԱՏՕ-ի անունից X-ում ցավակցական գրառում է արվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբՈւկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ ՄեդվեդևՊապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել առաջնագծի կահավորման, վերակառուցման աշխատանքներինՄեկնում ենք Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին՝ այցելելու բերման ենթարկված մեր քաղաքացիներին․ Գառնիկ ԴանիելյանՌաիսիի երկու անգամ հետաձգված և այդպես էլ չկայացած այցը Հայաստան. կիրակի հայ-իրանական սահմանին նախատեսում էր հանդիպել ՓաշինյանինԿիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը2018-ին ես սխալվել եմ. Սրբազանի տեսնում եմ, որ նա կարող է երկիրը արժանապատիվ ներկայացնել. Տիգրան ՆալչաջյանԱնի Գևորգյանի և բնակիչների ահազանգից հետո Կիրանց սկսել են մթերք ուղարկել (տեսանյութ)Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարինՔեզնից լավ արա՞, ա′յ տղա. Լոռվա ոստիկանապետը՝ պատգամավորինՇատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգի առաջմղման համար. ԱլիևԱռնվազն 11 մարդու են բերման ենթարկել Կիրանցի ճանապարհիցԱյս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին. Գագիկ Ծառուկյանը ցավակցություն է հայտնելԿիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, հոգին սպանել են. Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Ծեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներԼիբանանը, Պակիստանը, Հնդկաստանը, Իրաքը և Սիրիան համազգային սուգ են հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբԱյլևս խրամատում չէ մեր խնդրի լուծումը, լուծումը Երևանում է․ Բագրատ Սրբազանը՝ կիրանցիներին ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդեր է պահանջել Բագրատ Սրբազանը Կիրանցի եկեղեցու մոտ է Կիրանցում իրավիճակը լարվեց. քաղաքացիներին քաշքշելով բերման ենթարկեցին Ոստիկանությունն ապօրինաբար արգելում է մեր մուտքը Կիրանց․ Խամոյան Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին ՀԻՄԱ․ Լարված իրավիճակ Կիրանցում, Բագրատ Սրբազանն այնտեղ է WhatsApp-ը նոր ֆունկցիա ունի. ի՞նչ է հայտնի Ոuտիկանները շարունակում են արգելափակված պահել Կիրանցի մուտքը (լուսանկարներ) Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի առաջին փոխնախագահի հետ Ադրբեջանական Յաշման և Կոմանդոն Կիրանցի դպրոցի մոտ կանգնած են լինելու. ծնողը ի՞նչ անի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)«Գեթ մի արցունք չենք թափի». Իսրայելում արձագանքել են Ռաիսիի մահվանը Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան Եթե սյուներով նայենք՝ գյուղը կիսվում է երկու մասի՝ մի կողմը հայկական է լինելու, իսկ մյուսն՝ ադրբեջանական. Գառնիկ ԴանիելյանՊԵԿ-ը բացահայտել է 4 կգ «մարիխուանա»-ի, 24 գրամ «հաշիշի յուղ»-ի և 66 գրամ «կոկաին»-ի ապօրինի տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք. 6 անձ ձերբակալվել է (տեսանյութ) Կիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքը կսարքեն. Բագրատ Սրբազան Ռաիսիի ուղղաթիռի կոշտ վայրէջքը տեղի է ունեցել եղանակային վատ պայմանների պատճառով. Բելառուսում Իրանի դեսպան Ցավակցություններս բարեկամ Իրանին․ Տիգրան Աբրահամյան Վշտակցություն ենք հայտնում ուղղաթիռի կործանման հետևանքով անձնակազմի անդամների զոհվելու կապակցությամբ Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Արդեն լացելու համար են տուգանելու, ասում են՝ «մի՛ լացեք, Ադրբեջանն ավելին կուզի»․ Դանիելյան Թուրքական հեռուստատեսությունը նոր տեսանյութ է հրապարակել Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրից Կիրանցում սպասում են, որ հանդիպեն մարզի հոգևոր առաջնորդին, սակայն, ոստիկանները չեն թողնում
Ամենադիտված