Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը վերջին զգուշացումներն է անում Նիկոլ Փաշինյանին 

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանը վերջին զգուշացումներն է անում Նիկոլ Փաշինյանին, նշելով, որ Հայաստանի ներկայիս քաղաքական կուրսի շարունակումը կարող է ի վերջո անդառնալի վնաս հասցնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին։ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան երեկ ճեպազրույցում մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Ըստ Զախարովայի, Մոսկվային մտահոգում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հասցեին Հայաստանի ղեկավարության ուլտիմատիվ և վիրավորական հռետորաբանությունը։ 

«Մենք երբեք կասկածի տակ չենք դրել, չենք դնում և չենք դնելու ցանկացած պետության ինքնիշխան իրավունքը՝ որոշելու իր արտաքին քաղաքական կուրսը, ներառյալ՝ այս կամ այն միջազգային, տարածաշրջանային կառույցների աշխատանքին մասնակցության աստիճանը՝ ելնելով իր ազգային շահերից և ստանձնած պարտավորություններից։ Դա լիովին վերաբերում է նաև ՀԱՊԿ-ին։ Միաժամանակ մեզ չի կարող չանհանգստացնել հակաարդյունավետ և ուլտիմատիվ, իսկ երբեմն էլ վիրավորական հռետորաբանությունը, որն այսօր գերիշխում է Կազմակերպության վերաբերյալ Հայաստանի ղեկավարության արտահայտություններում ու տառացիորեն սերմանվում է հայ հասարակության մեջ»,- հայտարարել է Զախարովան։

Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի հնարավոր փոփոխության մասին՝ Զախարովան նշել է, որ «Երևանի ներկայիս քաղաքական կուրսի շարունակումը կարող է ի վերջո անդառնալի վնաս հասցնել մեր դաշնակցային հարաբերություններին, լուրջ ռիսկեր ստեղծել Հանրապետության ինքնիշխանության համար, վերջնականապես ոչնչացնել երկրի անվտանգության ապահովման գործուն մեխանիզմները, ազդել նրա առաջանցիկ սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարների վրա»,- ասել է Զախարովան։ Իսկ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ հայկական կողմի պահանջը գնահատել է որպես պաշտոնական Երևանի ոչ բարեկամական քայլերի մի ամբողջ շարքի ֆոնին։ «Հազիվ թե նման նախաձեռնությունը բխում է Հայաստանի ու նրա քաղաքացիների անվտանգության շահերից, հատկապես հաշվի առնելով այն խնդիրները, որոնք ուս-ուսի տված երկար տարիներ արդյունավետ կերպով մշակել են ռուս և հայ սահմանապահները»,- ասել է Զախարովան։ 

Փաստացի, ռուսական կողմն արդեն նյարդային շարժումներ է անում՝ փորձելով ՀՀ գործող վարչախմբին բացատրել իր քաղաքականության վտանգավորությունը։ Մինչդեռ հստակ է՝ Փաշինյանն այդ հարցում այլևս արգելակներ չունի, արևմտյան հովանավորների ազդեցությամբ պատրաստ է Հայաստանն ամբողջությամբ հանել ՌԴ ազդեցության շրջանակներից։

Սոնա Մանուկյան

Հունիսից շենգենյան վիզայի արժեքը կբարձրանա 12,5 տոկոսովԵթե առաջ 20 փամփուշտ էին կրակում, հիմա տա՞սն են կրակելու. սա աբսուրդ է (տեսանյութ)Փարիզում Շառլ Ազնավուրի անունով հրապարակ է անվանակոչվել (լուսանկարներ) Լավ լուր՝ 2 տարեկան երեխա ունեցողների համար Երևանում քաղաքացի է ինքնահրկիզվել «Էրմենիսթանի մեր նահանգապետը». թուրքական սոցցանցերում այսպես են մարդիկ անվանում Հայաստանի վարչապետին. Վարուժան ԳեղամյանՈւկրաինան ռուսական ինքնաթիռ է խոցելՁերբակալվել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալը Շարժումն օր օրի թափ է հավաքում. Գառնիկ ԴանիելյանՃՏՊ Երևանում․ վիրավորները երեխաներ են Փաշինյանը լուրջ աշխատանք է արել. ԱՄՆ պետքարտուղար Վարչախումբը խտրականություն չի դնում եկեղեցու դեմ պայքարում Նախնական տվյալներով՝ 9 զոհ, 80 վիրավոր. ի՞նչ է տեղի ունեցել Մեքսիկայում (տեսանյութ) Թուրքիան իր բաժինն է ուզում հարավկովկասյան պատառից Ինչպե՞ս չհայտնվել կոտրված տաշտակի առջև. ազգայինի հանդեպ բացահայտ դավաճանությունը՝ քաղաքական երկարակեցության բանալի՞. «Փաստ»Փաշինյանը հիմա էլ ՀԱՊԿ-ին է մեղադրում պարտության մեջ Ի՞նչ էին անում Հայաստանում ամերիկյան և ռուսական հատուկ ծառայությունները Կիրանցում տնակներ են բերվել․ ի՞նչ է հայտնիԻնչո՞ւ է Հայաստան իջել «ԿՎՀ-ի դեսանտը». «Փաստ»Անսովոր չափսերով և արտաքինով թիթեռը մարդկանց մոտ սարսափ է առաջացրել2024 թվականի ապրիլին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 747,419 Կայացել է Շառլ Ազնավուրի մեծարման երեկոն, որը կազմակերպվել է Հայ օգնության ֆոնդի կողմից. պատմության այս օրը ( 23 մայիս )Կարևոր տեղեկություն Վերջին զանգին ընդառաջ․ ՆԳՆ«Տեսել եմ Կարոյիս, բայց դա կապ չունի, սպասում եմ իրեն». Կարո Բալայանն անմահացել է հոկտեմբերի 15-ին Արաքսավանում. «Փաստ»Կթանկանա՞ արդյոք տեղական ցեմենտըՇառլ Ազնավուրը՝ ազատության դարի լեգենդը՝ Ֆրանսիայում, Հայաստանում և աշխարհում, որն այսուհետ հավերժ է Ե՞րբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կկանգնի միջազգային դատարանի առաջ. «Փաստ»Ռուսթավիում տղամարդը սպանել է իր 21-ամյա կնոջն ու քրոջը ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավոր Հասարակական տրանսպորտի աշխատանքը վերականգնվե՞լ էՍոպրանո Արփի Սինանյանը երկրորդ մրցանակով է վերադարձել Իտալիայում կայացած երաժշտական միջազգային մրցույթից Փաշինյանը պատերազմ հայտարարեց ԵկեղեցnւնՎախը ծանր բան է. ժամանակն օրվա իշխանությունների օգտին չի աշխատում. «Փաստ»Հայտնի է՝ որտեղ կկայանա ՉԼ-ի հաջորդ եզրափակիչը ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհՌուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ«Նրանց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին». «Փաստ» 26-ամյա Էլենը հիվանդանոցում մահացել էԷլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը». «Փաստ»Սպիտակցի Հայկոյի որդին ազատ արձակվեց Խոշոր հրդեհ Հայաստանում․ երկհարկանի տուն է այրվելՆվնվոցն ու ձեռքը թափ տալը ոչ մի լավ տեղ չի տանի. «Փաստ»Երեւանի ավագանու անդամներն այլեւս հանրային ծառայող չեն կարող լինեն. «Ժողովուրդ» Զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ կսահմանվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ. «Փաստ»Արփի Դավոյանը ցանկանու՞մ է ընդլայնել Գլխավոր դատախազի լիազորությունները. «Ժողովուրդ» Կիրանցիների վրա «աշխատում» են ուժայիները․ «Հրապարակ» Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել. «Փաստ»Աշխատատեղերն ու աշխատավարձերը չեն փոխվել. Փաշինյանը խաբել է. Մաս 212. «Ժողովուրդ» Ինչու սրբազանը․ ում թեկնածություններն են քննարկվել․ «Հրապարակ» Տիգրանաշենո՞ւմ էլ են կադաստրային վկայականները տրվել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա». «Փաստ»
Ամենադիտված