Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Որքան ուժեղ էր, նույնքան էլ բարի. եթե իրենից հետո կարողացա ապրել, դա ինձ փոխանցված իր ուժն է». կրտսեր սերժանտ Հարություն Նիկոլյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Կարմիր շուկայում. «Փաստ»

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ ու խելացի էր Հարությունս: Շատ էր սիրում սպորտը: Սկզբում հաճախեց կարատեի, այնուհետև ըմբշամարտի: Կարատեի՝ Հայաստանի չեմպիոնի տիտղոսն է նվաճել, այդ ժամանակ 10-11 տարեկան էր: Մեկնել է նաև Վրաստան մրցումների: Հետո սկսեց ըմբշամարտի հաճախել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գայանեն՝ Հարությունի մայրիկը:

Նշում է՝ որդին փոքրուց շատ բարի էր: «Որքան ուժեղ էր, նույնքան էլ բարի էր»: Մայրիկի խոսքով, Հարությունը դպրոցում շատ լավ էր սովորում: «Չորրորդ դասարանում իր ուսուցչուհին իրեն մաթեմատիկոսի տիտղոս շնորհեց: Շատ էր սիրում նաև «Պատմությունը»: Հենց այդ գծով էլ որոշել էր շարունակել իր ուսումը: Ընդունվեց Մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետ, բայց ուսանող լինել չհասցրեց: Ընդունվեց, օրեր անց զորակոչվեց ծառայության: Պետք է բանակից գար ու շարունակեր ուսումը, բայց չեկավ...»: Հարությունն ընտրություն չի կատարել սպորտի և պատմության միջև: «Այնպես չէ, որ նա սպորտը թողել էր, և՛ սպորտն էր իրենը, մտադիր չէր այն թողնել, և՛ պատմությունը, մտադիր էր այդ ուղղությամբ բարձրագույն կրթություն ստանալ: Այնքան աշխույժ և խելացի էր, որ ամեն ինչ հասցնում էր, երբեք ինքն իրեն ընտրության առջև չի դրել: Ամեն ինչ սիրում էր այս կյանքում, կյանքն էր սիրում: Հարությունն ուրիշ էր, կարծես ընտրված լիներ»:

2019 թ.-ի հուլիսի 9-ին Հարությունը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև տեղափոխվել է Ստեփանակերտ՝ Ցորի զորամաս: Հարությունը կրտսեր սերժանտ էր, ԲՄՊ-ի հրամանատար: Մայրիկի խոսքով, սիրով է մեկնել ծառայության: «Հայրիկն Ուկրաինայում էր: Իրեն անգամ ասում էի՝ ծանուցագիրը մի քիչ ուշ վերցրու, որ պապան գա, հետո մեկնես ծառայության: Ասաց՝ չէ, մա՛մ, երբ տվել են, այն ժամանակ էլ վերցրել եմ ու այդ օրն էլ կգնամ: Հարութս մկրտված չէր, ուզում էինք, որ հայրիկը գա, մկրտվի մեր տղան, հետո բանակ ճանապարհենք: Հասցրեցինք ամեն ինչ կազմակերպել: Հայրիկը հուլիսի մեկին եկավ Հայաստան, ամսի վեցին մկրտությունն էր, ութի երեկոյան մեռոնից հանել ենք, իսկ 9-ի առավոտյան ճանապարհել ենք ծառայության: Երբեք ու երբեք չի դժգոհել ծառայությունից, պատկերացրեք, որ չեմ զգացել, թե բանակում զինվոր ունեմ: Ամեն օր զրուցել եմ իր հետ: Միշտ ասում էր՝ «մե՛րս, ամեն ինչ տոչնի ա, ամեն ինչ նորմալ»»:

Անգամ պատերազմի ծանր օրերին որդին մայրիկին հավատացրել է, թե ամեն ինչ կարգին է: «Միայն մեկ անգամ 32 ժամ չի զանգել: Ամեն հնարավոր տարբերակով մեզ հետ կապ էր հաստատում: Ճիշտ է, կապ չկար, լինելուց էլ շատ վատն էր, բայց ամեն ինչ անում էր, որ իր ձայնը լսենք ու իմանանք, որ իր հետ ամեն բան կարգին է: Ասում էր՝ մա՛մ, ու միայն այդքանը մեզ բավական էր, կարևորը՝ իր ձայնը լսում էինք: Կարող էր հետո կապն ընդհատվել, բայց մի փոքր հանգիստ էինք, որ իր ձայնը լսեցինք: Պատերազմի ժամանակ էլ երբեք չի ասել, որ բարդ է, նեղության մեջ է՝ «տոչնի ա, մե՛րս, լավ ա լինելու, մե՛րս»: Բայց հիմա իր ընկերներն են պատմում, որ ոչինչ էլ «տոչնի» չի եղել, ռումբերը կարկուտի նման թափվել են երեխեքի վրա: Հարցնում էի՝ տղե՛ս, հաց կերե՞լ ես, արձագանքում էր՝ հա, մե՛րս: Բայց տղաները հիմա պատմում են, որ օրերով հաց չեն կերել: Մի օր զանգեց՝ մե՛րս, ես էլ ԲՄՊ չունեմ, էլ ինձ ԲՄՊ չեն տալիս, ինձ տվել են РПК, դրանով եմ կրակում»: Ցորից՝ Ջրական, հետո՝ Հադրութ ու Վարանդա, վերջում՝ Կարմիր շուկա:

Հենց այնտեղ էլ անմահացել է Հարությունը՝ 38 օր կռիվ տալով թշնամու դեմ: «Նոյեմբերի 3-ին է զոհվել՝ Կարմիր շուկայում: Ժամը մեկն էր, զանգեց ինձ: Այնպիսի ձայներ էին լսվում, երբեք դրանք չեմ մոռանա: Հարցրեցի, թե ի՞նչ ձայներ են, «որտե՞ղ ես, տղե՛ս», գիտեի, թե ինքը Ստեփանակերտում է, Ցորում, պատասխանեց. «Մե՛րս, քաղաք է, աղմուկ է, մի մարդ իր քարի ցեխն է թողել, գնացել, մեկը մի ուրիշ բան, դրա համար խառը ձայներ են: Չնեղվես: Լավ, մե՛րս, կզանգեմ»: Ժամը երեքին ինքը զոհվել է: Իր զոհվելուց հետո մեր բարեկամները պատմում էին՝ զանգում էինք Հարութին, ասում՝ տղա՛ ջան, թե մի հնար կա, արի, կգանք քո հետևից: Իսկ Հարութս պատասխանել է՝ երբեք, երբեք չեմ թողնի ու գամ»: Որդու տուն «վերադարձի» ճանապարհը մայրիկը հեքիաթի է նմանեցնում: «Ամսի երեքին զոհվել է, վեցին իր հոգեհանգիստն էր:

Իրենից ոչինչ պակաս չէր, կարծես քնած լիներ: Երևի Աստված իմ աղոթքները լսեց ու իրեն գոնե այդպես ու ավելի շուտ ինձ վերադարձրեց: Գոնե ես իրեն տեսա: Բոլորն ինձ ասում էին, որ Հարութս ծանր վիրավորում է ստացել գլխի շրջանում, գնում են՝ տեսնեն, թե որտեղ է: Իսկ ես ասում էի՝ թող միայն շնչի, ապրի: Իր զոհվելու օրը Գորիս-Արցախ ճանապարհը փակ էր, ոչ մի մեքենա չէր անցնում: Ես էլ մտածում էի՝ բա իմ երեխեն վիրավոր է, ո՞նց են բերելու: Իրեն բերել էին Մարտունիի դիահերձարան»: Իսկ հիմա Հարութի ընտանիքին մնացել են միայն հուշերը: «Տարիների հետ ավելի է դժվարանում, կարոտը խեղդում է, հիմա ինձ համար ավելի ծանր է: Անընդհատ մի միտք, գուցե այն նաև վախ կոչեմ, ներսումս պտտվում է՝ Աստված իմ, հանկարծ չմոռանամ Հարութիս խոսքերը, բառերը, դեմքը»: Ապրելու ուժի մասին խոսելիս տիկին Գայանեն ասում է՝ երևի Հարութիս ուժն է փոխանցվել երկնքից:

«Եթե իրենից հետո կարողացա ապրել, դա ինձ փոխանցված իր ուժն է: Ոչ ոք իրեն չի փոխարինի: Իմ երկու աղջկա համար եմ ապրում, պայքարում, բայց պահ է գալիս, երբ ներսումս ամեն ինչ գլխիվայր է շրջվում: Իմ երեք երեխային էլ անսահման շատ եմ սիրում, բայց Հարութիս հանդեպ սերն այլ է: Իր մատը փուշ մտներ, ամբողջ գիշեր կնստեի իր կողքին, ասում էր՝ հո երեխա չեմ, գնա քնի, մա՛մ: Այդպիսին էր մեր կապվածությունը: Բայց հիմա ես կարողանում եմ առանց իրեն ապրել: Գնում, գալիս էր, համբուրում էր ինձ, երբեմն իրեն ասում էի՝ տղա՛ ջան, հերիք է գնաս, գաս, պաչես: Հիմա այնքան եմ փոշմանել, որ նման բան եմ ասել»:

Հ. Գ. - Հարություն Նիկոլ յանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Ջրաշենի ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը լավ գիտի, որ Արցախի ՊԲ-ն մինչև վերջին օրը ենթարկվել է ՀՀ Կառավարությանը․ մենք մենակ էինք մնացել․ Արցախի նախագահէժան և անարժան հնարք է. Զախարովան անդրադարձել է Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ին «փուչիկ դաշինք» կոչելու հայտարարությանըԲաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կենդանի պատանդ է մնացել և ապահովել բնակչության դուրս բերումը. ԱՀ նախագահը՝ ՓաշինյանինՌուսաստանին չկարողացավ սադրել Նիկոլը, հիմա փորձում է Լուկաշենկոյին սադրել, թեպետ Լուկաշենկոյին հասնում է. ԱշոտյանՀայաստանը մնում է կազմակերպության լիիրավ անդամ. ՀԱՊԿՀորդորում ենք ցnւցարարներին հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով անհամաչափ nւժ կիրառելուց․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունԱԺ աշխատակազմի ղեկավարն ունի փաստաթուղթ, որի համաձայն ՔՊ-ն կարող է մտնել Դեմիրճյան փողոցի կողմից. Սեյրան Օհանյան (տեսանյութ)Փաշինյանի Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս բերելու ուղղվածությունը դատապարտված է ձախողմանՔենիայից ժամանած Սարգսյան եղբայրներն ազատ արձակվեցին․ պաշտպան«Շրջադարձերին զգույշ. ԱՄՆ-ը շտապում է աջակցել Փաշինյանին բողոքի ակցիաների ֆոնին» Բելառուսը հետ է կանչում Հայաստանում իր դեսպանինՊետդումայում բացատրել են, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ից դուրս գալն առաջին հերթին կհարվածի հենց Հայաստանին. «Բարի ճանապարհ»Այս իշխանությունը տեղ չունի Հայաստանի ղեկին և օր առաջ պետք է հեռանա կամ հեռացվի. «Որդիների կանչ»«Եթե Պուտինը կարծում է՝ կարող է հաղթել Ուկրաինային աջակցող կոալիցիային, ապա սխալվում է». ԱՄՆ-ն և Ուկրաինան անվտանգության 10-ամյա համաձայնագիր կստորագրենՀաթերքի գյուղապետն ազատ է արձակվել Արթուր և Արտակ Սարգսյաններն ազատ արձակվեցին «Land Rover Sport»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին, շրջել դրանք. կան վիրավորներՈստիկանությունը «Զարյա 3» լուսաձայնային նռնակ է կիրառել ցուցարարների դեմ. ըստ արտադրողի՝ այն օգտագործվում է զինված հանցագործների դեմ Կատարվածը ևս մեկ անգամ փաստում է, որ գործող իշխանությունը չունի հանրային նվազագույն լեգիտիմություն․ ՀՅԴ ԳՄ Փաշինյանի ինքնախոստովանանքը. ինչպե՞ս է հրահրել 44-օրյա պատերազմըՄարիամ Մկրտչյանը` շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր Հայաստանը վերածվել է ոստիկանապետությանԲագրատ սրբազանը հանդիպել է NEWS.am-ի օպերատորին. ինչ վիճակում է հիմա նա Ամբերդ գյուղում կյանքից զրկել են նախկին գյուղապետի եղբորը․ ինչն է պատճառը (տեսանյութ)Բաղրամյան պողոտայում դաժան ծեծի են ենթարկել 44-օրյա պատերազմի հերոս Արշակ Մելիքյանի եղբորը (լուսանկար) «Fly Arna»-ն արդեն երկու ամիս է չի վճարում աշխատավարձերը Սահմանադրական փոփոխությունները պետք է բխեն ազգային բարոյականության սկզբունքներից Դաժանորեն ծեծել և սպանել են Զելենսկու անձնական ոճաբանին ՀԱՊԿ-ն լքելու ծրագիրը գործի են դրել «Փորձեցի օգնել, բայց երկուսով էինք խեղդվելու, ջուրը քաշում էր»․ մահացած տղայի ընկերը մանրամասնում է Վարչախումբն ինքն է վնասում Հայաստանի ինքնիշխանությանը ՈՒՂԻՂ․ Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ (տեսանյութ) Հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ինչու է ԱՄՆ փոխպետքարտուղարն այցելել Հայաստան․ արձագանքներ ՌուսաստանիցԱլավերդիի երեկվա երկնային հրաբուխը․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանը անհետացել է Իրանն ու Ադրբեջանն առաջին անգամ համատեղ վարժանք կանցկացնեն Նախիջևանում Ձերբակալվել է Աշոտ երկաթը ՊՆ-ն հայտարարություն է տարածել 59-ամյա տղամարդ է մաhացել․ հայտնի է պատճառըՆորագավիթում գիշերն արտակարգ է եղել․ զոհ կա Մոսկվան առայժմ հավատում է Երևանին, բայց վաղը կարող է ամեն ինչ փոխվելՍխալ է Ադրբեջանին ընկալել որպես Ռուսաստանի հուսալի դաշնակից և աջակից. «Փաստ»Փորձագետները հայտարարել են ռուսական բազաներն ամերիկյանով փոխարինելու Հայաստանի մտադրության մասինՌուբլին «գահավիժել է» Ի՞նչ «արտառոց» ուժ է ազդում հայաստանյան իրադարձությունների վրա. «Փաստ»Պլաստինկեդ անջատի․ ԱԺ-ում լարված է (տեսանյութ)Երկաթուղային վթար է տեղի ունեցել Լոռու մարզի Նալբանդ-Ղալթախչի երկաթուղային ուղեմասում․ պատմության այս օրը (13 հունիս)«Մարտի 1-ի ձեռագրով նոր մարտի 1» Անի Երանյանը նոր տեսանյութ է հրապարակել «Ինձ թվում է, որ տղաներս ներկա են, իմ կողքին, դա է ապրելու ուժ տալիս». Անդրանիկ Մանասյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Որոտանում. «Փաստ»
Ամենադիտված