Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքն ու ՆԱՏՕ անդամ երկրներն ակտիվորեն զինում են Ադրբեջանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թեև արևմտյան պետությունները հայտարարում են, որ պատրաստ են աջակցել Հայաստանին՝ տնտեսության և անվտանգային ոլորտի դիվերսիֆիկացիայի հարցում, ակնհայտ է, որ Երևանին բաժին են հասնում ընդամենը գեղեցիկ խոստումներն ու աջակցության հավաստիացումները, միաժամանակ նույն արևմտյան տերություններն ակտիվորեն զինում են Բաքվին: Թե ինչպես են նրանք այդ դեպքում պատկերացնում Հայաստանի անվտանգությանն ուղղված ջանքերի ակտիվացումը՝ դժվար է ասել:

Դիցուք՝ Ֆրանսիական «Լը Նուվել Օբսերվատոր» պարբերականը արցախյան պատերազմի թեժ պահին՝ հոկտեմբերի 15-ին, հրապարակել է «Երբ Ֆրանսիան զինում է Ադրբեջանին» հոդվածը, որի հեղինակ Ժան-Բատիստ Նոդեն (Jean-Baptiste Naudet) արձանագրում է՝ թեեւ Ֆրանսիան Հայաստանը համարում է «բարեկամ» երկիր, դա չի խանգարում նրան Ադրբեջանի հետ զենքի մատակարարման խոշոր պայմանագրեր կնքել։ «Նուվել Օբսերվատորը» պատմում է, թե ինչու Ֆրանսիան չի պատրաստվում հրաժարվել ադրբեջանական նավթադոլարներից։ Կարելի է առանձնացնել Ֆրանսիա-Ադրբեջան  խոշոր գործարքը` «Նավալ» խմբի արտադրության (Naval group) ռազմածովային երեք Gowind պարեկային նավի վաճառքը Ադրբեջանին 430 մլն եվրո արժեքով: «Ադրուա» (Adroit) տեսակի նավերը պաշտոնապես նախատեսված են Կասպից ծովում հորատման սարքավորումների պաշտպանության համար, բայց դրանք կարող են հագեցվել նաեւ հրթիռներով։ Տեսահսկման համակարգով հագեցած «AzerSky» արբանյակը, որը թողարկել է «Airbus Dеfence and Space»-ը («Airbus»-ի պաշտպանական ստորաբաժանումը) եւ ուղեծիր հանել 2014-ին, պետք է հետեւեր բացառապես Բաքվի նավթագազային հանքավայրերին։ Այդուհանդերձ, ինչպես գրում է «Caspian News» կայքը, «AzerSky»-ն աշխատում է պաշտպանության եւ անվտանգության ոլորտում»։  Այժմ առկախված է եւս մեկ խոշոր ռազմական պայմանագիր, որը ներկայացնում են իբրեւ «զուտ պաշտպանական»։ Ադրբեջանը կարող է ձեռք բերել «Airbus»-ի, «BAE Systems»-ի եւ «Leonardo»-ի համատեղ ձեռնարկության՝ «MBDA»-ի հրթիռները։ Խոսքը միջին եւ մեծ հեռավորության «ASTER-30-SAMP/T» համակարգի մասին է, ինչպես նաեւ «Vertical Launch-MICA» պաշտպանական համակարգի: Թեեւ բարձր արդյունավետություն ունեցող այս համակարգերը չեն համարվում «հարձակողական» զենքեր, դրանք կարող են հայկական հրթիռների չեզոքացմամբ ապահովել Բաքվի անվտանգությունը եւ դրանով փոխել ուժերի հավասարակշռությունը։ Գործարքը գնահատվում է 1-3 մլրդ եվրո: Բացի այդ, ըստ Army Recognition կայքի, օրինակ, Ադրբեջանն ունի 19 հատ MO-120-RT-61 ֆրանսիական արտադրության ականանետ։ Իսկ ըստ defence.az կայքի՝ Ադրբեջանի զինուժի զինանոցում կան ֆրանսիական «Ռենո» (Renault) ընկերության Sherpa 2 զրահամեքենաներ։ 2018-ին ադրբեջանական աղբյուրները հայտնում էին, որ Ֆրանսիայից ձեռք են բերվելու հակաօդային պաշտպանության MICA և Aster 30 հրթիռներ։

Եվրամիության անդամ այլ երկրներ ևս զենք են վաճառել Ադրբեջանին, սակայն զգալիորեն ավելի քիչ, քան Ֆրանսիան և Բուլղարիան։ Իսպանիան վերջին տարիների ընթացքում Ադրբեջան է արտահանել մոտ 19․5 մլն եվրոյի զենք, Չեխիան՝ 7․2 մլն, Ռումինիան՝ 5.3 մլն, Իտալիան և Խորվաթիան՝ 2․6-ական մլն։

Ըստ ֆրանսիական AgoraVox պարբերականի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկիր Չեխիան Իսրայելի միջոցով 2018-ին հարձակողական զենք է մատակարարել Ադրբեջանին: Մասնավորապես, առքուվաճառքին մասնակցել են «չեխական «Real Trade Praha» և սլովենական «MSM Martin» ընկերությունները:  2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Պաշտպանության բանակը արբանյակային լուսանկարներ էր հրապարակել, որտեղ երևում էին չեխական արտադրության 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ։ Արցախում օգտագործվող DANA կայանքները արտադրվել են Չեխիայում և հետագա մշակման ենթարկվել հարևան Սլովակիայում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Պաշտպանության բանակն արբանյակային լուսանկարներ էր հրապարակել, որտեղ երևում էին չեխական արտադրության 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ։ Արցախում օգտագործվող DANA կայանքները արտադրվել են Չեխիայում և հետագա մշակման ենթարկվել հարևան Սլովակիայում։ Կարևոր է նշել, որ քանի որ Չեխիա զենքի արտահանման թույլտվությունները տալիս է արդյունաբերության և առևտրի նախարարությունը՝ պաշտպանության, արտաքին գործերի և ներքին գործերի նախարարությունների դրական կարծիքի հիման վրա, ակնհայտ է, որ չեխական գերատեսչությունները դրական կարծիք են հայտնել Ադրբեջան ռազմական տեխնիկա արտահանելու վերաբերյալ: Չնայած այն հանգամանքին, որ այս բոլոր նախարարություններն ի սկզբանե նշում էին, որ արտահանումն իրականացվում է Իսրայել, առաքման արտոնագրում իսրայելական ընկերության անվան հետ մեկտեղ նշված էր նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Թեև ԱՄՆ-ն Ադրբեջանին զենք չի վաճառում, սակայն որևէ կերպ չի խոչընդոտում, որպեսզի Բաքվին ակտիվորեն զինի իր ռազմավարական դաշնակից Իսրայելը: Հատկապես վերջին մեկ ամսում Իսրայելից Ադրբեջան առնվազն երեք անգամ բեռնատար ինքնաթիռ է ուղևորվել: «Ամնիսթի ինթերնեշնլ» (Amnesty International) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հաստատել է, որ Ադրբեջանը 2020 թ․ Արցախյան պատերազմում օգտագործել է իսրայելական արտադրության կասետային ռումբեր։ Այս մահաբեր ռումբերը պայթել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին մոտ գտնվող բնակելի թաղամասում։

Ինչպես տեսնում ենք՝ Հայաստանին զրահամեքենաներ և հեռադիտակներ վաճառող Արևմուտքը շատ ավելի շահութաբեր բիզնես է անում Բաքվի հետ՝ վերջինիս տրամադրելով իր տրամադրության տակ եղած գրեթե ողջ գերժամանակակից զենքերի զինանոցը, իսկ թե ում դեմ կարող է կիրառվել այն՝ պարզից էլ պարզ է:

ԵկեղեցահարկԱշխարհաքաղաքական դիմակայության սրվող ֆոնը. «Փաստ»Սարսափելի գիշեր՝ Ադրբեջանում. զոհեր և վիրավորներ կան«Թnւրք-ադրբեջանական գnրծակալ»․ քաղաքացիների ակցիան Երևանի փողոցներում (լուսանկարներ)Երեխաների պաշտպանության միջազգային օր․ պատմության այս օրը (1 հունիս)Անգամ աղետն է օգտագործում իր օգտին. «Փաստ»Իշխանությունն այս աստիճան ապօրինությունների չէր գնա, եթե դրանք չքաջալերեին ու չսատարեին որոշ միջազգային դերակատարներ․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել ոչ միայն ՀԱԵ-ին, այլև ընդհանրապես քրիստոնեությանը. «Փաստ»Արտակարգ դեպք․ արջը մտել է գյուղացու այգի․ ինչ է հայտնիՎարչապետը որոշում է ստորագրել Ռուբլին կտրուկ էժանացավ «Ամենուր սիրված էր իր համեստության և բանիմացության շնորհիվ». կապիտան Գեղամ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Հորադիզում. «Փաստ»9 ժամ գազ չի լինելու․ հասցեներՆախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետտուրքը. «Փաստ»Խոշոր հրդեհ Հայաստանում․ կրակը տեսանելի էր մի քանի 100 մետրից «Պրոցեսը դժվարին է լինելու և լյուստրացիոն, շատերի դեմքերը բացահայտվելու են». «Փաստ»ՃՏՊ Երևան-Գյումրի «մահաբեր» անունը ստացած հատվածում․ զոհ կաՏեղեկացեք․ 2 օր ջուր չի լինելու Ի՞նչ ճակատագիր են ունեցել պետբյուջեի միջոցները, ինչքանո՞վ են դրանք արդյունավետ ծախսվել. «Փաստ»5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իշխանությունը «բերետավորների» միջոցով ձգտում է բախումներ հրահրել. «Փաստ»Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում Փաշինյանին. «Փաստ»ՔՊ նիստը հետաձգել է. «Հրապարակ» Գյումրեցիները պատրասվում են Բագրատ Սրբազանին դիմավորելուն. «Ժողովուրդ» Սոթքում խոշոր չափերի կարկուտ է տեղացել․ (լուսանկարներ)Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով. «Փաստ»Ի վերջո, ինչո՞ւ Վեհափառը Սարդարապատ չայցելեց առավոտյան․ «Հրապարակ» Չի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի․ «Ժողովուրդ» «Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի». «Փաստ»Ոչ մի ոստիկան չի մտնելու այս զուգարան. «Հրապարակ» Ինչ ունեցվածք է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահը. «Ժողովուրդ» Ո՞ւմ է պատկանում ընկերությունը, որի գովազդային կրիչներն ապամոնտաժվել են. «Փաստ»Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել․ «Հրապարակ» Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելը նոր կրքեր է բորբոքել իշխող ֆրակցիայի ներսում. «Ժողովուրդ» Հայաստանը մերժե՞լ է Ռուսաստանի առաջարկած օգնությունը. «Փաստ»Ձերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլԱյս օրերին ակնհայտ է կարմիր ու սև բերետավորների նկատմամբ քաղաքական հովանավորությունը․ ԹաթոյանՎեհափառի հետ կապված նման մտահոգիչ դեպքերը չպետք է կրկնվեն․ կիսում ենք Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու բոլոր նվիրապետական աթոռների դիրքորոշումը․ Պոլսո Պատրիարքական ԱթոռՔԿ-ն ու ՆԳՆ հայտարարում են՝ ԱԳՆ-ի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիները «բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ»․ 28 անձի ձերբակալելու որոշում են կայացրելՈչ մի վայրկյան չթուլանա'ք, հետ չկանգնե'ք, կա'մ չենք լինի, կա'մ կհաղթենք. Պետրոսյան (տեսանյութ)Զանգվածային անկարգություններ՝ Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ․ միջոցներ են ձեռնարկվում` կազմակերպիչների և մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ․ ՔԿԱյրում կայարանի երկաթուղային կամուրջը կվերափոխվի և կհարմարեցվի տրանսպորտային միջոցների համարՎաղը կշարժվենք Գյումրի, օրը կանցկանցնենք Գյումրիում. ՍրբազանՊատերա՞զմ եք հայտարարել սեփական ժողովրդին, պատերազմը կտեսնեք՝ որն է․ Բագրատ ՍրբազանՈստիկաննե'ր, էս մարդն ո՞վ է, որ ինքը վերևը նստած` մեզ բախման է տանում, ինչպե՞ս կարող եք թույլ տալ. Սրբազան (տեսանյութ)Ֆինանսների նախարարությունը հնդկական կողմի հետ քննարկել է համագործակցության շարունակականությունըԱդրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի գործով նախաքննությունը մոտենում է ավարտական փուլին․ ՔԿ նախագահՈստիկանները ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով` դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին․ Ռուբեն ՄելիքյանԽոշոր վթար Երևան-Երասխ ճանապարհին․ տուժածներին տեղափոխել են հիվանդանոցՈւնենալու ենք անխուսափելի հայաթափում Կիրանցում և ամբողջ Հայաստանի պաշտպանական համակարգի թուլացում․ Վարուժան Գեղամյան
Ամենադիտված