Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղի է ունեցել «Ուրարտուի թագավորությունը․ հին Հայաստանի ժառանգությունը․ Ուրաշտու–Հարմինուա– Արմինա» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը

ՄՇԱԿՈՒՅԹ
Սույն թվականի հոկտեմբերի 30-ին Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում տեղի է ունեցել «Ուրարտուի թագավորությունը․ հին Հայաստանի ժառանգությունը․ Ուրաշտու–Հարմինուա– Արմինա» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման հանդիսավոր արարողությանը:
 
Ցուցադրությանը ներկայաված են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Հայաստանի պատմության թանգարանի, Երևանի քաղաքի պատմության թանգարանի ևռուսաստանյան մի շարք առաջատար թանգարանների (պետական Էրմիտաժ, ին Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարան, Ռուսատանի պատմության պետական թանգարան և այլն) նախաուրարտական, ուրարատական և հետուրարտական ժամանակաշրջանների հավաքածուներից ընտրյալ իրեր:
 
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից այս ցուցադրությանը ներկայացված են 53 հնագիտական առարկաներ, որոնց թվում են Էրեբունի-Երևանի ծննդյան վկայականը համարվող սեպագիր արձանագրություններից մեկը, Սարդուրի Երկրորդ արքայի սեպագիր արձանագրությունը, Էրեբունու ձիու առաջնամասով արծաթե եղջերագավաթը, Կարմիր բլուր, Էրեբունի, Նոր Արմավիր, Արտանիշ հնավայրերից վերջին տարիներին իրականացված պեղումներից հայտնաբերված եզակի արտեֆակտեր:
 
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը հանդիսանում է ցուցադրության համակարգողներից մեկը: Ցուցադրությանը նախորդող մամլո ասուլիսի ժամանակ Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն Ելիզավետա Լիխաչյովան իր ելույթի ժամանակ հատուկ շնորհակալություն է հայտնել Միքայել Բադալյանին՝ ցուցադրության ընթացքում ներդրած ջանքերի և կատարած աշխատանքի համար:
Ցուցադրության հանդիսավոր բացման արարողության ժամանակ իր ելույթում «Էրեբունի» ՊՀԱԹ-ի տնօրեն Միքայել Բադալյանը շեշտել է նման կարևոր միջոցառման կարևորությունը հայ-ռուսական մշակութային և գիտական հարաբերությունների համատեքստում, ինչպես նաև նշել, որ ցուցադրությունը արտացոլում է Հայաստանի հզոր նախաուրարտական, ուրարտական և հետուրարտական ժառանգությունը:
 
«Ես հպարտ եմ, որ հանդիսանում եմ ՈՒրարտուի ժառանգը»,- նշել է Միքայել Բադալյանը:Վերջինս իր խորին շնորհակալությունն է հայտնել նաև ցուցադրության հովանավոր «Տաշիր Մեդիկա» ընկերությանը, ինչպես նաև՝ Էրեբունի թանգարանի գործընկեր և բարեկամ «Արտիս ֆուտուրա» մշակութային ֆոնդին, ում հետ համագործակցության արդյունքում էլ հղացավ և կյանքի կոչվեց այս կարևոր իրադարձությունը:
 
Ցուցադրության կազմակերպման գործում ունեցած ներդրման համար Ռուսաստանի դաշնությունում Հայաստանի հանրապետության դեսպանատան Մշակույթի կենտրոնի կողմից Էրեբունի թանգարանը պարգևատրվել է մեդալով:
 
Մասնագետների և ականատեսների հաղորդմամբ ցուցադրության բացումն աննախադեպ էր վերջին տարիներին Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի համար: Հանդիսավոր բացմանը ներկա է եղել շուրջ 1000 մարդ: Արդեն իսկ պատվիրված են ցուցադրության բոլոր էքսկուրսիոն տոմսերը:
 
Հոկտեմբերի 31-ին ցուցադրության գիտակրթական ծրագրերի շրջանակներում Էրեբունի թանգարանի տնօրեն Մ. Բադալյանը Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում հանդես է եկել «ՈՒրարտուի պետական կրոնը» խորագրով դասախոսությամբ:
 
Իսկ նոյեմբերի 2-ին Մ. Բադալյանը Ռուսաստանի Արևելագիտության ինստիտուտում ներկայացրել է Էրեբունիում և Կարմիր բլուրում իրականցված պեղումների վերաբերյալ մեկ այլ դասախոսություն: Ավարտին տեղի է ունեցել հանդիպում Ռուսատանի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ալիկբեր Ալիկբերովի և նույն ինստիտուտի Նախաիսլաման հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արչիլ Բալախվանցևի հետ: Քննարկվել են հետագա հնարավոր համագործակցությունների հարցեր:
 
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն խորին շնորհակալությունն է հայտնում իր բոլոր աշխատակիցներին (Վահե Սարգսյան, Անահիտ Թելունց, Մանվել Ղալաչյան, Իվան Սեմյան, Սուրեն Մանուկյան, Վարդան Մադոյան, Աննա Կարապետյան, Տաթև Դավթյան), ովքեր լուրջ ներդրում ունեցան այս ցուցադրությունում Էրեբունին ըստ հավուր պատշաճի ներկայացնելու համար:
 
Ցուցադրությունը բաց է լինելու մինչև 2024 թվականի հունվարի 28-ը:
 
 
 
 
 
 
 
 
 
Նաիր Թիկնիզյանը հնարավոր է տեղափոխվի «Զենիթ»Հետախուզվում է Էդվարդ ԱդամյանըՉեխիայի զորավարժարանում զինամթերքի պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ Սուրեն Պետրոսյանին իրապե՞ս առևանգել էին Ինչ վիճակ է Սևանա լճում․ նոր տվյալներ Երբ օրակարգ է ուզում մտնել Սյունյաց ողջույններով 2024-ին կարմրուկով վարակման քանի դեպք է գրանցվել Հայաստանում Սյունիքը խաղաղ է հանձնվում. Էդիկ Անդրեասյան 24-ամյա երիտաuարդը դանակաhարել է 33-ամյա կնnջը․ մանրամասներ Եվրո2024. տեղի կունենան խմբային փուլի հերթական հանդիպումները Փնտրվում է նորածնին դրսում թողած տղամարդը (տեսանյութ)Հայաստանը չի ստորագրել Ուկրաինային նվիրված համաժողովի հռչակագիրը Գրիգորի Լեպսն ամուսնության առաջարկ է արել 18-ամյա աղջկաԻրավապաշտպանները փաստում են վարչապետի՝ հակաժողովրդավար էությունը Ընդդիմությունը՝ վերափոխման հրամայականի առջևԽաղաղ ճանապարհով հավաքվելու իրավունքը կենսական իրավունք է, բայց․․․ Նինա Հաչիգյանի ակնարկը (տեսանյութ) ԵՄ մեղր կարելի է արտահանել՝ պահելով սահմանված նորմերը Հովհաննես Ազոյանը շնորհակալություն է հայտնում (լուսանկար)«Հայաստանն աղետից մեկ քայլ է հեռու. ընկերությունն ընդդեմ Ռուսաստանի կարող է ավարտվել ուկրաինական սցենարով»«Ռազմական վերլուծաբան Պրոխվատիլով. Ռուսաստանը չունի փափուկ ուժ» Ջերմուկից հայտնում են. ճանապարհը փակ էՄահացել է Համլետ Առաքելյանը Եթե Կիևը հրաժարվի Պուտինի առաջարկից, խաղաղության հաստատման հաջորդ պայմանները կլինեն ավելի բարդ ու կոշտ. Նարիշկին Մանրամասներ՝ սահմանազատման գործընթացից․ ի՞նչ քարտեզներով է շարունակվելու մյուս հատվածների սահմանազատումը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել է Ծիծեռնակաբերդ Վրացական օրենքի անալոգը նույնիսկ ամենամեղմ ձևերով ընդունելու պարագայում, այն արժանանալու է քաղհասարակության և իշխանության դժգոհությանըՈրքա՞ն գումար է առաջարկվել Տիգրանաշենի բնակիչներին տները դատարկելու համար Թուրքիայում Կուրբան Բայրամ տոնին զոհաբերության արարողության ժամանակ վիրավորվել է 16 հազար մարդ Հիմնադրվել է Երևանի Բուսաբանական այգին․ պատմության այս օրը (17 հունիս)Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Բաքուն մեղադրում է հայկական կողմին․ ո՞րն է նպատակը12 անձի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել. 8-ը կալանավորվել է. ՔԿ Ամրակից գյուղում բնակելի տուն է այրվել Անի Սամսոնյանը դուրս է գալիս ԼՀԿ-իցԱղետ՝ Ճամբարակում․ ինչ է կատարվելՈվքե՞ր ունեն երեխա որդեգրելու իրավունք «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա հունիսի 21-ին Հաջորդ 4 հայկական գյուղերի հանձնումը պետք է կատարվի հուլիսի կեսին. Վարուժան ԳեղամյանՀնդկաստանում մարդատար ու բեռնատար գնացքներ են բախվել, կան զոհեր ու վիրավորներ Ռեկորդային շոգ․ որքան կբարձրանա սնդիկի սյունըԱյսօր կմեկնարկի Վահագն Մախսուդյանի գործով դատական առաջին նիստը Վրաստանում չորս երկրաշարժ է գրանցվել Մեր բոլոր ռազմագերիների` Բաքվի բանտերում գտնվելու առաջին մեղավորն ու պատասխանատուն Փաշինյանն է․ Տիգրան Աբրահամյան Տեսանյութ. Ինչ էին հուշում ռուսները Նիկոլին, և ինչ է ասել Արշակ Կարապետյանը Աճ՝ ռուբլու շուկայում«Մեզ փրկեց, ինքը զոհվեց»․ մայոր Լևոն Բալբաբյանը երկու պատերազմի մասնակից էր (տեսանյութ)Bloomberg. ԵՄ-ն ցանկանում է ռուսական գազը փոխարինել ադրբեջանական գազովՀաջորդ 4 հայկական գյուղերի հանձնումը պետք է կատարվի հուլիսի կեսին. Վարուժան ԳեղամյանԵրևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն Ռուսաստանի ԶՈւ-ն նոր տարածք է վերահսկողության տակ վերցրել
Ամենադիտված