Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 29 հուլիս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Վագրերի համաշխարհային օր, Թաիլանդ՝ Թայերենի օր, Ռումինիա՝ Ազգային օր, հներգի օր, Մոլդովա՝ Սահմանադրության օր, Նորվեգիա՝ Սուրբ Օլաֆի մեծարման օր, Ռումինիա՝ Ազգային հիմնի օր, Ուկրաինա՝ Հատուկ գործողության ուժերի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1817– ծնվել է հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին:

1845 – գերմանացի երկրաբան Հերման Աբիխը թարգմանիչ Պ. Շարոյանի և երկու այլ հայերի ուղեկցությամբ բարձրացել է Արարատի գագաթը:

1916 –ծնվել է հայկական ծագումով ֆրանսիացի դերասանուհի Ալիս Սափրիչը։

1928– ծնվել է նշանավոր երգահան, դաշնակահար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը:

1929– ծնվել է երգահան Ավետ Տերտերյանը:

1991- հայ աշխարհազորայիններն Ադրբեջանի Գերանբոյի շրջանի էրքեջ գյուղում գրոհել են ՕՄՈՆ-ի վրա, որի արդյունքում սպանվել է 7 ՕՄՈՆ-ական իսկ 10-ը վիրավորվել են։ Ընդհարում է տեղի ունեցել նաև Ղարաբաղի Հադրութի շրջանի Ցանձոր գյուղ վերաբնակեցված ադրբեջանցիների և տեղացիների միջև։

2009- հորդառատ անձրևի պատճառով Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի Սպիտակ-Նալբանդ հատվածում թունելից պոկված ժայռաբեկորներն ընկել են հարակից բարձրավոլտ էլեկտրասյան վրա, որը տապալվել է երկաթգծի վրա և բախվել մարդատար Բաթումի-Երևան գնացքի էլեկտրաքարշի դիմային հատվածին: Զոհեր եւ վիրավորներ չեն եղել:

2016- Սարի թաղում և Խորենացի փողոցում, ուշ երեկոյան ոստիկանությունը հատուկ միջոցներ է գործադրել ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբին աջակցող ցույցը ցրելու նպատակով, եղել են վիրավորներ և բերման ենթարկվածներ:

2019-Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է դատախազության միջնորդությունը և ժամանակավորապես կասեցրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները, որը  Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշում կայացրած դատավորն է։ Մեկ այլ քրեական գործով նրա աշխատասենյակը խուզարկել են, ապա կնքել։

2022- «Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակում իրականացրել է համապետական հանրահավաք և երթ։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1644 –վախճանվել է Հռոմի Պապ Ուրբանոս 8-րդը։

1702 —Մեծ Հյուսիսային պատերազմի ժամանակ ռուսական և շվեդական բանակների միջև տեղի է ունեցել Գումմելսգոֆի ճակատամարտը։

1722 —սկսվել է ռուսական բանակի և նավատորմի Պարսկական արշավանքը Պետրոս Մեծի ղեկավարությամբ։

1836 —Փարզի Աստղի հրապարակում բացվել է Հաղթանակի կամարը։

1851 - Անիբալե դե Գասպարիսը հայտնաբերել է  Էվնոմիա աստերոիդը։

1856 –վախճանվել է  գերմանացի կոմպոզիտոր Ռոբերտ Շումանը։

1858 - Ճապոնիան արտասահմանցիների համար բացել է Տոկիոն և Օսական, վերջ տալով մեկուսացման քաղաքականությանը։

1883 –ծնվել է Իտալիայի 27-րդ վարչապետ Բենիտո Մուսոլինին։

1890 –վախճանվել է հոլլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգը։

1907– Մեծ Բրիտանիայի բանակի գեներալ-լեյտենանտ Ռոբերտ Բեյդըն Փաուելը ստեղծել է առաջին սկաուտական կազմակերպությունը:

1921 - Ադոլֆ Հիտլերը դարձել է Գերմանական Ազգային-սոցիալիստական աշխատավորական կուսակցության առաջնորդ։

1927–ծնվել է հոլանդացի ականավոր գրող, դրամատուրգ, բանաստեղծ Հարի Մուլիշը:

1952 —տեղի է ունեցել ռեակտիվ ինքնաթիռի առաջին անկանգառ թռիչքը Խաղաղ օվկիանոսի վրայով։

1957- հիմնադրվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը։

1958– ստեղծվել է ՆԱՍՍԱ-ն, ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը:

1973 - Հունաստանում անցկացված հանրաքվեի արդյունքներով վերացվել է միապետական կարգը և երկիրը դարձել է հանրապետություն։

1979 - Արգենտինան և Մեծ Բրիտանիան վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները։

1981– տեղի է ունեցել Արքայազն Չարլզի և Դիաննա Սփենսերի հարսանիքը Լոնդոնում:

1983– վախճանվել է իսպանացի նշանավոր ռեժիսոր, կինեմատոգրաֆի մեջ սյուրռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը հանդիսացող Լուիս Բունյուելը:

2005-աստղագետները հայտնել են Էրիս գաճաճ մոլորակը հայտնաբերելու մասին։

2015 — Microsoft-ը ներկայացրել է իր նոր օպերացիոն համակարգը՝ Windows 10-ը։

Կ. Խաչիկյան

 

Ովքե՞ր են խոսում «կեղծ օրակարգից» ու Հայաստանի շահերից. զավե՞շտ, թե՞ ինքնասարկազմ. «Փաստ»Հայ առաքելական եկեղեցին առաջին հերթին հայ ժողովրդի համար ազգային բարոյականության ուղենիշ է. «Փաստ»Հավկիթի մեծությամբ կարկուտ` Լոռու մարզում. Գագիկ ՍուրենյանՀՀ ՊՆ և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիրՊապիկյանն ու Ֆրանսիայի ԶՈւ նախարարը քննարկել են երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքըՍրբազան շարժման համախոհների քանակը պետք է ավելացնել՝ գնալով մարզեր եւ անմիջականորեն շփվելով հասարակության բոլոր շերտերի հետ. Արման ՎարդանյանԱղետից տուժածները՝ «Համահայկական ճակատ» շարժման ուշադրության կենտրոնում Պուտինի՝ Թուրքիա այցելելու ծրագրերը ուժի մեջ են․ ՌԴ նախագահի օգնականՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի կառավարության որոշելիքն է. ԱՄՆ պետքարտուղարությունՍահմանազատման անվան տակ ինքը մեր հայրենիքը պետք է բաժան-բաժան անի ու հանձնի․ դա է ծրագիրը․ Հովհաննիսյան (տեսանյութ)Հսկայական դիրքեր են հիմա հանձնվում Ադրբեջանին․ Բագրատ ՍրբազանՓաշինյանը 23 մլն․ եվրոյով Ֆրանսիայում գնել է նախկին նախագահի շե՞նքը․ բացահայտում Լեո Նիկոլյանից (տեսանյութ)Մեր շարժումը կանգ չի առել և չի առնելու․ նռնակներ կիրառող իշխանությունը հեշտ հեռացող իշխանություն չէ, բայց հեռացո՛ղ իշխանություն է․ Բագրատ ՍրբազանՀունիսի 12-ը նոր մարտի 1 է մեր կյանքում. Բագրատ ՍրբազանԱմենահեշտ բանն է թողնել մանդատը և գնալ շшռից փnրձանքից հեռու, բայց դրանով ինչի կհասնենք․ Լևոն ՔոչարյանՄենք երբեք չենք փախել, այլ մեզնից են փախել, թաքնվել բունկերներն ու փոխել իրենց պլանները. Գառնիկ Դանիելյան«Սահմանադրական կարգի տապալման փորձ է»․ Խորհրդարանական ընդդիմությունը՝ կառավարության հրաժարականի հարցով նիստին ՔՊ-ի չներկայանալու մասինՔՊ-ն հարվածեց իր լեգիտիմությանը՝ բոյկոտելով ԱԺ նիստը, նրանք խուսափեցին հարցեր քննարկել․ Թևան Պողոսյան (տեսանյութ)Շարժմանը չվնասելու համար չեմ մասնակցել հանրահավաքներին, որ իրենց կեղտոտ քարոզչությամբ չշահարկեն. Լեոն Քոչարյան (տեսանյութ)Պարզաբանում՝ ովքեր են գործակալներըԱԺ-ում լսումներ կանցակցվեն ԵՄ անդամակցության հայտի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու թեմայովՍուրեն Պապիկյանը Ֆրանսիայում մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանըՓաշինյանի քաղաքական արկածախնդրությունները վատ կավարտվենՎերադառնում ենք փողոց, վերադառնում ենք ակտիվ մարտավարության. մանրամասներն այսօր` հանրահավաքին. Սրբազան (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Սրբազանը հանրահավաք է անցկացնում Բաղրամյանում, ԱԺ-ում Փաշինյանի հրաժարականն են պահանջում (տեսանյութ)ԵՄ-ն 1 տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները«Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միությունը պաշտոնապես ձևավորվել է (տեսանյութ)ԵՄ-ն Ուկրաինային հատկացվող օգնության գողության դեմ պայքարի հանձնաժողով է ստեղծելԾանոթ ու միաժամանակ անհայտ … ամբարձիչՀայաստանի կառավարությունը սկսել է վիճելի գյուղի հանձնումը ԲաքվինԱրարատ Միրզոյանը հանդիպել է ԵՄ որոշ երկրների դեսպանների հետԲայրամովն ու Ֆիդանը քննարկել են օկուպացված Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի անցկացումըՆաիր Թիկնիզյանը հնարավոր է տեղափոխվի «Զենիթ»Հետախուզվում է Էդվարդ ԱդամյանըՉեխիայի զորավարժարանում զինամթերքի պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ Սուրեն Պետրոսյանին իրապե՞ս առևանգել էին Ինչ վիճակ է Սևանա լճում․ նոր տվյալներ Երբ օրակարգ է ուզում մտնել Սյունյաց ողջույններով 2024-ին կարմրուկով վարակման քանի դեպք է գրանցվել Հայաստանում Սյունիքը խաղաղ է հանձնվում. Էդիկ Անդրեասյան 24-ամյա երիտաuարդը դանակաhարել է 33-ամյա կնnջը․ մանրամասներ Եվրո2024. տեղի կունենան խմբային փուլի հերթական հանդիպումները Փնտրվում է նորածնին դրսում թողած տղամարդը (տեսանյութ)Հայաստանը չի ստորագրել Ուկրաինային նվիրված համաժողովի հռչակագիրը Գրիգորի Լեպսն ամուսնության առաջարկ է արել 18-ամյա աղջկաԻրավապաշտպանները փաստում են վարչապետի՝ հակաժողովրդավար էությունը Ընդդիմությունը՝ վերափոխման հրամայականի առջևԽաղաղ ճանապարհով հավաքվելու իրավունքը կենսական իրավունք է, բայց․․․ Նինա Հաչիգյանի ակնարկը (տեսանյութ) ԵՄ մեղր կարելի է արտահանել՝ պահելով սահմանված նորմերը Հովհաննես Ազոյանը շնորհակալություն է հայտնում (լուսանկար)
Ամենադիտված