Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 28 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ղազախստան՝ Կապի ու տեղեկատվության աշխատողների օր, Լեհաստան՝ 1956 թվականի Պոզնանի դեպքերի հիշատակի օր, Ուկրաինա՝ Սահմանադրության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1292– Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆը, ով արդեն գրավել էր խաչակիրների վերջին հենակետը Մերձավոր Արևելքում` Աքքա քաղաքը, հարձակվել և գրավել է հայոց կաթողիկոսի նստավայրը` Հռոմկլան, գերի վերցրել Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսին և քաղաքի բնակչությանը ու շարժվել դեպի Սիս:

1877–ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Արշակ Տեր-Ղուկասովի ղեկավարած հայկական զորքերը ազատագրել են Բայազետը:

1918-հայ-թուրքական պատերազմի ժամանակ թուրքական հրամանատարությունը Նախիջևանի նահանգ է ուղարկել Կովկասի 2-րդ դիվիզիան։

1926– ծնվել է թատրոնի և կինոյի դերասան Արտյոմ Կարապետյանը, որը հայտնի է իր կրկնօրինակման աշխատանքներով:

1937-վախճանվել է խորհրդային պետական և կուսակցական գործիչ Ամատունի Ամատունին:

1970-Երևանի կենդանաբանական այգուց փախել է Վովա փիղը:

1988-Մոսկվայում սկսվել է ԽՄԿԿ 19-րդ համաժողովը, որտեղ հայկական և ադրբեջանական կողմերը արտահայտել են իրենց տեսակետները ղարաբաղյան հարցով, սակայն Գորբաչովը կրկին շեշտել է սահմանների անխախտելիության պահպանման անհրաժեշտությունը:

1992-առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ Մոնթե Մելքոնյանի ղեկավարությամբ հայկական զինված ուժերն ազատագրել են Ճարտար, Մաճկալաշեն և Կարմիր Շուկա բնակավայրերը:

2001-Հռոմի պապը այցելել է 1363 թվականին կառուցված Լվովի «Սուրբ Աստվածածնի վերափոխման» հայկական եկեղեցի:

2002-Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը (ՀՆԿԿ) հանդես է եկել Հայաստանում ներկայումս գործող յոթ կոմունիստական կուսակցությունների միավորման կոչով:

2003-Երևանի կանաչ գոտիների պահպանությանն ուղղված հասարակական կազմակերպությունների կոալիցիան բողոքի երթ է կազմակերպել դեպի քաղաքապետարան՝ ընդդեմ մայրաքաղաքին սպառնացող անապատացման:

2007-Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է մշակույթի և գիտության հայ ու ադրբեջանցի մի խումբ գործիչների, ովքեր  նախաձեռնել էին  մեկօրյա համատեղ երթ Ստեփանակերտ – Երևան - Բաքու երթուղով:

2011- տեղի ունեցած Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում Ռադիկ Մարտիրոսյանը վերընտրվել է ԳԱԱ նախագահի պաշտոնում:

2017-Կեսօրին մոտ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել առաջին  Դամասկոս - Երևան երթուղով օդանավը։

2018- փակվել են Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները: Ջերմուկ քաղաքի, ինչպես նաև հարակից գյուղերի մի խումբ բնակիչներ ու բնապահպաններ պահանջել են դադարեցնել աշխատանքները հանքում:

2019- Կարմիր խաչի ներկայացուցիչների միջնորդությամբ  Հայաստանն ու Ադրբեջանը մեկական ձերբակալվածներ են փոխանակել Իջևանի Կայան բնակավայրի մոտ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

550-Կոնստանտինապոլիսում օծվել է Առաքյալների եկեղեցին:

1098– Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրները Անտիոք քաղաքի մոտ ջախջախել են մուսուլմաններին:

1119-Իլ –Գազիի ղեկավարած մուսուլմանական բանակը ջախջախել է Անտիոքի ռեգենտ Ռոջեր Սալերսկու բանակը:

1569-ստորագրվել է Լյուբլինսկյան ունիան, որով միավորվել են Լեհական թագավորությունը և Լիտվական մեծ կոմսությունը:

1577– ծնվել է ֆլամանդացի գեղանկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսը:

1635-ֆրանսիացիները Կարիբյան ծովում հիմնել են Գվադելուպա գաղութը:

1712– ծնվել է ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, գրող, լուսավորիչ Ժան Ժակ Ռուսոն:

1808-սպանվել է Օսմանյան կայսրության սուլթան Սելիմ Երրորդը:

1812-Նապոլենի բանակը մտել է Վիլնա:

1868-Բուխարայի էմիրը ճանաչել է իրեն Ռուսաստանի վասսալ:

1904-նորվեգական «Նորդժ» ուղևորատար նավը Ռոկոլլ կղզու մոտ խորտակվել է, որի արդյունքում զոհվել են 635 մարդ:

1914– «Երիտասարդ Բոսնիա» (Млада Босна) կազմակերպության անդամներից մեկը՝ Գավրիլո Պրինցիպը, սպանել է ավստրոհունգարական գահի ժառանգորդ Ֆրանց Ֆերդինանդին և նրա կնոջը: Ավստրո-Հունգարիան և Գերմանիան դեպքը որպես առիթ են օգտագործել Սերբիայի վրա հարձակվելու համար, ինչը և սկիզբ է դրել Առաջին համաշխարհային պատերազմին:

1919– ստորագրվել է Վերսալյան պայմանագիրը, որով պաշտոնապես ավարտվել է Առաջին համաշխարհային պատերազմը:

1933-Մոսկվայում սկսվել են գնչուների ձերբակալություններ և աքսորումներ:

1942– վախճանվել է բելառուս գրող Յանկա Կուպալան, որը  համարվում է բելառուս գրականության դասականներից մեկը:

1967-Իսրայելը օկուպացրել է արևելյան Երուսաղեմը:

1996-Ուկրաինայի Գերագույն ռադան մեկ գիշերվա ընթացքում ընդունել է նոր սահմանադրությունը:

1997-Մայք Թայսոնը կծել է Էվենդեր Հոլիֆիլֆի ականջը երկու անգամ, որի արդյունքում մենամարտը դադարեցվել է:

2001-Սլոբոդան Միլոշևիչը հանձնվել է Հաագայի դատարան ռազմական հանցագործությունների մեղադրանքով:

2004-ստեղծվել է Իրաքի ժամանակավոր կոալիցիոն կառավարությունը:

Կ. Խաչիկյան

 

 

 

 

Հուլիսի տոնական և ոչ աշխատանքային օրերը Տուգանքի նոր չափեր են սահմանվել Վրաերթի ենթարկված 41-ամյա տղամարդը մահացել է Հովհաննես Հովհաննիսյանը ոսկե մեդալ է նվաճել Վթարի հետևանքով ժամեր շարունակ ջուր չի լինիՄբապպեն հոսպիտալացվել է «Հայաստանյան արտաքին քաղաքականության ուղղվածությունում հենց հիմա տեղի են ունենում դավաճանությանը համարժեք գործողություններ». «Փաստ»Հայաստանը զոհաբերում է ամեն ինչ հանուն ԱՄՆ-ի. Փաշինյանը իրականացնում է Արևմուտքի պատվերը քայքայել ՀԱՊԿ-ը Ի՞նչ է սպասվում Հայաստանին ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)Փափուկ ուժի բացակայություն. պետք է աշխատել ժողովրդի հետ. «Փաստ»5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ իշխանությունը պատրաստվում է ևս 4 գյուղ հանձնել Ադրբեջանին․ Տիգրան Աբրահամյան «Արտյոմն իմ միակն էր, հիմա «մամ» ասող չկա, անտանելի ծանր է». Արտյոմ Պարունակյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ» Ինչ են պատմում քրեական հեղինակություն «Ֆազի» սպանության ականատեսներըԱշխարհաքաղաքական փոփոխությունների նոր գունային գամման. Արևմուտքն անհանգստանալու զգալի պատճառներ ունի. «Փաստ»Հայաստանում կարիք կա ավելի արմատական և ինստիտուցիոնալ պայքար մղելու գործող իշխանությունների դեմ․ Արշակ ԿարապետյանԲանակցային «լուզերի» պատիր մանիպուլյացիան. «Փաստ»Ռուբլին թանկացել է«Հայ մարդուն, հայ ժողովրդին որպես թշնամի են ընկալում, քանի որ վերջինս հավակնում է իրենց իշխանազրկել». «Փաստ»Աշտարակի «Գայի պոստի» մոտ հնդիկ քաղաքացի է մահացելՄոսկվայի և Թեհրանի մեսիջը Փաշինյանին. ՀՀ-ն չդարձնել Արևմուտքի պլացդարմ. «Փաստ»Ե՞րբ է հանրային ծառայողը պարտավոր ստացած նվերը հանձնել համապատասխան կառույցին. նախագիծ. «Փաստ»Մեղադրում է զինդատախազի տեղակալին․ «Հրապարակ» Գեղարքունիքում պատրաստվում են սահմանագծմանն ու սահմանազատմանը․ «Ժողովուրդ»Օխլոկրատիայից՝ խուլիգանակրատիա. «Փաստ»Շարժումը մտնում է ամառային «ռեբրենդինգի» փուլ․ «Հրապարակ» Իրավապահներին հետաքրքիր է, թե քաղաքացիներն ինչ էին անում Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին. «Ժողովուրդ» Իշխանությունների տեղեկատվական և «իրավապահ» «ֆլեշմոբն» ընդդեմ GG-ի հակառակ արդյունքն ունեցավ. «Փաստ»Բենզինի շուկայում նոր խաղացող է հայտնվել․ «Հրապարակ» Տարաձայնություններ, աջակցություն շարժմանը. ինչու՞ է Անի Սամսոնյանը դուրս եկել ԼՀԿ-ից. «Ժողովուրդ» Ովքե՞ր են խոսում «կեղծ օրակարգից» ու Հայաստանի շահերից. զավե՞շտ, թե՞ ինքնասարկազմ. «Փաստ»Սյունիքը մաղել են․ «Հրապարակ» Տրանսպորտի թանկացումը կհետաձգվի. իշխանության հերթական սխալ հաշվարկը.«Ժողովուրդ» Հայ առաքելական եկեղեցին առաջին հերթին հայ ժողովրդի համար ազգային բարոյականության ուղենիշ է. «Փաստ»Հավկիթի մեծությամբ կարկուտ` Լոռու մարզում. Գագիկ ՍուրենյանՀՀ ՊՆ և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիրՊապիկյանն ու Ֆրանսիայի ԶՈւ նախարարը քննարկել են երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքըՍրբազան շարժման համախոհների քանակը պետք է ավելացնել՝ գնալով մարզեր եւ անմիջականորեն շփվելով հասարակության բոլոր շերտերի հետ. Արման ՎարդանյանԱղետից տուժածները՝ «Համահայկական ճակատ» շարժման ուշադրության կենտրոնում Պուտինի՝ Թուրքիա այցելելու ծրագրերը ուժի մեջ են․ ՌԴ նախագահի օգնականՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի կառավարության որոշելիքն է. ԱՄՆ պետքարտուղարությունՍահմանազատման անվան տակ ինքը մեր հայրենիքը պետք է բաժան-բաժան անի ու հանձնի․ դա է ծրագիրը․ Հովհաննիսյան (տեսանյութ)Հսկայական դիրքեր են հիմա հանձնվում Ադրբեջանին․ Բագրատ ՍրբազանՓաշինյանը 23 մլն․ եվրոյով Ֆրանսիայում գնել է նախկին նախագահի շե՞նքը․ բացահայտում Լեո Նիկոլյանից (տեսանյութ)Մեր շարժումը կանգ չի առել և չի առնելու․ նռնակներ կիրառող իշխանությունը հեշտ հեռացող իշխանություն չէ, բայց հեռացո՛ղ իշխանություն է․ Բագրատ ՍրբազանՀունիսի 12-ը նոր մարտի 1 է մեր կյանքում. Բագրատ ՍրբազանԱմենահեշտ բանն է թողնել մանդատը և գնալ շшռից փnրձանքից հեռու, բայց դրանով ինչի կհասնենք․ Լևոն ՔոչարյանՄենք երբեք չենք փախել, այլ մեզնից են փախել, թաքնվել բունկերներն ու փոխել իրենց պլանները. Գառնիկ Դանիելյան«Սահմանադրական կարգի տապալման փորձ է»․ Խորհրդարանական ընդդիմությունը՝ կառավարության հրաժարականի հարցով նիստին ՔՊ-ի չներկայանալու մասին
Ամենադիտված