Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (06 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Կանանց թլպատման դեմ պայքարի համաշխարհային օր, Բարմենի համաշխարհային օր, Նոր Զելանդիա՝ Վայտանգի օր, Տաջիկստան՝ Միլիցիայի օր, Յամայկա՝ Բոբ Մարլիի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1905- Բաքվի իշխանությունների և հատկապես Բաքվի նահանգապետ Մ. Նակաշիձեի հրահրումով սկսվել են մի քանի օր շարունակված  հայ-ադրբեջանական ընդհարումները, սակայն դա միայն Բաքվով չի սահմանափակվել և ազդանշան է ծառայել Անդրկովկասի մյուս վայրերի համար։

1923 –ծնվել է  հայ խորհրդային բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ Լևոն Մարգարյանը։

1939 - ծնվել է   Արցախյան ազատամարտի հերոս Սիմոն Աչիկգյոզյանը։

1949 –վախճանվել է  պատմաբան, բանասեր, գրող, հասարակական գործիչ Առաքել Սարուխանը։

1977 - վախճանվել է  դերասանուհի Թագուշ Սահակյանը։

1995- վախճանվել է նշանավոր լեզվաբան, գրականագետ, մատենագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանը։

1998– վախճանվել է գրականագետ Ղազար Այվազյանը։

2009- Մոսկվայում սպանվել է հայազգի «օրենքով գող» Ալիկ Մինոլյանը, ով քրեական աշխարհում հայտնի էր «Ալիկ Սոչինսկի» մականունով:

2014- Երևանում կայացել է Իրավունքի նվաճման երթը՝ հերթական բողոքի ակցիան ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի:

2021-ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ հայտարարել է, որ վերադառնում է մեծ քաղաքականություն։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

46 մ․թ․ա․- Կեսարի և Պոմպեոսի զորքերի միջև տեղի է ունեցել ճակատամարտ Տրիպսի մոտ։

 590 —զորահրամանատար Բահրամ Չուբինի կազմակերպած հեղաշրջման արդյունքում գահից զրկվել է Իրանի շահնիշահ Որմիզդ 4-րդը։

1537 – ծնվել է ճապոնական նշանավոր իշխանապետ և կայսերական վարչապետ Տոյոտոմի Հիդեյոսին, որը ավարտել է Ճապոնիայի վերամիացումը։

1643– հոլանդացի ծովագնաց Աբել Թասմանը հայտնաբերել է Ֆիջիի կղզիախումբը։

1663 —Անգլիայում սկսել են հատել ոսկե գինեա, որը հետագայում թագավոր Կարլ 2-ի կողմից դարձել է թագավորության հիմնական ոսկեդրամ։

1788– Մասաչուսեթսը դարձել է ԱՄՆ-ի 6-րդ նահանգը։

1806 —Նապոլեոնական պատերազմների ժամանակ տեղի է ունեցել բրիտանական և ֆրանսիական էսկադրաների ճակատամարտ Սան-Դոմինիգո կղզու մոտ, որը հանդիսանում է մարդկության պատմության մեջ վերջին դասական առագաստանավային  ճակատամարտը։

1813 – Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնում առաջին անգամ խաղարկվել է Ջոակինո Ռոսսինիի նշանավոր «Տանկրեդ» օպերան։

1819– հիմնվել է Սինգապուրի Հանրապետությունը։

1820 —Ամերիկյան գաղութային միավորման աջակցությամբ առաջին 86 աֆրոամերիկացի իմմիգրանտները սկսել են վերաբնակեցվել ժամանակակից Լիբերիայի տարածք։ 

1886 —գերմանացի քիմիկոս Կլիմենս Վինկլերը հայտնագործել է գերմանիում էլեմենտը, որը փաստացի Մենդելևի կանխագուշակած և «էկասիլիցիում» անվանված էլեմենտն է։

1900 — ռուս գիտնական Ալեքսանդր Պոպովը աշխարհում առաջին անգամ ռադիոյով ուղարկել է վթարի ազդանշան (ռադիոգրամմա «Երմակ» սառցահատի նավապետին)։

1911– ծնվել է ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը։

1922- Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան կնքել են Վաշինգտոնյան համաձայնագիրը, որը սահմանափակում է ծովային սպառազինությունը։

1932 - ծնվել է  ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան Ֆրանսուա Տրյուֆոն։

1933– Ռուսաստանի Յակուտիա Հանրապետությունում գրանցվել է աշխարհում պաշտոնապես գրանցված ամենացածր ջերմաստիճանը՝ −67,7 °C։

1936- Տեղի է ունեցել չորրորդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Գառմիշ Պարտենկիրխեն, Գերմանիա): Օլիմպիական խաղերը բացել է Ադոլֆ Հիտլերը։

1945 —Լոնդոնում սկսվել է Արհեստակցական միությունների առաջին համաշխարհային համաժողովը, ստեղծվել է Արհեստակցական միությունների համաշխարհային ֆեդերացիան։

1948 —հունգարացի աստղագետ Զոլտան Բեյը ստացել է առաջին արձագանքային ազդանշանը Լուսնից, ծնվել է ռադիոլոկացիոն աստղագիտությունը։

1952 —գահ է բարձրացել Ելիզավետա 2-րդը՝ Միացյալ Մեծ Բրիտանիայի թագավորության և Ազգերի Միության 15 պետությունների ղեկավարը։ 

1958 – Գերմանիայում՝ Մյունխենում, վթարի է ենթարկվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի խաղացողներին տեղափոխող ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել է 23 մարդ, որոնց կազմում եղել է ֆուտբոլային ակումբի 8 ֆուտբոլիստ։

1959- «Texas Instruments» ընկերությունում աշխատող ամերիկացի գիտնական և ինժիներ Ջեկ Կիլբին ստացել է ինտեգրալային սխեմայի հայտնագործման արտնագիր

 (արտոնագիր  3 138 743)։ 2000 թվականին այդ հայտնագործության համար նա ստացել է Նոբելյան մրցանակ։ 

1968- տեղի է ունեցել 10-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Գրենոբլ, Ֆրանսիա)։

1985 - վախճանվել է  անգլիացի դետեկտիվ ժանրի գրող Ջեյմս Հադլեյ Չեյզը։

2000-Երկրորդ չեչենական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը ավարտել են Գրոզնի քաղաքի գրավման օպերացիան։

2017 - վախճանվել է թատրոնի, կիոնոյի և հեռուստատեսության գերմանացի դերասանուհի Ինգե Կելլերը։

2018 —Կաննավեր հրվանդանի տիեզերակայանից իրականացվել է առաջին գերծանր  «Falcon Heavy» հրթիռատարի արձակումը։ 

2019 —վախճանվել է գերմանացի ֆիզիկոս-քիմիկոս, նոբելյան մրցանակակիր Մանֆրեդ Էյգենը։

Կ.Խաչիկյան

Հայաստանում կարիք կա ավելի արմատական և ինստիտուցիոնալ պայքար մղելու գործող իշխանությունների դեմ․ Արշակ ԿարապետյանՓաշինյանի մարզեր այցելությունները նպատակ ունի երկիրը նախապատրաստել հանրաքվեի գործընթացին. Աբրահամյան Բանակցային «լուզերի» պատիր մանիպուլյացիան. «Փաստ»Ռուբլին թանկացել է«Հայ մարդուն, հայ ժողովրդին որպես թշնամի են ընկալում, քանի որ վերջինս հավակնում է իրենց իշխանազրկել». «Փաստ»Աշտարակի «Գայի պոստի» մոտ հնդիկ քաղաքացի է մահացելՄոսկվայի և Թեհրանի մեսիջը Փաշինյանին. ՀՀ-ն չդարձնել Արևմուտքի պլացդարմ. «Փաստ»Ե՞րբ է հանրային ծառայողը պարտավոր ստացած նվերը հանձնել համապատասխան կառույցին. նախագիծ. «Փաստ»Մեղադրում է զինդատախազի տեղակալին․ «Հրապարակ» Գեղարքունիքում պատրաստվում են սահմանագծմանն ու սահմանազատմանը. մարզպետը հանդիպել է մարզի ներկայացուցիչներին. «Ժողովուրդ» Օխլոկրատիայից՝ խուլիգանակրատիա. «Փաստ»Շարժումը մտնում է ամառային «ռեբրենդինգի» փուլ․ «Հրապարակ» Իրավապահներին հետաքրքիր է, թե քաղաքացիներն ինչ էին անում Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին. «Ժողովուրդ» Իշխանությունների տեղեկատվական և «իրավապահ» «ֆլեշմոբն» ընդդեմ GG-ի հակառակ արդյունքն ունեցավ. «Փաստ»Բենզինի շուկայում նոր խաղացող է հայտնվել․ «Հրապարակ» Տարաձայնություններ, աջակցություն շարժմանը. ինչու՞ է Անի Սամսոնյանը դուրս եկել ԼՀԿ-ից. «Ժողովուրդ» Ովքե՞ր են խոսում «կեղծ օրակարգից» ու Հայաստանի շահերից. զավե՞շտ, թե՞ ինքնասարկազմ. «Փաստ»Սյունիքը մաղել են․ «Հրապարակ» Տրանսպորտի թանկացումը կհետաձգվի. իշխանության հերթական սխալ հաշվարկը.«Ժողովուրդ» Հայ առաքելական եկեղեցին առաջին հերթին հայ ժողովրդի համար ազգային բարոյականության ուղենիշ է. «Փաստ»Հավկիթի մեծությամբ կարկուտ` Լոռու մարզում. Գագիկ ՍուրենյանՀՀ ՊՆ և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիրՊապիկյանն ու Ֆրանսիայի ԶՈւ նախարարը քննարկել են երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքըՍրբազան շարժման համախոհների քանակը պետք է ավելացնել՝ գնալով մարզեր եւ անմիջականորեն շփվելով հասարակության բոլոր շերտերի հետ. Արման ՎարդանյանԱղետից տուժածները՝ «Համահայկական ճակատ» շարժման ուշադրության կենտրոնում Պուտինի՝ Թուրքիա այցելելու ծրագրերը ուժի մեջ են․ ՌԴ նախագահի օգնականՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի կառավարության որոշելիքն է. ԱՄՆ պետքարտուղարությունՍահմանազատման անվան տակ ինքը մեր հայրենիքը պետք է բաժան-բաժան անի ու հանձնի․ դա է ծրագիրը․ Հովհաննիսյան (տեսանյութ)Հսկայական դիրքեր են հիմա հանձնվում Ադրբեջանին․ Բագրատ ՍրբազանՓաշինյանը 23 մլն․ եվրոյով Ֆրանսիայում գնել է նախկին նախագահի շե՞նքը․ բացահայտում Լեո Նիկոլյանից (տեսանյութ)Մեր շարժումը կանգ չի առել և չի առնելու․ նռնակներ կիրառող իշխանությունը հեշտ հեռացող իշխանություն չէ, բայց հեռացո՛ղ իշխանություն է․ Բագրատ ՍրբազանՀունիսի 12-ը նոր մարտի 1 է մեր կյանքում. Բագրատ ՍրբազանԱմենահեշտ բանն է թողնել մանդատը և գնալ շшռից փnրձանքից հեռու, բայց դրանով ինչի կհասնենք․ Լևոն ՔոչարյանՄենք երբեք չենք փախել, այլ մեզնից են փախել, թաքնվել բունկերներն ու փոխել իրենց պլանները. Գառնիկ Դանիելյան«Սահմանադրական կարգի տապալման փորձ է»․ Խորհրդարանական ընդդիմությունը՝ կառավարության հրաժարականի հարցով նիստին ՔՊ-ի չներկայանալու մասինՔՊ-ն հարվածեց իր լեգիտիմությանը՝ բոյկոտելով ԱԺ նիստը, նրանք խուսափեցին հարցեր քննարկել․ Թևան Պողոսյան (տեսանյութ)Շարժմանը չվնասելու համար չեմ մասնակցել հանրահավաքներին, որ իրենց կեղտոտ քարոզչությամբ չշահարկեն. Լեոն Քոչարյան (տեսանյութ)Պարզաբանում՝ ովքեր են գործակալներըԱԺ-ում լսումներ կանցակցվեն ԵՄ անդամակցության հայտի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու թեմայովՍուրեն Պապիկյանը Ֆրանսիայում մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանըՓաշինյանի քաղաքական արկածախնդրությունները վատ կավարտվենՎերադառնում ենք փողոց, վերադառնում ենք ակտիվ մարտավարության. մանրամասներն այսօր` հանրահավաքին. Սրբազան (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Սրբազանը հանրահավաք է անցկացնում Բաղրամյանում, ԱԺ-ում Փաշինյանի հրաժարականն են պահանջում (տեսանյութ)ԵՄ-ն 1 տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները«Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միությունը պաշտոնապես ձևավորվել է (տեսանյութ)ԵՄ-ն Ուկրաինային հատկացվող օգնության գողության դեմ պայքարի հանձնաժողով է ստեղծելԾանոթ ու միաժամանակ անհայտ … ամբարձիչՀայաստանի կառավարությունը սկսել է վիճելի գյուղի հանձնումը ԲաքվինԱրարատ Միրզոյանը հանդիպել է ԵՄ որոշ երկրների դեսպանների հետԲայրամովն ու Ֆիդանը քննարկել են օկուպացված Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի անցկացումը
Ամենադիտված